• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շոլցը Պուտինի հետ հեռախոսազրույցն անվանել է «հիասթափեցնող» եւ նորից խոսելու պատրաստակամություն է հայտնել

aliq 18:57 | 12.12.2024
aliq 18:57 | 12.12.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի սկզբին կայացած հեռախոսազրույցն անվանել է «հիասթափեցնող» եւ միեւնույն ժամանակ  պատրաստակամություն հայտնել հետագայում եւս բանակցություններ վարելու նրա հետ։

«Դա հիասթափեցնող էր, քանի որ նա պարզապես կրկնում էր իր բոլոր ձեւակերպումները»,- ասել է Շոլցը RTL-ին:

Գերմանիայի կանցլերը նաեւ կարծիք է հայտնել, որ զրույցն առաջին հերթին անհրաժեշտ էր Պուտինին հասկանալու համար։  Շոլցի խոսքերով՝ հեռախոսազրույցի կարեւորությունն այն էր նաեւ, որ Ռուսաստանի նախագահին է փոխանցել կարեւոր այն ուղերձները, որ Մոսկվան չի կարող հույս դնել Գերմանիայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության թուլացման վրա, եւ որ անհրաժեշտ է ուկրաինական օկուպացված տարածքներից դուրս բերել ռուսական բանակը, ինչպես նաեւ հիմք ստեղծել խաղաղ կարգավորման համար։

«Դա անհրաժեշտ է, եւ ես նորից կանեմ դա։ Բայց պատրանքներ ստեղծելու կարիք չկա»,- հավելել է Գերմանիայի կանցլերը։

Հիշեցնենք՝ Շոլցի եւ Պուտինի հեռախոսազրույցը տեղի էր ունեցել նոյեմբերի 15-ին՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ից հետո առաջին անգամ։ Կրեմլը հայտարարել էր, որ կայացել էր «մտքերի մանրամասն եւ անկեղծ փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ»։ Գերմանական կողմն էլ հայտնել էր, որ կանցլերը Պուտինին կոչ է արել դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ եւ դուրս բերել զորքերը երկրի տարածքից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել էր զրույցը՝ ասելով, որ «նման կոչերը չեն ուժեղացնում Ուկրաինան, այլ ճանաչում են Պուտինին»։ Երկու շաբաթ անց Շոլցը (նաեւ երկուսուկես տարվա ընթացքում առաջին անգամ) չհայտարարված այցով ժամանեց Կիեւ։ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ Գերմանիան «շարունակում է մնալ Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը ամբողջ Եվրոպայում»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վարչապետ Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղար Բերսեն անդրադարձել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի քննարկումներին
հաջորդը
Ազգ-նահատակ չլինելու համար չպետք է նահատակվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն