• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Գալիս են լավ կյանքի խոստումներով

Աննման Մինասյան 13:45 | 13.09.2021
Աննման Մինասյան 13:45 | 13.09.2021
Gyumri

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին համամասնական ընտրակարգով հերթական անգամ ավագանի է ընտրելու։ Սեպտեմբերի 12-ին, 18:00-ին ավարտվեց քաղաքական ուժերի առաջադրումների տասնօրյա գործընթացը:

Թիվ 31 ՏԸՀ (տարածքային ընտրական հանձնաժողով) նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակցնելու հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ, որից 3-ը՝ դաշինք:

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ներկայացել է առանց գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի։ Թիմն ամենաշատ՝ 42 հոգանոց ավագանու թեկնածուների ցուցակով է առաջադրվել։ Առաջին համարը Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանն է։

«Ազգային արժեք» ակումբի եւ Նժդեհյան «Ցեղակրոն», «Քրիստոնեա-ժողովրդական» վերածնունդ, «Հայկ-հայկազուններ» կուսակցությունների ձեւավորած «Գյումրին կռնա՜» դաշինքն առաջադրվել է 20 թեկնածուներով։ Ցանկը գլխավորում է Վարդան Սրտաշյանը, սակայն դաշինքի քաղաքապետի թեկնածուն Շիրակի նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն է։

Արցախի սոցիալական ապահովության նախկին նախարար Մանե Թանդիլյանի եւ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը 22 թեկնածու ունի՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ:

41 թեկնածու էլ առաջադրել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ գլխավորությամբ Շիրակի մարզում ԱԱԾ պահեստազորի սպաների միության աշխատանքների կոորդինատոր Վարդեւան Հակոբյանի։

«Կոմունիստական կուսակցությունը» եւս որոշել է ընտրապայքարի մեջ մտնել 20 հոգանոց ցանկով՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ։

ՕԵԿ, այնուհետ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների նախկին ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր հիմնած «Արժանապատիվ ուղի» կուսակցության 22 հոգանոց ցանկով է ներկայանում ՏԻՄ ընտրություններին։

«Ռամկավար Ազատական» եւ «Ժառանգություն» կուսակցությունների կազմած նորաստեղծ՝ «Հայրաքաղաք» դաշինքում 28 թեկնածու է ընդգրկված։ Ցանկը գլխավորում է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 40 թեկնածուների ցանկը գլխավորում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին, ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը գլխավորում է «Հայաստանի Հանրապետական կուսակցության» 33 թեկնածուներից բաղկացած ցուցակը։

«Հայաստան» դաշինքի Շիրակի մարզի գրասենյակի համակարգող Կարապետ Պողոսյանը ընդդիմադիր «Թասիբով» դաշինքի 22 թեկնածուներից բաղկացած ցանկի առաջին հորիզոնականում է։

Tigran GhazaryanՄասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները եւս մեկ անգամ կստուգվեն, կվերացվեն թերությունները։ Գրանցումը կատարվելու է մինչեւ սեպտեմբերի 17-ը։

Թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը վստահեցրեց, որ բոլոր քաղաքական ուժերը պահպանել են ամեն երրորդը կին թեկնածուն գենդերային պահանջը։ Քաղաքական ուժերի ցանկերում պահպանված են նաեւ կուսակցականների եւ անկուսակցականների 70/30 տոկոս համամասնությունը։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Թեժ ընտրապայքարն առջեւում է, լավ կյանքի խոստումների հերթական չափաքանակը՝ պատրաստ։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բնակիչներն ահուդողով են ապրում
հաջորդը
ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել խոսքեր չշռայլել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն