• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Պատերազմի արձագանքը

Բորիս Ղազարյան 20:03 | 27.09.2024
Բորիս Ղազարյան 20:03 | 27.09.2024
Պատերազմի արձագանքը

Բանակի բարոյահոգեբանական պատրաստվածության եւ հասարակության հետ կապի հարցերը դարեր շարունակ կարեւորություն են ունեցել։ Դրանք առանցքային տեղ են զբաղեցրել ցեղային առաջնորդների, միապետների, զորահրամանատարների, ստրատեգների եւ անգամ փիլիսոփաների մտորումներում։

Հաճախ են գերակա եղել այն հարցերը, թե որոնք պետք է լինեն քարոզչական գաղափարական այն գործիքները, որոնք թշնամու դեմ ուղարկվող զինվորին անմնացորդ կուղղորդեն դեպի մարտի դաշտ, իսկ հասարակությունը պատրաստ կլինի մոբիլիզացվելու իր անհրաժեշտ նյութական ու մարդկային ռեսուրսներով՝ չխնայելով իր իսկ զավակներին։ Միեւնույն ժամանակ առավել կարեւոր հարց է եղել պատերազմների հենց այնպիսի նպատակային կարգախոսների կամ լոզունգների առկայությունը, որոնք ամուր կապ կստեղծեին բանակի եւ հասարակության միջեւ։

«Եթե պատերազմի նպատակները պարզ եւ մոտ լինեն բնակչության լայն զանգվածներին, միայն այդ դեպքում կարող ենք ակնկալել, որ զինված ուժերը երկար ժամանակ կպայքարեն մեծ ոգեւորությամբ եւ համառությամբ»:

 

Այսպես է այդ կարեւոր հարցի մասին գրում Ռուսական կայսրության, ապա նաեւ խորհրդային բանակի գեներալ ու հայտնի ստրատեգ Ալեքսանդր Սավիչինը։

Այս միտքը օտար չէ հայ հասարակությանը, որն անկախությունից հետո ուղիղ երեք տասնամյակ է, ինչ անցնում է պատերազմների ու տեղային մանր մարտերի միջով։ Հայ հանրության համար հանուն Արցախի մղած իր պաշտպանական պատերազմի նպատակը մշտապես պարզ է եղել. հայ բնակչության իրավունքների պաշտպանությունը։ Սա է գլխավոր այն բանալին, որն իսկապես ապահովել էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի բարոյական կողմը։ Սակայն դեռ առանցքային հարց է եւ բազմաթիվ ուսումնասիրությունների թեմա այն կարեւոր հանգամանքը, թե այդ նպատակի ընկալումը ինչի էր տրանսֆորմացվել արդեն 2020 թվականին։

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Հայ հանրությունը դեռ երկար ժամանակ կլսի ու կծանոթանա 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր ասպեկտներին առնչվող թե՛ գիտական եւ թե՛ հասարակական մակարդակով արված նորանոր վերլուծություններին։

Պատերազմի շատ էպիզոդներ նորովի կվերծանվեն, նոր դրվագներ կբացահայտվեն, որոնք կարող են նաեւ իրադարձությունների շուրջ մեր ունեցած «ավանդական» ընկալումներից անդին լինել։

Այս ամենը դեռ երկար տարիներ կպահանջի։ Սակայն Հայաստանի համար ոչ միայն անվտանգային նոր մարտահրավերներ առաջ բերած, այլ նաեւ ամբողջ արցախահայության հարկադիր տեղահանությանը հանգեցրած այդ ողբերգական իրադարձության շուրջ նոր ձեւավորվող պատկերի կողքին դեռ կշարունակի մնալ այն հինը, որը լի էր հաղթանակի հույսով։

Չնայած պատերազմի առաջին օրերից նորագույն ռազմական տեխնոլոգիաներով հագեցած ադրբեջանական լայնածավալ հարձակմանը՝ միեւնույնն է, թիկունքում՝ հայ հանրության շրջանում, հուսալքություն չկար, եւ գրեթե համատարած էր ընկալումը, որ նոր բորբոքված հակամարտությունը շուտով կավարտվի եւ անպայման հայկական կողմի հաղթանակով։ Պատերազմի առաջին օրերի այդ հույսը շատ արագ ստացավ իր դրսեւորումը, եւ դա «#Հաղթելու—ենք» կարգախոսն էր։

Սա թերեւս ժողովրդին ու բանակին միմյանց կապող կարգախոսը պետք է լիներ։ Այսօր հեշտ չէ նաեւ ասելը, թե որքանով այն ունեցավ իր անհրաժեշտ քարոզչական ազդեցությունը, սակայն միանշանակ է, որ առաջացրել էր որոշակի ոգեւորություն։

44-օրյա պատերազմի այս կարգախոսը մեծ արագությամբ դուրս եկավ հեռուսատեսությունից ու համացանցից եւ սկսեց ուղեկցել դրոշների ու զինվորականների նկարներով տարատեսակ պատկերներին, որոնք հայտնվեցին հանրապետության մայրաքաղաքի եւ տարբեր քաղաքների շենքերի ու շինությունների պատերին։

Արդեն այսօր, երբ Հայաստանը Ադրբեջանի հետ գնում է դեպի հարաբերությունների կարգավորում ու խաղաղություն՝ այդ համատեքստից ամբողջովին դուրս մղած Արցախյան հարցը, քաղաքի պատերին մնացած «#Հաղթելու—ենք»-ներն ու նման այլ գրությունները վերածվել են պատերազմի «ուրվական լոզունգների»։

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Պատերազմի արձագանքը

Սա դեռ կշարունակի հիշեցնել պատերազմի օրերին միամիտ հաղթական պատկերացումների մասին։

Բայց հարցի մեկ այլ կողմն է սրանից քաղված դասը։

Արդյո՞ք հետագայի համար այն իսկապես կլինի քաղված դաս նման զարգացումների ժամանակ ճիշտ կարգախոս ընտրելու հարցում։ Արդյո՞ք հետագայում նման կարգախոսները կհամապատասխանեցվեն ու կբխեցվեն թե՛ միջազգային կոնյունկտուրայից, թե՛ տարածաշրջանային իրադրությունից եւ թե՛ մեր ու թշնամու ուժերի հարաբերակցության ամբողջական դիտարկումից։

Սրանք առանձնակի կարեւորության հարցեր են, որպեսզի նման իրադարձության վատթար զարգացման դեպքում թե՛ ժողովրդին եւ թե՛ բանակին կապող սխալ ընտրված ու հրամցված լոզունգները բարոյահոգեբանական անկման չտանեն։

Լուսանկարները՝ Ֆրունզ Ավետիսյանի

 

Boris Ghazaryan
Բորիս Ղազարյան

Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ կաթոլիկները նոր առաջնորդ ունեն
հաջորդը
Զելենսկին հանդիպել է Թրամփի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն