• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Միայն առողջ Հայաստանը կարող է Արցախը չմոռանալ

Վահրամ Աթանեսյան 18:38 | 18.04.2025
Վահրամ Աթանեսյան 18:38 | 18.04.2025

Ժողովրդական լեզվով ասած՝ եկեք ծուռ նստենք, բայց շիտակ խոսենք. առաջին գումարման Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունել է «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, որտեղ ասված է, որ ԳԽ-ն Հայաստանի ժողովրդի անունից հռչակում է «անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը՝ «ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»:

Այսինքն՝ հռչակել է նպատակ, որ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ, անկախ եւ ինքնիշխան պետություն կլինի՝ իր կազմում ունենալով Լեռնային Ղարաբաղը: Բայց Հայաստանում անկախության հանրաքվեին եւ նախագահի առաջին ընտրությանը Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել, ինչպես նաեւ չի մասնակցել 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին, հաջորդած համապետական ընտրություններին, սահմանադրության փոփոխությունների երկու հանրաքվեներին:

Ինչու կամ ինչպես է խզվել Հայաստան-ԼՂ իրավական ամբողջությունը՝ քաղաքական, քաղաքագիտական բանավեճի առարկա է: Եթե կարճ ասենք, ապա «Անկախության մասին» հռչակագրով Հայաստանը Լեռնային Ղարաբաղը միացնելու նպատակ է դրել, որին երեսուն տարում՝ 1990-2020 թվականներին, չի կարողացել հասնել: Ինչո՞ւ չի հասել, կարո՞ղ էր հասնել, թե՞ դա ի սկզբանե ձախողման դատապարտված պրոյեկտ էր, սա նույնպես թողնենք բանավեճի տիրույթում:

Քառասունչորսօրյա պատերազմը չեղարկել է Հայաստան-ԼՂ միավորման անգամ տեսական հնարավորությունը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի աղետից հետո դրա մասին դատողությունն իսկ սյուրռեալիստական է: Այս իրավիճակում, Շեքսպիրի հերոսի ասած՝ «ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ», ընդունել իրականությո՞ւնը, թե՞ տուրք տալ էմոցիաներին:

Ո՞վ է վստահ, որ ղարաբաղյան շարժման վերարծարծումը միջազգային քաղաքական առկա կոնյունկտուրայի, աշխարհակարգի փաստացի փլուզման պայմաններում, երբ գերակա է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը, Հայաստանի համար սպառնալիք չէ: Հայաստանում կա՞ն քաղաքական ուժ եւ խարիզմատիկ գործիչ, որ կարող են նման պատասխանատվություն ստանձնել: Ազատության հրապարակի վրանում հնարավոր է շատ բան ասել:

Բայց մարդիկ թող իրենց նեղություն տան՝ դուրս գան Մաշտոցի պողոտա, Թումանյան փողոց եւ հարցախույզ անցկացնեն, շրջեն մարզերով, անցնեն Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի եւ լսեն սահմանամերձ համայնքների բնակիչներին եւ փորձեն պարզել, թե որն է Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու ցանկությունը:

Մի բան պետք է հստակ ասվի. Հայաստանին Լեռնային Ղարաբաղի միավորման մասին որոշումն ընդունվել է 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, փաստացի միավորումը տեղի ունեցել 1992-ի մայիսի 18-ին՝ Լաչինի միջանցքի բացումով, այսինքն՝ պատերազմով: Պարզ է, որ Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու միակ իրական տարբերակը նոր պատերազմն է, ինչին ոչ միայն պետությունը, այլեւ Հայաստանի քաղաքացին, հայաստանաբնակ հայության ջախջախիչ մեծամասնությունը ոչ թե դեմ է, ինչպես որոշ շրջանակներ են ներկայացնում, այլ պատրաստ չէ: Սա է դառը, դաժան, բայց իրական-շոշափելի պատկերը, դրությունը՝ ինչ անուն ուզում եք, տվեք: Եվ դրանից ազատում չկա: Իսկ ինչի՞ ենք ականատես:

Արդեն հնչում է Հայաստանի կառավարության անդամներին «արցախյան վրան հրավիրելու» կոչ: Վաղը ինչ-որ մեկը «վրանային բանավեճի» է կանչելու վարչապետին: Այդպես Ստեփանակերտում եղել է. Արայիկ Հարությունյանին ստիպել են, որ նախագահի առանձնասենյակից իջնի եւ հրապարակի վրանում նստի: Երեւանում այդպես չպետք է լինի ոչ թե բառի բուն, այլ քաղաքական դեգրադացիայի նախադեպի բացառման իմաստով: Արցախը բոլորիս, յուրաքանչյուր հայի, ցավն է, վերքը, նույնիսկ նրա, ով ասում է՝ ղարաբաղցին թուրք է: Բայց դրանից չի հետեւում, թե Հայաստանը դատապարտված է հյուծախտի: Ի վերջո միայն առողջ Հայաստանը կարող է Արցախը չմոռանալ:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը հուսով է, որ ՌԴ-ն կնպաստի միջուկային ծրագրի շուրջ արդար համաձայնության հասնելուն․ Արաղչի
հաջորդը
Գալուզինը Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում համագործակցության հեռանկարները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն