«Հարգելի՛ գործընկերներ, Կցված PDF ֆայլում տեղեկատվությանը ծանոթանալու նպատակով՝
PDF ֆայլին կցված հավելվածները դիտելու համար կրկնակի սեղմեք ստորև նշված կոճակին։
Հարգանքով՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն»։
Տեքստի տակ երևում է կապույտ կոճակ՝ ՖԱՅԼԵՐԻՆ ԴԻՏԵԼՈՒ ԿՈՃԱԿԸ տարօրինակ մակագրությամբ, և մի փոքրիկ տեխնիկական հուշում, որ ֆայլը ցանկալի է բացել Adobe Acrobat Reader ծրագրով։
Հայաստանի քաղաքացիական հասարակության, սփյուռքյան կառույցների կամ միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար «Hovel Chernokian SNS CASE for Armenian Diaspora» վերնագրով փաստաթուղթը բավարար գրավիչ է հնչում՝ կոճակին սեղմելու համար։ Սակայն այդ կապույտ կոճակի հետևում թաքնված է բազմաքայլ լրտեսական հարձակում, որը CyberHUB-AM-ի թիմը բացահայտել և վերլուծել է 2026 թ. սեպտեմբերի վերջին։
Հարձակվողները հանդես են գալիս պետական կառույցի անունից, օգտագործում են սփյուռքահայ իրական մասնագետների գողացված ինքնակենսագրականներն (CV) ու անձնագրերի պատճենները և տարածում հատուկ մշակված լրտեսական ծրագիր։ Նրանց նպատակը պարզապես գաղտնաբառ գողանալը չէ. նրանք զոհի էկրանին հետևում են ուղիղ ռեժիմով, իսկ համակարգիչն օգտագործում որպես ցատկահարթակ՝ կազմակերպության ներքին ցանց ներթափանցելու համար։
Անվտանգության մասնագետների և հետազոտողների համար. ներբեռնեք մեր 7-էջանոց տեխնիկական զեկույցը, որտեղ ներառված են ֆայլերի SHA-256/MD5 հեշերը, ապագաղտնագրման տվյալները, MITRE ATT&CK քարտեզագրումը և վարակման ինդիկատորները (IoCs)։
Խայծի հոգեբանությունը. խաղ՝ վստահության վրա
this.exportDataObject)։ Պատահական չէ, որ հարձակվողները հորդորում են ֆայլը բացել հենց Acrobat Reader-ով. սովորական բրաուզերները (Chrome, Edge, Safari) անվտանգության նկատառումներով արգելափակում են նման կոդերը, մինչդեռ Acrobat-ը թույլ է տալիս PDF-ի ներսում թաքցված արխիվը պահպանել համակարգչի մեջ։NSS_FILES_Diaspora.rar անունով արխիվ, որի անվան վերջում ավելացված է անտեսանելի նշան (U+200B)՝ էլեկտրոնային փոստի անվտանգության ֆիլտրերը շրջանցելու համար։Հրապարակման շարունակությունը կարդացե՛ք սկզբնաղբյուրում։
