Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Այդ մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի վարչությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։
Փաշինյանն ու Բերսեն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին:
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտարարել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայամանագրի 17 կետերից 15-ի շուրջ համաձայնություն կա, իսկ 2-ի երկուսի ուղղությամբ դեռ աշխատանքները շարունակվում են։
Նա միեւնույն ժամանակ հայտարարել էր, որ Բաքուն Երեւանից կոնկրետ քայլերի է սպասում Հայաստանի Սահմանադրության փոփոխության համար, որը, նրա պնդմամբ, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն էլ այսօր հայտարարել էր, թե պետք է վերահսկողություն սահմանվի Հայաստանի ռազմական ծրագրերի նկատմամբ եւ պահանջել հայ-ադրբեջանական սահմանից հեռացնել ԵՄ դիտորդական առաքելությանը։