• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Քաղաքականության մեջ ընկեր չեն լինում

Վահրամ Աթանեսյան 13:50 | 28.12.2024
Վահրամ Աթանեսյան 13:50 | 28.12.2024

Նրանք «Վանո» եւ «Վազգեն» էին «Գարունի» խմբագիր Անժիկ Հակոբյանի եւ Մերուժան Տեր-Գուլանյանի, սերնդակից գրողների եւ երեւանյան «բոհեմի համար»: Առնվազն 1990 թվականի այն օրվանից, երբ մտան առաջին գումարման Գերագույն խորհրդի նիստերի դահլիճ, նրանք Վանո Սիրադեղյան եւ Վազգեն Սարգսյան են, եթե խոսքը քաղաքական-պետական գործչի մասին է:

Իրենից քսան տարով ավագ Համո Սահյանը Հրանտ Մաթեւոսյանի ընկերն էր, սերնդակից արձակագիրը՝ ոչ: Իսկ ով գրող Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին կդնի նույն բարձրության «պատվանդանի» վրա, գրականության հանդեպ կմեղանչի: Կարդացեք երկուսին տված Հրանտ Մաթեւոսյանի գնահատականը եւ կհամոզվեք, որ Վանոյի մասին գրել է՝ «ինչպես իր Իշխան պապի», իսկ Վազգեն գրողի նրա բնութագիրը գրչի տակից «օտար ձիու պես փախած է». մեծերը նույնիսկ «շեղումների» մեջ են անաչառ մնում:

Նույն Գերագույն խորհրդում պատգամավոր էին Հրանտ Մաթեւոսյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Վարդգես Պետրոսյանը, Արամայիս Սահակյանը: Գուցե ուրի՞շ էլ կար՝ թող ներող լինի, որ իրեն չեմ հիշում: Բայց այդ դահլիճում Հրանտ Մաթեւոսյանը ոչ միայն Վարդգես Պետրոսյանի եւ Արամայիս Սահակյանի ու Վազգեն Սարգսյանի, այլեւ արդեն Վանո Սիրադեղյանի ընկերը չէր: Որովհետեւ ինքը մնաց գրող, իսկ Վանոն պետական այր էր: Պաշտոնաթող Վանո Սիրադեղյանը նախանցյալ դարավերջի հայ ազգային-ազատագրական պայքարը բնութագրել է օտար բառով՝ «ղաչաղություն»:

Պետական այր Վազգեն Սարգսյանը «Երկրապահի» համագումարում երգում է, տեսագրությունը կա, «Հուռա, հուռա, հուռա/Քաջ Նժդեհի սուրը շողշողա»: Նա, համոզված եմ, ֆիդայական «պատերազմը» երբեք «ղաչաղություն» չէր անվանի: Եթե մնար, եթե անգամ ավելի բարձր պաշտոն ունենար, Վանո Սիրադեղյանը չէր հայտարարի. «21-րդ դարը մերն է լինելու»:

Հայ ժողովրդի, Հայաստանի պատմության, անգամ ղարաբաղյան պատերազմի իրողությունների հանդեպ նիհիլիստ Վանո Սիրադեղյանը եւ հախուռն ազգայնականության պատգամախոս Վազգեն Սարգսյանը քաղաքական նույն «գնացքի ուղեւոր» չէին, թեեւ 1990 թվականը նրանց «մի կուպեի տոմս» էր տվել: Բայց որքանով էին նրանք այնտեղ հարմար զգում՝ ոչ ոք չգիտի, չի իմանա: Դա պետք է «նույն կուպեի մյուս ուղեւորներն» ասեն: Մնացածը կամ իդիլիա է, կամ իրականության միտումնավոր նենգափոխում, որի վտանգավորությունը ոչ այնքան Հայաստանի պատմության «կեղծումն է», որքան սերունդներին արվող ներշնչանքը, թե մենք «ունեցել ենք քաղաքական համերաշխության մի փառավոր շրջան, երբ Վանոն ու Վազգենը՝ ներքին գործերի եւ պաշտպանության նախարարները, սրտամոտ ընկեր էին, իսկ Հայաստանը՝ հաղթող երկիր»:

Վանո Սիրադեղյանի համար ազգային-ազատագրական շարժումն ավարտվում է, երբ ժողովուրդն անկախ պետություն է ստեղծում այն սահմաններում, որտեղ մեծամասնություն է: Վազգեն Սարգսյանն այդ «տեսությունը» ոչ միայն չէր ընդունում, այլեւ բաց-հրապարակային խոսույթում մերժում էր: Եվ այս դեպքում խնդիրն այն չէ, թե նրանցից ով էր ճիշտ, ով՝ սխալ: Փաստ է, որ քաղաքական-պետական գործիչ Վանո Սիրադեղյանը եւ Վազգեն Սարգսյանը հակոտնյա են: Օգտագործենք ամենամեղմ բնորոշումը՝ «ընդդիմախոսները» կարող են գրողական-բոհեմական կամ պետական արարողակարգով սահմանված «ընկերությունը» չխզել, նույնիսկ պարտավոր են ցույց տալ, որ չեն խզել, եթե դա ինչ-որ փուլում քաղաքական անհրաժեշտություն է, կամ իրենց թվում է, թե այդպես «կուզենար» ժողովուրդը: Բայց դա արդեն ֆարս է, որ մեկի համար ավարտվում է ՆԳ նախարարի պաշտոնից Երեւանի քաղաքապետի աթոռին «բազմելով», մյուսին բարձրացնում պետության փաստացի ղեկավարի աստիճանի:

Եվ ստացվում է այնպես, որ Վանո Սիրադեղյանն ասում է. «Սուպերնախարարից մնալու է կիսանդրին եւ կամուֆլյաժը»: Այսօրվա Հայաստանին, ապագա Հայաստանին, երեւի, ավելի օգտակար կլիներ բացել սիրադեղյանական, իր ասած, «կծուլեզու» այս բնութագրի ծագումնաբանությունը, քաղաքական ժառանգորդությունը, քան թե «Վանո-Վազգեն դուետ» ներկայացնել: Ի վերջո, ինչպես հարյուր տարի առաջ Իոսիֆ Ստալինն է ասել, «քաղաքականության մեջ ընկեր չեն լինում»:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինի ստորագրած նոր օրենքով հնարավոր կլինի թալիբներին բացառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից
հաջորդը
Ֆիցոն Կիեւին սպառնում է դադարեցնել Սլովակիայից էլեկտրաէներգիայի մատակարարումները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն