• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Առգրավված ձուկը հատկացվել է խնամքի հաստատություններին

Հասմիկ Բալեյան 20:00 | 30.01.2023
Հասմիկ Բալեյան 20:00 | 30.01.2023
sig

Սեւանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում ձկնորսությունը խստորեն արգելվել էր 2022 թվականի դեկտեմբերի 15-ից 2023-ի հունվարի 20-ը ներառյալ: Մարզերում եւ Երեւանում 1399 ստուգումների ընթացքում հայտնաբերվել է սիգի ապօրինի որսի, վաճառքի եւ տեղափոխման 56 դեպք։ Առգրավվել են 1145,3 կգ սիգ տեսակի ձուկ եւ 10 կգ սիգի ձկնկիթ։

Vrezh Galoyan«Սիգն ու ձկնկիթն առգրավվել են Սեւանա լճից, մայրուղիների հենակետերից, Երեւանի եւ մարզերի շուկաներից, ձկան վաճառակետերից»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը առգրավված ձուկը եւ ձկնկիթը փորձաքննության է ենթարկել, այնուհետեւ հատկացրել տուն-ինտերնատներին, մանկատներին, բարեգործական հիմնադրամներին եւ հոգեկան առողջության կենտրոններին։

Անցած տարվա համեմատ ավելացել է հայտնաբերված ձկնորսական ցանցերի եւ խեցգետնաորսիչների թիվը։ 2022-ին հայտնաբերվել էր 161 ցանց եւ 52 խեցգետնաորսիչ, իսկ այս տարի՝ համապատասխանաբար 174 ցանց եւ 95 խեցգետնաորսիչ: Հայտնաբերվել է նաեւ 3 լողամիջոց։ Մարզերում եւ Երեւանում անցկացված ստուգումների ընթացքում առգրավվել են 1843,8 կգ սիգ ձուկ եւ 12,3 կգ ձկնկիթ։

Նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 385-րդ հոդվածով (ջրային կենդանիներ ապօրինի որսալը կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը), ինչպես նաեւ 1126-րդ հոդվածով (ՀՀ տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը եւ իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի) պատրաստվել է 1-ական նյութ։ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 89-րդ հոդվածով (ապօրինաբար ձկնորսությամբ եւ ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելը) պատրաստվել է 20 նյութ։

sig36 օր տեւած խստացված վերահսկողությանը մասնակցել են ոստիկանությունը, ՏԻՄ մարմինները, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Sevan lake, sig

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ՍԴ նախագահը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ’Լիրիի հետ
հաջորդը
350 հազար ֆունտ ստեռլինգ՝ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն