• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արեւածագի դպրոցում ռազմամարզական դասարան է բացվել

Տաթեւիկ Ճուղուրյան 19:34 | 28.01.2023
Տաթեւիկ Ճուղուրյան 19:34 | 28.01.2023
Arevatsag village

Հունվարի 26-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրվան ընդառաջ, Լոռու մարզի Արեւածագ գյուղի միջնակարգ դպրոցում ռազմամարզական բաց դասարանի բացման արարողություն է եղել։

Լոռու մարզպետարանից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման «Թումանյան» բաժանմունքի պետ Անատոլի Ջամալյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։

Դպրոցի տնօրեն Արմինե Երիցյանը շնորհակալություն է հայտնել գաղափարն իրականություն դարձրած բոլոր աջակիցներին։

Ռազմամարզական բաց դասարան ունենալու գաղափարը «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցիչ Զորայր Հարությունյանինն է։ Նա «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» ծրագրով է այս դպրոց եկել։

Arevatsag villageՌազմամարզական դասարանի կառուցումը նախորդ տարի սեպտեմբերին էր մեկնարկել։ Շինարարական աշխատանքներին, դպրոցի անձնակազմից եւ աշակերտներից բացի, մասնակցել են նաեւ գյուղացիները։

Ըստ նախաձենության հեղինակների՝ սա Հայաստանում առաջին ռազմամարզական բաց դասարանն է։ Այստեղ տեղադրված են լեռնամագլցման վարժասարք, թիրախներ, ժամապահի ծառայության կետ եւ այլն։ Կա նաեւ իրական զորային հրաձգարանի նմանեցված հրաձգության բնագիծ։

Արեւածագի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցը 126 աշակերտ ունի։ Բաց հրաձգարանում նրանք կանցկացնեն ռազմագիտության դասերի գործնական պարապմունքները։

Arevatsag villageՀրաձգարանը նախատեսված է նաեւ հարակից համայնքների դպրոցների աշակերտների, պահեստազորային տարիքի երիտասարդների եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կունենան կատարելագործելու կրակային պատրաստության վերաբերյալ իրենց գիտելիքները։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Ափսոս էր երեխան»
հաջորդը
Երկրաշարժ Իրանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 3

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն