«Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամը (AFFA) Լյուքսեմբուրգում գործող բարեգործական հիմնադրամ է, որն իրականացնում է հայկական համայնքների զարգացմանն ու կրթության ոլորտների ծրագրեր: Այս հայտարարությամբ Հիմնադրամը դիմում է Հայաստան-Եվրոպական Միություն պատմական առաջին գագաթնաժողովին եւ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երեւան ժամանած առաջնորդներին, ինչպես նաեւ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ։
Ողջունում ենք այս իրադարձությունը որպես Հայաստանի եւ ժողովրդավարական աշխարհի խորացող գործընկերության վկայություն: Կարծում ենք, որ նման գործընկերությունը պետք է հիմնված լինի հիմնարար սկզբունքների վրա՝ օրենքի գերակայություն, մարդկային արժանապատվություն ու հիմնարար իրավունքների պաշտպանություն։
Հենց այս ոգով կոչ ենք անում Երեւանում ներկա բոլոր առաջնորդներին լուծել մի անհետաձգելի խնդիր, հատկապես հիմա, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի վրա: Ադրբեջանում 19 հայ բանտարկյալների շարունակական անօրինական կալանքի տակ պահման հարցը, որոնց թվում է նաեւ` Ռուբեն Վարդանյանը, համաշխարհային ճանաչում ունեցող բարերար, «ՅՈՒ ԴԱԲԼՅՈՒ ՍԻ (UWC)» Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիր, մարդ, որը տասնամյակներ շարունակ կառուցել է Հայաստանի ապագան։
Մենք՝ «Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամում, անձամբ ճանաչում ենք Ռուբեն Վարդանյանին եւ կիսում ենք մեր երկրի ապագայի նկատմամբ։ Այսօր Բաքվում պահվող մարդը հանցագործ չէ, նա` կառուցող է:
Իրավիճակը լուրջ է ու գնալով վատթարանում է։ 2026 թվականի ապրիլի 21-ին Ռուբեն Վարդանյանը, գտնվելով կալանքի տակ, դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ փաստաթղթավորելով գերության պայմանները՝ ընտանիքի անդամների հետ հանդիպումների եւ անկախ մարդասիրական մոնիթորինգի` այդ թվում նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բացակայություն։ Դատավճիռները կայացվում են առանց կալանավորվածների իմացության։ Պաշտպան փաստաբաններին փաստացի խոչընդոտում են միջազգային մարմիններին բողոքներ ներկայացնելու հարցում: Սրանք ընթացակարգային խախտումներ չեն: Սրանք միջազգային մարդու իրավունքների եւ ամենահիմնարար նորմերի համակարգված խախտումներ են։
Եվրոպական խորհրդարանը բազմիցս պահանջել է Ադրբեջանում պահվող հայ կալանավորների անհապաղ ազատ արձակումը: Վերջերս՝ 2026 թվականի ապրիլի 30-ին, այս գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ, Եվրոպական խորհրդարանը վերահաստատեց իր մոտեցումը, ձայների` 476 ճնշող մեծամասնությամբ, դատապարտելով նրանց շարունակական կալանքը: Սա հաջորդեց 2025 թվականի մարտի բանաձեւին, որը նույնպես կոչ էր անում նրանց անհապաղ ազատ արձակել: Այժմ Երեւան ժամանող առաջնորդներին նոր մանդատ պետք չէ: Նրանք ունեն դա վերջերս տրված եվրոպական ժողովրդի 476 ընտրված ներկայացուցիչների կողմից: Այժմ անհրաժեշտ են գործողություններ։
Քուինսբերիի բարոնուհի Քոքսը 2026 թվականի մայիսի 1-ի իր նամակում իրավացիորեն նշել է, որ արդար եւ երկարատեւ խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ մարդիկ մնում են գերության մեջ։ Մենք լիովին կիսում ենք այդ համոզմունքը։
Հետեւաբար, կոչ ենք անում Երեւանում հավաքված առաջնորդներին՝
- Պահանջել Ադրբեջանում պահվող բոլոր 19 հայ բանտարկյալների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը՝ համաձայն Եվրոպական խորհրդարանի բանաձեւերի եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի։
- Հայ բանտարկյալների ազատ արձակումը դարձնել Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի եւ Ադրբեջանի հետ ընթացող բոլոր դիվանագիտական բանակցությունների օրակարգի էական կետ, այլ ոչ թե ծանոթագրություն: Իրական խաղաղության գործընթացի հաջողությունը կախված է հենց դրանից։
- Ակտիվորեն աջակցել Բաքու պաշտոնական Օմբուդսմեններից կազմված պատվիրակության գործուղումը, կալանավորվածների ընտանիքների անդամներից եւ միջազգային հաստատությունների ներկայացուցիչներից՝ երաշխավորված անվտանգությամբ եւ մուտքի ազատությամբ, որպեսզի կալանավորվածների մարդասիրական իրավիճակը հնարավոր լինի անկախորեն գնահատել եւ անհապաղ լուծել։
Հայաստան-Եվրոպամիություն առաջին գագաթնաժողովը պատմական ուղենիշ է։ Մենք խնդրում ենք, որ այն հիշվի ոչ միայն որպես դիվանագիտական նվաճում, այլեւ որպես իրադարձություն, երբ միջազգային հանրությունը որոշեց կանգնել նրանց կողքին, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայաստանի զարգացմանը եւ ովքեր շարունակում են անազատության մեջ մնալ Բաքվում։
«Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամ
Լյուքսեմբուրգ, 3 մայիսի 2026 թ.
