Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
ՀՀ ՊՆ—ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան—Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները:
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումների շուրջ: