• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվի եւ Անկարայի միջեւ տրանսպորտային ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է․ Ուրալօղլու

aliq 11:17 | 21.11.2024
aliq 11:17 | 21.11.2024
Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն

Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է: Այդ մասին լրագրողներին ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ 

«Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացները ադրբեջանական կողմի հետ։ Միջանցքը կանցնի Հայաստանի, թե Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այս միջանցքը Նախիջեւանով կանցնի դեպի Թուրքիա»,- հայտարարել է Ուրալօղլուն։ 

Նա նաեւ նշել է, որ Թուրքիան արդեն ավարտել է նախագծի իր մասը, որն ուղիղ տրանսպորտային կապ կստեղծի Ադրբեջանի հետ, իսկ առաջիկա օրերին կսկսվեն շինարարական աշխատանքները։  

Հիշեցնենք, Բաքուն պնդում է, որ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ իր տրանսպորտային կապը առանց մաքսային հսկողության պետք է ապահովվի Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք»։ Երեւանն էլ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տամադրելու Նախիջեւանի հետ կապի համար միայն Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակներում՝ բացառելով արտատարածքային միջանցքի գաղափարը։

Նշենք նաեւ, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ շահարկումները որոշակիորեն դադարեցվեցին 2023-ի վերջերին եւ 2024 թվականի սկզբներին։ Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ եթե Երեւանը Սյունիքով ճանապարհ չի տրամադրում, ապա դա կարող է անցնել  Իրանի տարածքով։ Ադրբեջանի նախագահի հատուկ հարցերով բանագնաց Էլչին Ամիրբեկովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ կոմունիկացիաների վերաբերյալ քննարկումները Հայաստանն ու Ադրբեջանը թողել են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Այս տեղեկությունը հաստատեց նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը։ Սակայն սեպտեմբերից սկսած Իրանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը սատարում է Ռուսաստանը, ինչը կտրուկ հակադիր է իրանական շահերին։ Թեհրանից տարբեր մակարդակներով հայտարարեցին, որ դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության, իսկ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների տարածքային ամբողջականության շրջանակում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան չի կարող տասնյակ հազարավոր մարդկանց կորցնել՝ Ղրիմը վերադարձնելու համար․ Զելենսկի
հաջորդը
Ուկրաինան առաջին անգամ ՌԴ տարածքին հարվածելու համար կիրառել է «Storm Shadow» հեռահար հրթիռներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն