• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Վրաստանի փորձը եւ հայաստանյան իրականությունը. անկուսակցական քննարկում Լճաշենում

Հասմիկ Բալեյան 01:12 | 20.05.2026
Հասմիկ Բալեյան 01:12 | 20.05.2026

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում «Ալիք Մեդիան», համագործակցելով «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի հետ, Լճաշենում անկուսակցական զրույց-քննարկում անցկացրեց։ Հիշեցնենք՝ այս ծրագրի շրջանակում արդեն իսկ 6 քննարկում էր տեղի ունեցել` Մասիսում, Գավառում, Երեւանում, Վանաձորում եւ Ախուրյանում։

Ծրագրի նպատակն է խոսել ժողովրդավարական արժեքների, դրանց գործնական կիրառելիության եւ օգուտների մասին, ներկայացնել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ` «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

Քննարկման բանախոսը վրացի հասարակական-քաղաքական գործիչ Մարիկա Միկիաշվիլին էր։ Նա նախ անդրադարձավ Վրաստանում տիրող իրավիճակին։ Միկիաշվիլին նշեց՝ տարիներ առաջ, երբ ժողովրդավարական արժեքները բնականոն զարգացման հունով ընթանում էին, թվում էր՝ այլեւս հետընթաց չի լինի, եւ ժողովրդավարությունն աստիճանաբար զարգացման ուղիով կգնա, բայց կյանքը ցույց տվեց, որ այդպես չեղավ. իրավիճակը կարծես գլխիվայր շրջվեց։ Խոսելով մեր տարածաշրջանում գործուն ազդեցություն ունեցող Ռուսաստանի մասին՝ Մարիկա Միկիաշվիլին նշեց․

«Ռուսաստանը չի կարողանում «մարսել» ժողովրդավարությունը, քանի որ գիտի՝ եթե երկիրը զարգանում է ժողովրդավարական ճանապարհով, ապա տվյալ երկրի համար ընդունելի չեն այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է Ռուսաստանը։ Վրաստանում կար մի շրջան, երբ պատրանքով էինք ապրում՝ մտածելով, թե ժողովրդավարությունն այլեւս կայացած իրողություն է, գնում ենք դեպի Եվրոպա, ու ոչ մի վատ բան չի լինի։ Ու այդ թմբիրի մեջ մնալով՝ հասանք «կարմիր դրոշակներին»․ 2024 թվականին մարդիկ հասկացան, որ երկրում վիճակը վատ է, բայց արդեն ուշ էր։ Հենց 2024 թվականին ընդունվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքը։ Ի դեպ, այդ օրենքը ասպարեզ էր բերվել դեռ 2023-ին։ Այսինքն՝ 2023 թվականի մարտին եղավ օրենքն ընդունելու առաջին լուրջ փորձը, որը ձախողվեց մասշտաբային բողոքի ցույցերի պատճառով։ Իշխանությունները տակտիկական որոշում կայացրեցին՝ հետքայլ կատարելով, բայց ի վերջո 2024 թվականին օրենքն ընդունվեց», — պատմեց Միկիաշվիլին։

Նա նշեց՝ քաղաքականության մեջ երբեմն հնարավոր են անսպասելի շրջադարձեր։ Տարիներ առաջ շատերին թվում էր՝ Վրաստանն ու Ռուսաստանն այլեւս համագործակցության ընդհանուր եզրեր չեն ունենա, բայց եղավ հակառակը։ Ըստ Միկիաշվիլիի՝ տարբեր երկրներում ընտրած վեկտորին առնչվող հարցերի վերաբերյալ մոտեցումները կարող են տարբեր լինել։ Օրինակ՝ Հայաստանում մարդիկ չեն մտածում, որ պետք է գնալ կա՛մ դեպի Եվրամիություն, կա՛մ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, քանի որ շատերը վստահ են, որ այս երկուսի փոխհարաբերությունները կարելի է բալանսավորել։ Իսկ ահա Վրաստանում իրավիճակն այլ է․ ավելի կտրուկ են մտածում, այն է՝ հարաբերությունները պետք է լավացնել կա՛մ Եվրոպայի հետ, կա՛մ Ռուսաստանի։

«Հայաստանում ջանում են դիվանագիտորեն բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ։ 2019 թվականին մի հայ փոխնախարարի հետ զրուցում էի․ փոքրիկ բանավեճ ունեցանք։ Ես խոսում էի այս թեմայի մասին ու նա ինձ ասաց․ «Իսկական վրացուհի ես։ Մտածում ես՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Եվրոպա, բայց դա ճիշտ մոտեցում չէ»։ Ու ես ասացի՝ Ռուսաստանը դեռ կհասցնի ձեզ վնաս հասցնել։ Ցավոք, պարզվեց, որ ես ճիշտ էի։ Անշուշտ, ինձ չի ուրախացնում է այն փաստը, որ Ռուսաստանը չաջակցեց Հայաստանին՝ որպես դաշնակից, թեեւ դա պետք է աներ․․․ Բայց, ցավոք, դա կարելի էր կանխատեսել», — ասաց Մարիկա Միկիաշվիլին։

Խոսելով Վրաստանում առկա ընտրական գործընթացների մասին՝ նա ասաց․ «Կառավարությունը տեղեկություն ունի բոլորի մասին։ Ինչ-որ մեկի մայրը քաղցկեղ ունի, մյուսի եղբայրը բանտում է․․․ Ասում են՝ եթե չքվեարկես մեր օգտին, ապա մորդ բուժման համար ֆինանսական միջոցներ չենք հատկացնի, մյուսին ասում են, որ եթե քվեարկես մեր օգտին, ապա եղբորդ ազատազրկման ժամկետը կկրճատենք․․․ Ահա այսպիսի տոտալիտար երեւույթներ կան»։

Միկիաշվիլիի համոզմամբ՝ մեր տարածաշրջանում երբեք պետք չէ մտածել, թե ինչ-որ բան երաշխավորված է։ Հարատեւ ժողովրդավարություն ունենալը եւս երաշխավորված չէ։

«Պետք է հիշել՝ եթե ուզում եք ժողովրդավար երկրում ապրել, հարատեւ ժողովրդավարություն ունենալ, չի կարելի անտեսել անգամ փոքր քայլերը, որոնք ժողովրդավարական արժեքներին դեմ են։ Չի՛ կարելի մտածել, թե տվյալ խնդիրը փոքր է ու կանցնի․․․ Եթե ինչ-որ ոլորտում խնդիր կա ու վատթարացում եք նկատում, դա պետք է շտկել միանգամից, ոչ թե աչք փակել դրա վրա»,- ասաց Միկիաշվիլին։

Նա նշեց՝ Վրաստանում հատկապես վերջին երկու տարում, երբ իրավիճակը շատ վատթարացավ, երիտասարդները սկսեցին հետաքրքրվել քաղաքականությամբ։ Այսինքն՝ նրանք սկսեցին առանձնապես հետաքրքրվել քաղաքականությամբ, երբ արդեն քաղաքականությունն էր ներխուժել նրանց կյանք։ 

«Անշուշտ, մինչ այդ էլ կային ակտիվ երիտասարդներ, բայց շատ չէին։ Բազմաթիվ երիտասարդներ էլ ուղղակի չէին մասնակցում ընտրություններին։ Իսկ ահա ավագ սերնդի ներկայացուցիչները մասնակցեցին ընտրություններին ու վստահության քվե տվեցին «Վրացական երազանք»-ին։ Հիմա Վրաստանում երիտասարդների մոտ 65 տոկոսը դեմ է այս կառավարությանը, բայց չեն կարողանում նրանից ձերբազատվել, ուստի ոմանք ստիպված են լինում հեռանալ երկրից», — մանրամասնեց Միկիաշվիլին։

Անդրադառնալով Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նա նշեց. քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ընտրություններին մասնակցելը շատ կարեւոր է։ Եթե ինչ-որ մեկը չի հետաքրքրվում քաղաքականությամբ, ապա դա բոլորովին չի նշանակում, որ քաղաքական կյանքը տվյալ երկրում կանգ է առնում։

«Հաճախ, երբ քաղաքացին չի հետաքրքրվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է մտնում նրա կյանք։ Չի կարելի թույլ տալ, որ մեր փոխարեն մեր ապագայի վերաբերյալ որոշում կայացնեն ուրիշները, ուստի պետք է ընտրություններին մասնակցենք։ Հատկապես երիտասարդները սա պետք է գիտակցեն ու մասնակցեն ընտրություններին, քանի որ նրանց կյանքն առջեւում է։ Վրաստանում տարածված այսպիսի արտահայտություն կա․ «Ընտրություններին մասնակցելն ավելի հեշտ է, քան արտագաղթելը»։ Այսինքն՝ որպեսզի մարդը հետո ստիպված չլինի ավելի լավ կյանք ունենալու, ավելի լավ վաստակելու համար մեկնել այլ երկիր, նա պետք է մտածի իր երկրի մասին ու մասնակցի քվեարկությանը», — եզրափակեց Մարիկա Միկիաշվիլին։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախընտրական շրջանում ինչպե՞ս կողմնորոշվել, ինչպե՞ս կատարել գիտակցված ընտրություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Վրաստանի փորձը եւ հայաստանյան իրականությունը. անկուսակցական քննարկում Լճաշենում

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

ընտրանի

  • 1

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 4

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Ապր    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն