• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ստեփանակերտի պատասխանատվությունը

Վահրամ Աթանեսյան 11:30 | 27.11.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 27.11.2021
Henrikh Poghosyan memorial

Հուշերի գրքում Միխայիլ Գորբաչովը ԼՂ հարցով մի քննարկման սղագրությունն է ներկայացրել, որտեղ դիտարկում է, որ մարզկոմի նորանշանակ քարտուղարը «կամերային աշխատանք է տանում», բայց տպավորություն կա, որ նրան «Երեւանից ճնշում են»։

Խոսքը Հենրիխ Պողոսյանի մասին է, ժամանակը՝ 1988-ի մարտ ամիսը։ Գորբաչովին, ըստ երեւույթին, մինչեւ վերջ չէին զեկուցել, այլապես «գենսեկը» կասեր, որ մարզկոմի քարտուղարին ճնշում են նաեւ ներսից՝ Ստեփանակերտում։ Եվ այդ պատճառով էր, որ Հենրիկ Պողոսյանը հայտարարեց, թե ԼՂ-ն խորհրդային կառավարության հատկացրած 400 միլիոն ռուբլին իրացնելու հնարավորություններ չունի։ Գումար տրամադրողը կհոգար նաեւ անհրաժեշտ շինտեխնիկայի մասին։ Խնդիրը քաղաքական էր, եւ Ստեփանակերտում շատ որոշակի շրջանակներ ամեն ինչ արեցին, որ «Գենրիխ Անդրեիչը» հեղինակազրկվի թե՛ ներսում, թե՛ հատկապես դրսում, երբ մարզկոմի լիագումար նիստը Շարժման «ընդհատակի» ճնշման տակ կայացրեց «միացման» երկրորդ որոշումը՝ կուսկազմակերպությունը դուրս բերել Ադրբեջանի կոմկուսի կազմից։

1988-ի ԽՍՀՄ-ում դա ուղղակի մարտահրավեր էր ոչ այնքան Բաքվին, որտեղ կցանկանային, որ ԼՂ-ում կոմկուսակցության փոխարեն իշխանություն հռչակվեր հայ ազգային կուսակցություններից մեկը, որքան Մոսկվային, անձամբ «գենսեկին» (Ում հետ, ի դեպ, Ադրբեջանը կապում էր Ղարաբաղյան շարժման նախաձեռնությունը՝ վկայակոչելով ֆրանսիական «Ֆիգարո»-ին իր խորհրդական Աղանբեկյանի հարցազրույցը)։

Դա արտաքին հուշո՞ւմ էր, թե՞ զուտ զգացմունքային քայլ, էական չէ։ Փաստն այն է, որ 1989-ի հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրով ԼՂ-ում լուծարվեց սահմանադրական իշխանությունը՝ մարզային խորհուրդն իր գործադիր կոմիտեով (ինքնավար մարզի կառավարությունը)։ Ձեւավորվեց Հատուկ կառավարման կոմիտե։ Մի քանի ամիս հետո, իհարկե, ԽՍՀՄ ժողպատգամավոր Բորիս Դադամյանը Գորբաչովին պիտի խնդրեր, որ «խորհրդային իշխանությունը վերադաձնեն Լեռնային Ղարաբաղ», բայց գնացքն արդեն մեկնել էր։

Դիվանագիտական ահռելի ջանքեր պետք եղան, որպեսզի ԵԱՀԽ Նախարարների կոմիտեն 1992-ի մարտի 24-ին փաստացի ճանաչի պոստխորհրդային ԼՂ ընտրված իշխանության ներկայացուցիչներին, բայց «յեղափոխական» Ստեփանակերտն այդ ռեսուրսը մսխեց նույն տարվա ամռանը՝ Հռոմի բանակցություններում պահանջելով Ադրբեջանի հետ հավասարի կարգավիճակ։ Եվս երկուսուկես տարվա տքնաջան աշխատանք պահանջվեց, որպեսզի այդ կարգավիճակը, թեկուզ ոչ ուղղակի ձեւակերպմամբ, ԼՂ-ն ստանա ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում։ Երեք տարի անց արդեն առարկայական էր Ադրբեջանի հետ հավասարի իրավունքով խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը, այս անգամ էլ Ստեփանակերտը դրեց նախկին ԼՂԻՄ եւ Լաչինի տարածքին նաեւ Քելբաջարն ավելացնելու, 8000 քառակուսի կիլոմետրով անկախության ճանաչման «ազնվագույն» պահանջ, եւ կարգավորումը տապալվեց։ Եվս մի ճակատագրական պահի՝ 2016-ի ամռանը, Ստեփանակերտը «երկու ոտքը մի չմուշկի մեջ դրեց» եւ ձախողեց Լավրովի պլանով խաղաղության հաստատման նախաձեռնությունը։ Շարունակությունը հիշեցնելու սիրտ չկա, չափազանց ցավոտ է։

Միայն ասեմ, որ երբ 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում Նիկոլ Փաշինյանը «մի-ա-ցում» էր որոտում եւ ամփոփում՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», երեւի մի տասը հազար մարդ նրան ծափահարում էր։ Ինչպես սփյուռքահայն է ասում՝ անցած ըլլա, որովհետեւ քննարկումը, թե ինչու այդպես էր, ոչ թե այնպես, ոչ մի գործնական իմաստ չունի։ Պատմաբանները հետագայում կպարզեն։

Այս պահին գործ ունենք ալիեւյան «25 հազար մարդուն ի՞նչ կարգավիճակ» մանտրայի հետ, որ գնում-տարածվում-միջազգային ընկալում է ստանում։ Դա ուղղակիորեն Ստեփանակերտի պատասխանատվության հարց է՝ ինչպես կասեցնել, ինչպես առարկայացնել, որ հետպատերազմական Արցախում առնվազն 110 հազար հայ է ապրում։ Ի՞նչ անել, որ այդ մարդիկ մնան, ապրեն, աշխատեն Արցախում, իրենց զավակներին դուրս չուղարկեն, ի՞նչ անել, որ բռնատեղահանված 25-30 հազարը վերադառնա, վերահաստատվի իր հողում, վերընձյուղվի։ Սա է օրվա, առաջիկա մի քանի տարիների գերխնդիրը։

Լավ է, գեղեցիկ է, որ արցախցի պաշտոնյաները Ֆրանսիայի Սենատում են հյուրընկալվում կամ Գլենդեյլի քաղաքապետարանում։ Վատ է, շատ վատ, երբ Արցախի համայնքներում նույն պատգամավորները, նախարարները գրեթե չեն երեւում, մարդկանց հետ չեն շփվում, նրանց չեն լսում։ Մինչդեռ իշխանության առաջին պատասխանատվությունը դա է այսօր։

Ծանր է, իհարկե, կանգնել աղետ ապրած մարդու դիմաց եւ խոսել պայծառ գալիքներից, բայց կրկնակի, եռակի-քառակի ծանր չէ՞ արժանանալ հանրության արդեն գրեթե համատարած դարձող անտարբերությանը։ Մանավանդ երբ ակնհայտ է, որ կարող է վերջին հնարավորությունը կորցնենք։

Վեր-ջի-նը, հասկանո՞ւմ եք, պարոնա՛յք։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Համագործակցության սերտացում Իտալիայի եւ Ֆրանսիայի միջեւ
հաջորդը
Մայրաքաղաքի բնապահպանական իրավիճակը սթրեսային է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն