• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը բանակցություններ է վարում Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հետ եռակողմ համագործակցության համար

aliq 15:16 | 07.03.2025
aliq 15:16 | 07.03.2025
Israel Azerbaijan flags

Իսրայելը շարունակական բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ՝ Իսրայելի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի եռակողմ համագործակցության ամուր հիմք ստեղծելու նպատակով։ Այդ մասին Իսրայելի վարչապետի գրասենյակի անունից հայտարարել է Ազգային առաքելությունների նախարար Օրիտ Ստրոկը։ 

The Jerusalem Post պարբերականի հաղորդագրության համաձայն՝ վերոնշյալ հայտարարությունը հնչել է Քնեսեթում Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ «Շաս» կուսակցության պատգամավոր Սիմոն Մոշիաշվիլիի նախաձեռնած քննարկումների ընթացքում։

Պատգամավոր Մոշիաշվիլին այդ քննարկումների ընթացքում բարձրաձայնել է Ադրբեջանին, այսպես կոչված, Աբրահամյան  համաձայնագրերի շրջանակում ընդգրկելու հնարավորության ուսումնասիրության եւ ԱՄՆ պատժամիջոցների վերացման անհրաժեշտության հարցը։ 

«Աբսուրդ է, որ այն պետությունները, որոնք մինչ Աբրահամյան համաձայնագրերի ստորագրումը համակարտության մեջ էին Իսրայելի հետ, համաձայանգրի ստորագրումից հետո անմիջապես ստանում են տարբեր տնտեսական եւ անվտանգության խթաններ, մինչդեռ Ադրբեջանը, որը երկար ժամանակ եղել է մեր տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության կարեւոր բաղադրիչը, ենթարկվում է ամերիկյան պատժամիջոցների»,- հայտարարել է Մոշիաշվիլիին։

Պատգամավորի այս հայտարարություններին ի պատասխան նախարար Օրիտ Ստրոկը հայտարարել է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում Իսրայելի կարեւոր ռազմավարական դաշնակիցն է, եւ այդ հարաբերությունները ներառում են համագործակցություն անվտանգության, առեւտրի, տեխնոլոգիաների եւ էներգետիկայի ոլորտները։

Ստրոկի խոսքով՝ «Իսրայելը շարունակելու է ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հետ եւ վճռականորեն կդիմակայի այն թուլացնելու ցանկացած փորձի»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը սահմանափակումներ է դրել Մասկի եւ նրա ղեկավարած կառույցի գործունեության համար․ Politico
հաջորդը
Կարող են տարբեր սցենարներ դիտարկվել, եթե ՀՀ-ն չվճարի ՀԱՊԿ անդամավճարը․ ՌԴ ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն