• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Արցախում զոհված հերոսի կնոջ նպատակը աշխատանք գտնելն ու բնակարան գնելն է

Հասմիկ Բալեյան 19:02 | 26.09.2024
Հասմիկ Բալեյան 19:02 | 26.09.2024
Գալյան՝ դստեր հետ

«2023 թվականի դեկտեմբերի 25-ին տեղահանվեցինք Արցախից։ Հորս, մորս, եղբորս եւ 1,4 տարեկան դստերս հետ հեռանում էի իմ հարազատ հողից։ Ընդամենը հինգ օր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, Մարտակերտում՝ Հաթերքի դիրքերում, ամուսինս էր զոհվել։ Կորցրինք մեր հայրենիքն էլ, հարազատներին էլ։ Ամուսինս հուղարկավորված է Եռաբլուրում»,- պատմում է Գալյան։

Գալյան Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում է ծնվել։ 2018 թվականին Արցախի պետական համալսարան ընդունվելուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտ։ Մասնագիտությամբ նկարչուհի է։ 2019 թվականին Գալյայի ապագա ամուսինը՝ Վարդանը, պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո եկել է Ստեփանակերտ՝ ուսումը շարունակելու, եւ հայտնվել այն կուրսում, որտեղ Գալյան էր սովորում։ Այդպես ծանոթացել են, սիրահարվել, 2021-ին ամուսնացել են եւ բնակվել Ստեփանակերտում։ 2022 թվականին ապրիլին ծնվել է դուրստրը՝ Իննան։

Գալյայի ընտանիքըՎարդանը պայմանագրային զինծառայող էր․ 14 օր դիրքերում էր, 14 օր՝ տանը։ Մասնակցել է Արցախյան քառօրյա պատերազմին, 44-օրյա պատերազմին եւ անձնվիրաբար հանուն հայրենիքի պայքարել 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախը հայաթափվում էր։ Վարդանը հանքում էր աշխատում դեռեւս ուսանողական տարիներից, իսկ 2021-ից արդեն պայմանագրային զինծառայող էր։ Մինչեւ պայմանագրային զինծառայող դառնալն էլ միշտ հայրենիքի զինվորն է եղել. երբ մարտական գործողություններ են եղել, միանգամից դիրքեր է գնացել։

Վարդան Սարգսյան

Վարդանը զոհվել է 25 տարեկանում, Գալյան այժմ 24 տարեկան է։

«Մի անգամ ամուսնուս ասացի՝ գոնե հիմա մի՛ գնա, բոլոր մարտական գործողություններին մասնակցել ես։ Երեխաս փոքր էր, ծանր օրեր էին, հուզված, չհասկանալով էլ, թե ինչ հարց եմ տալիս, ասացի՝ մե՞նք ենք կարեւոր, թե՞ հայրենիքը։ Վարդանը պատասխանեց․ «Հայրենիքը։ Եթե հայրենիքը չլինի, որտե՞ղ ենք ապրելու»։ Ասում էր․ «Եռաբլուրում ննջող տղաները մեզնից պակաս չէին, ուստի բոլորս պիտի պայքարենք հանուն հայրենիքի»։ Մարդկային բարձր արժեքներով էր օժտված։ Ընկերների համար կյանքը կտար․․․ զոհվել է վիրավորներին դիրքերից դուրս բերելիս»,- խոսելով հերոս ամուսնու մասին՝ պատմում է Գալյան։

Հոգսեր, արհավիրքներ, սով ու շրջափակում տեսած, կորուստներ ունեցած Գալյային կյանքը կոփել է։ Ասում է՝ հիմա պիտի ավելի ուժեղ լինի, որ փոքրիկ Իննային խնամի, հոգ տանի նրա համար, բարեկեցիկ կյանք ապահովի նրա համար։ Գալյան ծնողների ու եղբոր հետ վարձով է ապրում Երեւանում։ Եղբայրը դեռ հիմնական աշխատանք չունի, ծնողները չեն աշխատում, Գալյան էլ բռնի տեղահանվելուց ու Երեւանում վերաբնակեցվելուց հետո նոր արհեստ է սովորել․ հիմա նաեւ վարսահարդար է։ Դեռ չի կարողացել աշխատանք գտնել։ Գեղեցկության սրահներում աշխատելու համար պիտի վարձ վճարի, բայց քանի որ շատ հաճախորդները չունի, չի կարողանա այդքան գումար վճարել, ուստի մի սրահում որպես վարսահարդարի օգնական է աշխատում։

«Շատ կուզենայի վարսահարդարի աշխատանք գտնել, կուզեի՝ աջակցեին ինձ, որ ես էլ հաճախորդներ ունենամ, սկզբնական շրջանում գոնե սրահի վարձը քիչ լինի, որ կարողանամ հունի մեջ ընկնել, աշխատել»,- ասում է Գալյան։

Պետության տրամադրած աջակցությունը հազիվ է հերիքում տան վարձը, առօրյա ծախսերը հոգալու համար։ Իսկ Գալյան ուզում է եւ պատրաստ է աշխատելու, որ դստեր՝ Իննայի համար անհոգ ապագա կերտի։

Արցախում գլխազարդեր էր պատրաստում ու վաճառում երեխային խնամելու հետ մեկտեղ։

Գալյան դստեր հետ

Հետո սկսվեց շրջափակումը, եւ արդեն պարագաներ չէր կարողանում գտնել, որ աշխատանքը շարունակեր․․․ Բայց ամենասարսափելին այն էր, որ այդ օրերին դստեր համար կաթնախառնուրդ գնելն օրեցօր դժվարանում էր, իսկ երեխան միայն դրանով պիտի սնվեր։ Փոքրիկը միայն  առաջին երկու ամսում էր մայրական կաթով սնվել։

«Աղջիկս գիշերներն արթնանում էր, լալիս, ջուր էի տալիս, քանի որ կաթնախառնուրդը քիչ էր, միայն առավոտվա համար էր հերիքում։ Հետո արդեն ընդհանրապես չկար։ Մեկ տարեկանը չբոլորած երեխային չի կարելի այլ սննդատեսակներ կամ ապուրներ տալ, բայց այլ ելք չկար․ երեխան սովից լալիս էր․․․ Այն տարիքում, երբ պիտի միայն կաթնախառնուրդով սնվեր, ապուրներ էր ուտում»,- հիշում է Գալյան ու հուզվում։ Շրջափակման ամիսներին Վարդանը հազվադեպ էր գալիս տուն, դստերն ու կնոջը տեսնում ու արագ վերադառնում մարտական դիրքեր։ Հետո արդեն վառելիքի սղություն կար, ուստի Վարդանը ավելի քիչ էր տուն գալիս։ Երբեմն զանգահարում կամ հաղորդագրություններ էր ուղարկում կնոջը։ Վերջին նամակով հորդորել էր չվախենալ. ամեն ինչ լավ է լինելու․․․

Հերոս ամուսինն ու Արցախը չկան, երբեմն շնչելն անգամ դժվար է, ասես օդը չի հերիքում, բայց Գալյան միշտ հիշում է՝ պետք է հանուն Իննայի ուժեղ լինել ու մաքառել, չընկրկել դժվարությունների առջեւ։ Երբ Իննան մեծանա, մայրիկն ու հարազատներն անպայման նրան պատմելու են հերոս հայրիկի մասին, որով նա էլ պիտի հպարտանա։

Սոցիալական խնդիրները շատ են։ Ամենակարեւոր նպատակը նոր աշխատանք գտնելն է, իսկ այդ հարցում պետությունը չի աջակցում։

«Երեւանում անհատները շատ են օգնել։ Մարդիկ մեզ շատ ջերմ են վերաբերվում։ Ոմանք կենցաղային պարագաներ են տրամադրել, ոմանք՝ վարսավիրական գործիքներ․․․ Արցախից տեղահանվելիս միայն առաջին անհրաժեշտության պարագաներն ենք կարողացել վերցնել, ուստի կենցաղային պարագաներ էլ չունեինք։ Աստիճանաբար փորձում ենք ամեն ինչ գնել»,- ասում է Գալյան։

Ասում է՝ այն գումարը, որը տրամադրում են Երեւանում տուն գնելու համար, բավական չէ։

«Իմ ընտանիքը երկու հոգուց է բաղկացած։ Ինձ ու դստերս պետությունը կտրամադրի 5-ական միլիոն դրամ բնակարան գնելու համար։ Իսկ 10 միլիոն դրամով հնարավոր չէ բնակարան գնել։ Ինձ  ու եղբորս աշխատանք է պետք, որ կարողանանք վաստակել, ավելացնել պետության կողմից տրամադրվելիք գումարի վրա ու բնակարան գնել։ Հիմա միակ նպատակս լավ աշխատանք գտնելն է ու այստեղ ապրելը։ Ես Հայաստանից չեմ գնա, այլ երկիր չեմ տեղափոխվի։ Իմ ամուսինը Եռաբլուրում է։ Ես ու դուստրս էլ այս երկրում պիտի ապրենք»,- եզրափակում է Գալյան։

Գալյային աջակցելու համար կարելի է զանգահարել նրա հետեւյալ հեռախոսահամարներին՝ 098 62 46 87, 099 62 46 87։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
հաջորդը
Միջուկային դոկտրինի փոփոխությունները «ազդանշան» են Արեւմուտքի համար․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն