• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Օսլոյում կայացել է ՀՀ եւ Նորվեգիայի արտգործնախարարների հանդիպումը

aliq 18:09 | 07.02.2025
aliq 18:09 | 07.02.2025

Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանը առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի արգործնախարար  Էսպեն Բարթ Էյդեի հետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով նորվեգացի գործընկերոջը ընդունելության համար՝ Միրզոյանը նշել է․ «Հայաստանի կողմից ցանկանում եմ վստահեցնել, որ մեր երկիրը շահագրգռված է Նորվեգիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Բացի այդ՝ Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի շարունակական աջակցությունը մեր երկրի զարգացման օրակարգին: Հարավային Կովկասի՝ տարածաշրջանային հարցերի առումով, կրկին, Նորվեգիան մշտապես հետաքրքրվածություն է ցուցաբերել»։

ՀՀ արտգործնախարարը նաեւ նշել է, որ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

«Հնարավորություն եմ ունեցել ներկայացնելու մեր տարածաշրջանում  տեղի ունեցող զարգացումները եւ եւս մեկ անգամ վստահեցնել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ գործադրում է բոլոր ջանքերը` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու եւ Հարավային Կովկասում նոր՝ խաղաղության դարաշրջան բացելու համար»,- ասել է Միրզոյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ Երեւանը մեծ կարեւորություն է տալիս Նորդիկ-Բալթյան երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ համագործակցությանը:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն էլ նշել է, որ իր երկիրը  շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի, հայ ժողովրդի եւ ներկա Կառավարության հետ։

«Եվ մենք կարծում ենք, որ այս Կառավարությունը ցուցաբերել է հստակ ռազմավարական առաջնորդություն երկրի համար՝ ի շահ իր ժողովրդի։ Պետք է ասել՝ շատ դժվար հանգամանքներում, բայց, իրոք, համարձակությամբ նայելով առաջ եւ դեպի Եվրոպա ու ձգտելով ավելի սերտ համագործակցության։ Եվ մենք շատ ուրախ ենք գործընկեր լինելու այդ ճանապարհին»,- նշել է դիվանագետը։

Նա նաեւ ընդգծել է, որ Նորվեգիան կմնա Հայաստանի եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում։

«Եվ մենք հատկապես խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք երկկողմ ձեւաչափով, բայց նաեւ Նորդիկ-Բալթյան խմբի շրջանակում աջակցել՝ կիսելով մեր փորձը եւ տեսնելով, թե ինչպես կարող ենք օժանդակություն տրամադրել այդ ճանապարհի տարբեր ասպեկտներում, որը կարեւոր է Հայաստանի համար, բայց կարեւոր է նաեւ ամբողջ Եվրոպայի համար՝ մեր մայրցամաքում տեղի ունեցող մեծ փոփոխությունների ժամանակ»,- նշել է Էսպեն Բարթ Էյդեն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շոլցը կտրականապես դեմ է արտահայտվել Գազայի բնակչության վերաբնակեցման Թրամփի ծրագրին
հաջորդը
Ժողովրդական «կուռքից» մինչեւ գանգը մրճահարված կիսանդրի մի քայլ է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն