• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արցախի ԱԺ-ն ընդունել է Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձեւը

aliq 12:25 | 23.05.2023
aliq 12:25 | 23.05.2023
Artsakh Parliament

Մայիսի 22-ի գիշերը հրավիրված արտահերթ նիստի ժամանակ Արցախի Ազգային ժողովն անդրադարձել է մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի` Հայաստանը պատրաստ է ճանաչելու Ադրբեջանի 86,6 քառ. կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, իսկ ԼՂ հայության իրավունքների անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու–Ստեփանակերտ երկխոսության ժամանակ: Արցախի ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանը  դիմելով աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանի, Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը կոչ արեց սատար կանգնելու Արցախի հայության` իր հայրենիքում խաղաղ ապրելու եւ արարելու անշեղ եւ վճռական կամքին։

Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանն էլ ներկայացրեց ԱԺ հայտարարության նախագիծը, որում մասնավորապես ասվում է` Փաշինյանը խախտում է ՀՀ անկախության հռչակագրի եւ Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։ Դրանցում մասնավորապես ասվում է` Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ` Արցախի Ազգային ժողովը կոչ արեց համայն հայությանը` թույլ չտալ ՀՀ օրվա իշխանություններին՝ Արցախի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքներն անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը։ Արցախի խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձեւը, ինչպես նաեւ դիմեց Հայաստանի եւ Արցախի նախկին ու գործող նախագահներին` կոչ անելով դատապարտելու Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ին արած հայտարարությունները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրակել են Կուտականի հայկական դիրքերի վրա. ՀՀ ՊՆ
հաջորդը
Արցախը չի ընդունելու Փաշինյանի մոտեցումները. Արցախի նախկին նախագահներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն