• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ցուցահանդես Ալավերդիում

Տաթեւիկ Ճուղուրյան 12:00 | 09.09.2021
Տաթեւիկ Ճուղուրյան 12:00 | 09.09.2021

Հայաստանի անկախության օրվան ընդառաջ Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում ցուցահանդես է բացվել։ Մոտ մեկ ամիս այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու գեղանկարիչներ Սուրեն Սաֆարյանի, Վահագն Գալստյանի, Վլադիմիր Սիմոնյանի, Սուրեն Ամիրյանի եւ Ռաֆայել Ջավախյանի ստեղծագործություններին։

Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը դեռ նախորդ տարի էր պլանավորել նման ցուցադրություն կազմակերպել, բայց համավարակի պատճառով հետաձգվել էր։ Նրա այս նախաձեռնությանն աջակցել է Հայաստանի նկարիչների միությունը։

Suren Amiryan«Նկարիչների միությունը շատ է կարեւորում մարզային մշակութային քաղաքականությունը, եւ սա մի քայլ է, որ մենք կարողանանք աշխուժացնել, վարակել մարզերում ապրող մարդկանց, մոտեցնենք նրանց մշակույթին»,- ցուցահանդեսի բացմանն իր խոսքում նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ու ավելացրեց՝ Ալավերդիում կան մշակույթի զարգացման բոլոր նախադրյալները, ուղղակի պետք մարդիկ համախմբվեն ու նման նախաձեռնություններ իրականացնեն։

Գեղանկարիչ Սուրեն Ամիրյանը Լոռիում անցկացվող մշակութային տարբեր նախաձեռնությունների է մասնակցել, մասնավորապես «Համագործակցության եւ բարեկամության ներկապնակ» միջազգային փառատոնին, որը համախմբում է հայ եւ օտարազգի նկարիչների։

Մարզերում անցկացվող նման սիմպոզիումներն, ըստ գեղանկարչի, հայրենաճանաչության լավ առիթ են, նաեւ օտարների կողմից մեր երկիրը դրսում ներկայացնելու հրաշալի հնարավորություն։

«Հիմա երկիրը գտնվում է էնպիսի վիճակում, որ արվեստը հետին պլան է մղվել։ Հատկապես մարզերում մի քիչ բարձիթողի վիճակ է։ Բայց ամեն անգամ Ալավերդիում ինչ-որ միջոցառման մասնակցելը մեծ հաճույք ու պատիվ է յուրաքանչյուր արվեստագետի համար։ Եվ տա Աստված, որ հիմք դրվի մի նոր մշակութային պատմության հենց Լոռիից»,- ասում է Սուրեն Ամիրյանը։

Պատկերասրահի տնօրենի խոսքով՝ շուտով Ալավերդիում կբացվի եւս մեկ ցուցահանդես, որը կներկայացնի Հայաստանի մշակութային ժառանգությունը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրկին իրատես չենք
հաջորդը
ԱՀԿ-ն հորդորում է դիմակ դնել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն