• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սելեկտիվ աբորտները նվազում են

Տաթեւեր Լազարյան 13:15 | 14.01.2022
Տաթեւեր Լազարյան 13:15 | 14.01.2022

Տասնհինգ երեխա, որոնցից տասն աղջիկ են, հինգը՝ տղա. Մելքոնյան ամուսինները երբեք չեն սահմանափակել իրենց ծնվելիք երեխաների քանակը եւ նրանց սեռերի միջեւ էլ խտրականություն չեն դրել:

Նրանց համար երբեք կարեւոր չի եղել՝ երեխան աղջիկ կլինի, թե տղա, որովհետեւ բոլորին էլ Աստծո պարգեւ են համարել: Նրանց ընտանիքում տղաներն ու աղջիկները հավասար իրավունքներ ունեն:

«Չեմ երազել տղա ունենալու մասին, ուշադրություն չենք դարձրել սեռին, կարեւոր էին երեխայի ծնունդն ու առողջությունը: Յուրաքանչյուր փոքրիկի ծնունդ մեզ համար մեծ տոն է: Յուրաքանչյուր ծնունդ Աստծո կամքն է, Աստծո պարգեւը»,- ասում է 15 երեխաների հայր Մարտիկ Մելքոնյանը:

Սեռով պայմանավորված աբորտների պատճառը մեծ մասամբ ազգային մտածելակերպում արմատացած՝ տղա երեխա ունենալու մտասեւեռումն է, որը պայմանավորված է տոհմը շարունակելու անհրաժեշտությամբ, ժառանգ ունենալու ձգտումով եւ այլն:

Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվում է սեռով պայմանավորված աբորտների նվազման միտում:

Ըստ ԱՀԿ-ի` աղջիկ/տղա նորածինների հարաբերակցությունը պետք է լինի 100/106: Հայաստանում 2008-2012 թվականներին հարաբերակցությունը եղել է 100/115:

2019 եւ 2020 թվականներին նկատվել է դրական միտում սեռով պայմանավորված աբորտների նվազման առումով. հարաբերակցությունը կազմել է 100/110, իսկ 2021 թվականի առաջին վեց ամսվա ցուցանիշը 100/108 է:

Arsen Sargsyan«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի ծննդատան վարիչ Արսեն Սարգսյանն իր փորձով համոզված է, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը կտրուկ նվազել են:

«Առաջ ավելի շատ էին դիմում նման դեպքերի համար, իսկ հիմա ամիսը 1-2 դեպք է լինում: Ժողովրդի գիտակցությամբ է դա պայմանավորված, ավելի ճիշտ են սկսել մտածել: Ես ցանկացած դեպքում, երբ կինը ցանկանում է դիմել աբորտի, փորձում եմ համոզել, որ նման բան չարվի, զգուշացնում եմ հնարավոր հետեւանքների մասին եւ այլն: Աբորտի դիմելու համար հատուկ դիմում է լրացվում, որը երեք օր ժամկետ է նախատեսում: Իսկ եթե հղիության արհեստական ընդհատումն օրենքով առհասարակ արգելվի, ապա կրիմինալ աբորտները կշատանան ու հետեւաբար մայրական մահերը նույնպես»,- բացատրում է բժիշկը:

Մենք խոսեցինք նաեւ չորս անգամ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դիմած 35-ամյա կնոջ հետ, որը խնդրեց իր անունը չնշել. նա պատմեց, որ երկու դուստրերից հետո ամուսնու ցանկությամբ որոշել է զավակ ունենալ: Նրա կարծիքով՝ հայաստանյան հասարակությունը բնույթով հայրիշխանական է եւ տղա երեխաներին գերադասում է աղջիկներից:
Դրա հետեւանքով այժմ երիտասարդ կինն առհասարակ զրկված է կրկին մայրանալու բերկրանքից եւ հորդորում է բոլոր կանանց չկրկնել նույն սխալը: Տղա ունենալու համար նա բավականին մեծ գումարներ էր ծախսել, անգամ գուշակների եւ աստղաբանների ծառայություններից էր օգտվել:

Բայց այժմ որոշակի դրական փոփոխություններ են նկատվում անգամ այդ ոլորտներում: Աստղաբան Էլյա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ հղիությունից հետո սեռը պարզելու նպատակով ինքը ոչ մի հաշվարկ չի անում՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներից խուսափելու համար:
Իսկ աստղաբան Աննէ Հախվերդյանը մեզ հետ զրույցում ասում է, որ վերջին շրջանում բավականին քիչ են իրեն դիմում երեխայի սեռն իմանալու հարցով։

Սեռերի անհամամասնությունը կարող է բերել մի շարք այլ հիմնախնդիրների` ժողովրդագրական, տնտեսական, հասարակական, բարոյահոգեբանական:

Ուսումնասիրելով 200 երկրների 1970-2017 թվականնների ծնելիության վիճակագրությունը՝ ամերիկացի եւ սինգապուրցի գիտնականները հայտնաբերել են մի շարք անոմալիաներ, երբ այս կամ այն ​​ժամանակահատվածում նորածինների սեռերի հարաբերակցությունը սկսել է կտրուկ եւ անհամաչափ փոխվել: Օրինակ՝ Չինաստանում 2005 թվականին հարաբերակցությունը եղել է 100 աղջիկ/118 տղա: Սակայն բոլոր այդ երկրներում էլ այժմ ինչ-որ առումով դրական աճ է նկատվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հորդորել են ճանաչել քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունները
հաջորդը
Աջակցություն ցուցաբերել խոցելի խմբերին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն