• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փարիզը ներկայում չի պատրաստվում ցամաքային զորքեր ուղարկելու Ուկրաինա. Մակրոն

aliq 11:21 | 19.02.2025
aliq 11:21 | 19.02.2025
Macron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը ներկայում չի պատրաստվում ցամաքային զորքեր ուղարկելու Ուկրաինայի տարածք։ 

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում ԱՄՆ դիրքորոշման անորոշությունը ռազմավարական ճնշում է գործադրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։ Ֆրանսիայի նախագահի գնահատմամբ հենց ամերիկյան զորքերի ուղարկման այս անորոշությունն է, որ կարող է օգտակար լինել Արեւմուտքի համար։ 

«Ես երբեւէ չեմ հայտարարել ֆրանսիական ցամաքային զորքեր ուղարկելու մասին […]: Մենք մտածում ենք անվտանգության երաշխիքների մասին։ Հենց այս ռազմավարական երկիմաստությունն է իր հետ բերում Դոնալդ Թրամփի ընտրությունը։ Սա ռազմավարական անորոշություն է ստեղծում»,- հայտարարել է Մակրոնը, որի խոսքերը մեջբերում է  La Depeche պարբերականը։ 

Ֆրանսիայի նախագահը նաեւ հավելել է, որ պատրաստ է բանակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Իհարկե, ես նորից կխոսեմ նրա հետ, եթե դա օգտակար լինի այս իրավիճակում»,- եզրափակել է Մակրոնը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել էր, որ Վաշինգտոնը կարող է «ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական ճնշման գործիքներ կիրառել» Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան հրաժարվի հակամարտության կարգավորումից: Նա ընդգծել էր, որ Վաշինգտոնի խնդիրը այժմ ռուսական կողմին համոզելն է, որ վերջիններս բանակցությունների սեղանի շուրջ ավելի շատ բանի կարող են հասնել, քան մարտի դաշտում։ 

Փետրվարի 17-ին եվրոպացի առաջնորդները հանդիպում ունեցան Փարիզում կազմակերպված արտակարգ գագաթնաժողովի շրջանակում: Մասնակիցների հայտարարություններից հետեւում է, որ հանդիպմանը այդպես էլ չի հաջողվել միասնական դիրքորոշում ձեւավորել հակամարտության դադարեցումից հետո Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցում։ Խաղապահներ ուղարկելուն դեմ են արտահայտվել Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի ղեկավարները, մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը թե՛ գագաթնաժողովից առաջ ե՛ւ թե գագաթանժողովի ընթացքում հայտարարել էր ուկրաինական տարածքում խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտության ու պատրաստակամության մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը քննադատել է Կիեւին՝ ՌԴ-ԱՄՆ բանակցություններից դժգոհելու պատճառով
հաջորդը
Քի Ուեսթ. Ի՞նչ կարգավիճակ ունեին Մեղրին ու Լեռնային Ղարաբաղը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն