• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ինչպես է բաշխվել Ուկրաինային ԱՄՆ-ի 66 միլիարդ դոլար օգնությունը

aliq 09:29 | 08.08.2023
aliq 09:29 | 08.08.2023
Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի դրոշները

Ըստ Washington Post պարբերականի` ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Միացյալ Նահանգները Կիեւին տրամադրել է ավելի քան 66 միլիարդ դոլար ընդհանուր օգնություն, ինչն, ըստ փորձագետների, հսկայական ներդրում է ԱՄՆ դաշնակցի տնտեսության մեջ: Ըստ պարբերականի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ-ը որեւէ այլ երկրի նման ծավալի օգնություն չի տրամադրել։

Կիեւին որպես ռազմական օգնություն հատկացվել է ընդհանուր գումարի 65%-ը՝ ավելի քան 43 միլիարդ դոլար։ Վաշինգտոնը 23,5 միլիարդ դոլար է տրամադրել ուղղակիորեն զենքի եւ սարքավորումների համար, 18 միլիարդ դոլար՝ ուսուցման, խորհրդատվության, լոգիստիկայի, նյութատեխնիկական ապահովման եւ սարքավորումների, 1,5 միլիարդ դոլար էլ՝ դրամաշնորհների եւ վարկերի համար՝ այլ երկրներից զենք եւ զինտեխնիկա գնելու նպատակով:

Եվս 20,5 միլիարդ դոլար Միացյալ Նահանգները հատկացրել է Ուկրաինայի բյուջեին աջակցելու, իսկ ավելի քան 2,6 միլիարդ դոլար՝ տեղահանվածներին, փախստականներին եւ բնակչության այլ խոցելի խավերին երկրի եւ նրա սահմաններից դուրս աջակցելու նպատակով:

Ուկրաինային հատկացված 66 միլիարդ դոլարը զգալիորեն գերազանցում է ԱՄՆ-ի այլ դաշնակիցների երկկողմ աջակցությունը. ԱՄՆ-ը իրենից ամենամեծ օգնության ստացողներին՝ Իսրայելին,  Հորդանանին եւ Եգիպտոսին, ընդհանուր հատկացրել է շուրջ 14,8 , Իսրայելին՝ 8,6 , Հորդանանին՝ 3,3 եւ Եգիպտոսին՝ 2,9 միլիարդ դոլար օգնություն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի փորձագետների զեկույցին
հաջորդը
Հոսանքի անջատումները դառնում են սովորական. ՀԷՑ-ը զգուշացնում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն