• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են վերականգնել դեսպանատների ներկայացուցիչների թվաքանակը․ Ռուբիո

aliq 19:49 | 18.02.2025
aliq 19:49 | 18.02.2025
Սենատոր Մարկո Ռուբիո

Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը պայմանավորվել են վերականգնել երկու երկրների դեսպանատների անձնակազմի նախկին թիվը։ Նրա խոսքերը մեջբերում է Associated Press-ը։

«Մեզ անհրաժեշտ կլինեն ակտիվ դիվանագիտական ​​ներկայացուցչություններ, որոնք ի վիճակի կլինեն նորմալ գործելու, որպեսզի կարողանանք շարունակել այդ շփումները»,- ասել է Ռուբիոն։

Ռուսական եւ ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչությունների թվի կրճատումը սկսվել է 2016 թվականի վերջին, երբ ԱՄՆ նախագահը Բարաք Օբաման էր։ Այնուհետեւ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց, որից հետո 35 ռուս դիվանագետներ վտարվեցին ԱՄՆ-ից։

2017 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ի պատասխան հակառուսական պատժամիջոցների խստացման՝ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատակիցների թիվը կկրճատվի 755 հոգով։

ՌԴ եւ ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները կայացել են այսօր Սաուդյան Արաբիայում։ Դրանք, ի թիվս այլ հարցերի, ներառում էին նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին վերաբերող հարցերը։

Բանակցությունների արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում սկսել ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը։

Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ը դեռ պետք է տեղեկացնի Մոսկվային, թե ով է ներկայացնելու ամերիկյան կողմը ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների ժամանակ։ «Հենց որ իմանանք համապատասխան ներկայացուցչի անունն ու պաշտոնը, մենք […] անմիջապես կնշանակենք այս գործընթացի մեր մասնակցին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Ուժեղ պետության» խաբկանքը
հաջորդը
Տպավորություն է, թե քննարկվել է Ուկրաինայի վերջնագրի հարցը․ Զելենսկին ՌԴ-ԱՄՆ բանակցությունների մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն