• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մարդու պես ապրելու երազանք

Աննման Մինասյան 18:15 | 15.11.2021
Աննման Մինասյան 18:15 | 15.11.2021

Գյումրու «Ավտոկայան» թաղամասում իրար վրա հենված, վաղուց դարն ապրած թիթեղյա քայքայված տնակներում բազմաթիվ ընտանիքներ են ապրում։

1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո, երբ ամբողջ Գյումրին դարձավ տնակների քաղաք, մարդիկ վստահ էին, որ, ինչպես նախատեսված էր, առավելագույնը երկու տարի են մնալու ժամանակավոր կացարաններում։

Տարիներն անցան, տասնամյակներ դարձան, բայց տնակները շարունակում են քայքայել գյումրեցի հազարավոր ընտանիքների ե՛ւ հավատը, ե՛ւ առողջությունը։

Տնակաբնակների խնդիրներն անվերջանալի են՝ կաթոցներ, պայքար առնետների դեմ, խստաշունչ ձմռանը դիմակայելու դժվարություններ։

Karlen Vardanyan
Ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ 2020 թվականի հուլիսի 13-ին Գյումրուն պատուհասած աննախադեպ ջրհեղեղը, իր հետ բերելով սառցակտորներ ու աղբի հսկայական պաշար, լցվեց ավտոկայանի տնակները։ Այդ օրվանից տնակների առանց այն էլ խարխուլ հիմքերն ավելի խարխլվեցին։

Կառլեն Վարդանյանը 23 տարեկան էր, երբ երկրաշարժը եղավ։ Կորցրեց ընտանիքի հարազատ-բարեկամներին։ Տեղափոխվեց ավտոկայանի ամենախոր, անանցանելի կածաններից մեկում տեղակայված տնակում ապրելու։ Ամուսնացել, տնակում հարս է բերել՝ Ռուզաննա Ասատրյանին։ Երկու երեխա են մեծացրել, ուսման են տվել։ Ամեն Ամանորի երազանք են պահել, որ հաջորդ տարի իրենց նոր տանը տարեմուտը նշեն, բայց 33 տարի շարունակ երազանքը երազանք է մնացել։ Կառլենն արդեն կորցրել է առողջությունը, երկրորդ կարգի հաշմանդամ է, ասում է՝ գոնե երեխաներս մարդավայել ապրեն։

Karlen Vardanyan
«Մեր տնակի տեղը 33 տարի ոչ ոք չգիտի, ընտրությունից ընտրություն են երեւում՝ ուղղորդում մեր ընտրատեղամասերը, խոստումով, որ էլ առաջվանը չի լինելու։ Վերջերս էլ հաշվառողներ են եկել, մեր տնակի բակից առաջ չեն եկել, ենթադրել են, որ ներսում մարդ չի ապրում, արձանագրել են «քանդած տնակ» ու հեռացել»,- վրդովված պատմում են ամուսինները։ Ընտանիքը կոմունալ վճարների մուծման կտրոններով է մի կերպ ապացուցել, որ ապրում է այնտեղ։ Խաչատրյաններն այժմ կրկին մտել են անօթեւանության հերթացուցակ՝ սպասելով, թե երբ է պետությունը քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները կատարելու։

Շիրակի մարզի համայնքների կողմից ներկայացված եւ ոլորտի պատասխանատուների հետ համաձայնեցված նախնական տեղեկության համաձայն՝ 22 քաղաքային եւ գյուղական համայնքներում 3495 ընտանիք ապրում է թիթեղյա եւ փայտյա տնակներում։

Գյումրիում տնակներում փաստացի բնակվող ընտանիքների թիվը 2813 է, Ախուրյանում՝ 281, Մարմանում՝ 249։ Մնացած համայնքներում անօթեւանների թիվն ավելի փոքր է։

Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ պայմանավորվածություն ունեն քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատարի հետ, առաջիկայում քննարկելու են Շիրակի մարզում անօթեւանների լուծում չստացած հարցերը։

«Կարող եմ փաստել, որ կառավարության այս տարվա ծրագրում անօթեւանության հարցը եւս մեկ անգամ ամրագրված է, եւ դա կառավարության առաջնահերթություններից է։ Նախորդող երեք տարիների ընթացքում այդ հարցին որոշակի լուծում տրվել է, բայց մենք խնդիր ունենք՝ փաստացի ֆիքսված եւ իրական անօթեւանների թիվը անհամադրելի է»,- նշում է Բաղդասարյանը։

Թե որքանով մարզպետի պաշտոնը թույլ կտա այս հարցին ավելի արագ լուծում տալ, ցույց կտա ժամանակը։ Նա լիահույս է, որ համատեղ աշխատանքի արդյունքում կառավարության գործընկերների հետ այդ հարցը կլուծվի։

Մինչ կառավարությունը կուսումնասիրի անօթեւանների խնդիրը, կփորձի լուծում տալ անլուծելի հարցին, տնակաբնակները եւս մեկ ամանօրյա երազանք կպահեն՝ ապրել սովորական մարդկանց պես։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էրդողանի սպառնալիքը՝ սահմանային ճգնաժամի ազդանշան
հաջորդը
Ֆրանսիայի դրոշի կապույտը մգացել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն