• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Կրկին իրատես չենք

Վարդան Հարությունյան 11:30 | 09.09.2021
Վարդան Հարությունյան 11:30 | 09.09.2021
Putin & Pashinyan

Մենք հակամարտությունը լուծելու հսկայական ժամանակ ենք անիմաստ վատնել։ 20 տարուց ավել ձգել ենք ու ձգել։ Մի օր պետք է պայթեր պատերազմը եւ պայթեց՝ բերելով իր հետ զոհեր, խեղված կյանքեր, անդառնալի կորուստներ ու պարտություն։ Սա մեր պարտությունն է։ Սա այն պարտությունն է, որը մի օր պետք է լիներ ու եղավ 2020-ի նոյեմբերին։

Աշխարհի հետ խոսելու լեզու կա: Այդ լեզուն դիվանագիտության, արտաքին քաղաքականության, ընդունված խաղի կանոններով խոսելու լեզուն է, ինչը մենք, հատկապես վերջին երեք տարիներին, չէինք էլ մտածում կիրառել։

Մեր երիտասարդ իշխանավորներին թվում էր, թե կարողանալու են հետ պտտել 23-25 տարվա պատմությունը եւ սկսել կրկին՝ իրենց համար նախընտրելի կետից։ Կրկնում ու կրկնում էին, թե չեն բանակցում, թե սեղանին բանակցային փաստաթուղթ չկա։ Չէին հասկանում, որ չբանակցելը պատերազմին հանգեցնող ամենակարճ ճանապարհն է։ Չէին հասկանում, որ բանակցությունների դուռը միշտ պետք է բաց լինի։ Չէին հասկանում, որ զրույցը նվազեցնում է, իսկ արդյունավետ զրույցը բացառում է կրակելու հավանականությունը։ Ոչ մի հորդոր չէին ընդունում։ Պատերազմից չէին վախենում, որովհետեւ չգիտեին, թե ինչ է այն։

Իսկ գիտակցո՞ւմ են նույն երիտասարդ իշխանավորները, թե 2020-ի նոյեմբերից հետո ի՞նչ նոր իրականություն է ստեղծվել եւ ի՞նչ փակուղում է հայտնվել մեր երկիրը։ Հնարավոր ելքերի մասին թեկուզ աղոտ պատկերացումներ ունե՞ն։ Այն թեթեւությունը, որով նրանք մոտենում են երկրի առջեւ ծառացած խնդիրներին՝ վկայում է, որ բարդության աստիճանը չեն ընկալում։ Ողջ այս ընթացքում արդյունավետ ոչ մի քայլ, որ կբխեր նոր իրավիճակից, անել չեն կարողացել։ Գերիները Բաքվում են, սահմանները խոցելի են, Ադրբեջանի զինվորականները դիրքավորված են մեր գյուղերի ու մեր մայրուղիների մերձակայքում։

Պատերազմի հետեւանքով Ադրբեջանը հսկայական առավելություն է ստացել։ Եւ երբ Հայաստանն իր արտգործնախարարի բերանով Մոսկվայում հայտարարում է, թե ապագա հնարավոր բանակցությունների շրջանակներում՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների հիման վրա անպայման պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ գիտակցո՞ւմ է, թե ինչ խնդիր է առաջ քաշում։ Կարողանալո՞ւ է լուծել այն։ Գիտակցո՞ւմ է հայկական կողմը, թե բոլորովին նոր իրավիճակում ի՞նչ սկզբունքներ է առաջադրելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Տեղյա՞կ է, թե ինչ կարգավիճակ են նրանք նախատեսելու Արցախի համար։ Իսկ գուցե նոր իրավիճակում քննարկվող հիմնական, եթե ոչ միակ հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականությո՞ւնն է լինելու։

Ադրբեջանն, արդեն հստակ է, Ղարաբաղը պատկերացնում է որպես իր անբաժանելի մաս՝ առանց ավելորդ ինքնավարության։ Մշակութային խիստ սահմանափակ ինքնավարությունը կարող է որպես մեծագույն զիջում ներկայացնել եւ շահել միջազգային հանրության համակրանքը։

Ի՞նչ է անելու այս դեպքում Հայաստանը։ Արցախի համար ի՞նչ կարգավիճակ եւ Հայաստանի համար անվտանգային ի՞նչ երաշխիքներ եւ ումի՞ց է ստանալու։

Իհարկե, ակնհայտ է՝ արցախի հայերն իրենց կյանքի իրավունքն իրացնելու խնդիր ունեն, իսկ Ադրբեջանը՝ տարածքի։ Բայց սա մեզ համար է ակնհայտ։ Միայն մեզ համար։ Այս նոր իրավիճակում ընդհանուր հայտարար գտնելն անչափ դժվար է։ Դիվանագիտական լրջագույն հմտություններ են պահանջվում, որ չկան։

Սրանից մեկ տարի առաջ, հինգ տարի առաջ, տասը տարի առաջ մենք կարող էինք սակարկել։ Այսօր դատարկ են մեր ձեռքերը։ Մեր երկիրը ներկայացնողները հակառակորդի հետ ուղիղ խոսել անգամ չեն կարողանում։ Պատերազմը զրկել է նրանց այդ հնարավորությունից։ Մեր անունից խոսելու բոլոր իրավունքները Մոսկվային են փոխանցել։ Իսկ Մոսկվան խոսում է՝ մտքում, բնականաբար, իր շահերն ունենալով։

Ելքեր գտնելու պարտավորությունը մեր ուսերին է։ Մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու։ Միմիայն Ռուսաստանի բարեհաճությանն ապավինելը նոր հիասթափությունների է հանգեցնելու։ Բոլոր այս ամիսների գլխավոր խնդիրը պետք է լիներ նոր իրավիճակի խորը վերլուծումը, հնարավոր ելքերի փնտրտուքն ու մատնանշումը, ինչը, ցավոք, չի արվել։ Եթե արված լիներ, ապա նոր խոսք կլսեինք։ Փոխարենը, մինչպատերազմյան բառապաշարն է հնչում, ինչը վկայում է, որ հեղինակները չեն հասկանում եւ ճիշտ չեն գնահատում իրավիճակը։ Ինչպես իրատես չեն եղել, այնպես էլ իրատես չեն։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ներդրումների հեռանկար պղնձաձուլման ոլորտում
հաջորդը
Ցուցահանդես Ալավերդիում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն