• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը այլընտրանք չկա․ Կոպիրկին

aliq 10:28 | 25.11.2024
aliq 10:28 | 25.11.2024
Sergey Kopirkin Ambassador Extraordinary and Plenipotentiary of the RF to the RA

Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում, իրական այլընտրանք չկա։ Այս մասին ռուսական  «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

«Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցրած Երեւանը նոյմբերի 28-ին կմասնակցի կառույցի Անվտանգության խորհրդի աշխատանքներին։ 

Կոպիրկինն ընդգծել է, որ Մոսկվան նաեւ ակնկալում է հայ գործընկերների ակտիվ «ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար անվտանգության համակարգի մշակման ջանքերին», որի գաղափարն առաջ է քաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարվա հունիսի 14-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ եւ կրկին բարձրաձայնել վերջերս Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում։

Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ռուսաստատնի աջակցությամբ խաղաղության հաստատման հավանականության մասին հարցին՝ դեսպանը նշել է․ «Որպես կանոն, ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը տքնաջան եւ շատ պատասխանատու գործընթաց է։ Իհարկե, Մոսկվայում շահագրգռված են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատվի։  Միեւնույն ժամանակ, կարեւոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի կարգավորման վրա»։

Կոպիրկինը նշել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում աջակցություն ցուցաբերելու Երեւանին եւ Բաքվին՝ հետեւելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին։

«Նման օգնության ձեւերն ու ծավալները պետք է ընտրեն իրենք՝ բանակցող կողմերը։ Այս առումով մենք ուրախ ենք, որ հոկտեմբերի 24-ին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ տեղի ունեցան, ինչը հնարավորություն տվեց օգտակար ազդակ հաղորդելու հարաբերությունների կարգավորման երկխոսությանը»,- ասել է դիվանագետը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեր սխալը՝ համեստ ուժերով մեծ քաղաքական ծրագրեր իրականացնել
հաջորդը
Անկարան կշարունակի նպաստել խաղաղության գործընթացներին․ Էրդողան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն