• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պատերազմից պատերազմ՝ խաղաղություն փնտրողը

Մերի Մնացականյան 19:32 | 24.11.2020
Մերի Մնացականյան 19:32 | 24.11.2020

Պատերազմները ոմանց ստիպում են զոհել կյանքը հանուն հայրենիքի, ոմանց էլ՝ լքել բնակության վայրը: Սիրիական ճգնաժամը պատճառ դարձավ, որ 2012-ից  սիրիահայերի զանգվածային ներհոսք լինի դեպի Հայաստան․ մի մասը եկավ որպես փախստական, մի մասն էլ՝ հայրենադարձ:

2016-ի սեպտեմբերին Հալեպը թողած եւ Հայաստանի ճամփան բռնած սիրիահայ Տաթեւ Ղազարյանը չէր էլ մտածում, որ ուղիղ չորս տարի անց նորից վերապրելու է այն արհավիրքը, որից խուսափել էր:

Հայկական կրթություն ստացած, հայրենասիրության ոգով դաստիարակված պատանին, դեռեւս սիրիական պատերազմի օրերին, փորձում էր օգնել հարազատ համայնքին՝ պաշտպանելով հայկական եկեղեցիներն ու թաղամասները: Սակայն պատերազմը շատ երկարեց, Հալեպում էլ իրավիճակը սրվեց․ Սիրիայից հեռանալը դարձավ փրկության միակ տարբերակը: Տաթեւը տեղափոպվեց Հայաստան:

Հայրենիքը ջերմորեն ընդունեց նրան, ամեն ինչ լավ էր։

«Միակ անհարմարությունն անվանս հետ էր կապված․ Մարդիկ մտածում էին, թե «Տաթեւ»-ը աղջկա անուն է», -ծիծաղում է:

Սիրիայում հայերը «Տաթեւ» անունը տալիս են տղաներին, աղջիկներին կոչում՝ Տաթեւիկ։ «Ամեն անգամ մարդկանց ներկայանալիս, տեսնում էի, որ կա՛մ զարմանում են, կա՛մ ծիծաղում, անունս ասելուց հետո միանգամից նաեւ ավելացնում էի «Տաթեւն աղջկա անուն չէ» արտահայտությունը»․ ասում է զրուցակիցս։

Տաթեւը բավականին հեշտ հարմարվեց Հայաստանին, շարունակեց Սիրիայում կիսատ թողած կրթությունը, աշխատանք գտավ: Կյանքը ընթանում էր բնականոն հունով մինչեւ պատերազմը:

2020-ի սեպտեմբերի 27-ը փոխեց բոլորիս կյանքը, շատերս առաջին անգամ զգացինք պատերազմ բառի ոչ բառարանային իմաստը: Տաթեւի համար, սակայն, դա նորություն չէր, այլ պարզապես մղձավանջի վերապրում: Նա մեկնեց ռազմաճակատ այն գիտակցմամբ, որ հենց իր հայրենիքն է պաշտպանելու:

«Բնական է, ես էլ բոլորի պես վախենում էի, բայց այն, ինչ տեսնում էի Արցախում, այնքան ծանոթ էր թվում․ հրթիռների պայթունի ձայնը լսելուն պես, զգացի, ասես նորից Սիրիայում էի»,-ասում է Տաթեւը։

Տասներկու օր կռվելուց հետո ջոկատը վերադառնում է Հայաստան՝ շունչ առնելու։ Օրեր անց նորից պետք է վերադառնային ու զբաղեցնեին իրենց դիրքերը: Բայց հրադադար հայտարարվեց, եւ Տաթեւն այլեւս չվերադարձավ Արցախ։

Մի պատերազմական երկրից հեռացած եւ մեկ այլ պատերազմական երկրում հայտնված Տաթեւը վստահ է, որ այս անգամ ուրիշ՝ երրորդ մի երկիր չի մեկնի․ «Կյանքիս ամենակարեւոր վերադարձը կատարել եմ, հայրինքումս եմ»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտին։ Իրավիճակն ընդհանուր առմամբ կարգավորվում է
հաջորդը
Պատերազմի հետքը՝ տագնապ եւ հույս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն