• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Պուտինը՝ կայսրության գերեզմանափոր

Գոռ Մադոյան 16:30 | 17.06.2022
Գոռ Մադոյան 16:30 | 17.06.2022
glass & bread

Ռուս-ուկրաինական պատերազմը եւ քաղաքական-դիվանագիտական ասպարեզում Ռուսաստանի տապալումն ի ցույց դրեցին Վլադիմիր Պուտինի սխալ հաշվարկներն ու պլանավորումը։ Ռուսաստանի նախագահն այս պատերազմում առանցքային երկու սխալ թույլ տվեց, որոնք եթե ոչ կործանարար, ապա ծանր հարված հասցրին պուտինյան Ռուսաստանի իդեոլոգիային եւ հետխորհրդային տարածքի նկատմամբ դրա նկրտումներին։

Նախ Պուտինը ռուսներին եւ ուկրաինացիներին անկեղծորեն նույն ժողովուրդն էր համարում։ Պատերազմից առաջ նա կարծում էր, որ ուկրաինացիներն իր բանակը կդիմավորեն աղ ու հացով, ինչպես ազատարարներին են դիմավորում։ Ղրիմի բռնակցումը թյուր տպավորություն էր ստեղծել։ Նա կարծում էր, որ մնացյալ Ուկրաինայի պարագայում էլ է տեղի ունենալու նույնը՝ պարզապես ավելի մեծ մասշտաբներով։

Պուտինը վստահ էր, որ եթե «վերացվեն» արեւմտամետ էլիտաներն ու քաղաքական ուժերը, ապա առանց դժվարության եւ հաշված օրերի ընթացքում հնարավոր կլինի մտնել Կիեւ, Ուկրաինան միացնել «ռուսական աշխարհին» եւ ապահովագրել սահմանները «հարազատ ու բարեկամ» ժողովրդի աջակցությամբ։ Պուտինի սայթաքման հիմքն այն է, որ ո՛չ նա, ո՛չ նրա շրջապատի խորհրդատուները չէին պատկերացնում իրերի իրական դրությունը Ուկրաինայում՝ ուկրաինացիներին ու նրա ընտրած իշխանությանը դիտարկելով որպես կայսերական ծայրամասի ապստամբներ։

Այստեղ պետք է մի շատ կարեւոր հանգամանք մտապահել։ Խորհրդային Միության փլուզման վերջին շրջանում՝ 1980-ականներին, Պուտինը չի եղել ԽՍՀՄ-ում։ Նա ինչ-որ երկրորդ կամ երրորդ կարգի հետախույզ էր Արեւելյան Գերմանիայում։ Եվ գտնվելով իրադարձությունների էպիկենտրոնից հեռու՝ ըստ էության, կտրվել էր խորհրդային իրականությունից եւ չէր հասկանում «փոփոխությունների» ոգին։

Այդ փորձառությամբ նա հետագայում ԽՍՀՄ փլուզումը 20-րդ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը համարեց։ Ավելին՝ Պուտինն ու Ռուսաստանի կառավարող շրջանակները գայթակղվեցին դավադրությունների տեսություններով՝ Խորհրդային Միության փլուզումը կապելով հավաքական Արեւմուտքի եւ «սառը պատերազմի» հետ։ Նրանք իրենց պարտված ու նվաստացած էին համարում եւ կարծում էին, որ այդ փլուզման ճարտարապետը Գորբաչովն էր։

Խորհրդային Միության փլուզումը Պուտինի համար այդպես էլ մնաց առեղծված։ Դավադրապաշտ մտածողությունը հատկապես լավ է աշխատում, եթե դու իրական տեղում, իրական ժամանակում, «հողին մոտ» չես եւ հեռվից ես հետեւում իրադարձություններին։ Այդ իսկ պատճառով Պուտինը կարծում էր, որ այս պատերազմով նա կվերականգնի անարդարացիորեն փլուզված ԽՍՀՄ-ը։ Նա ակնկալում էր, որ ամբողջ Ուկրաինայում կարելի է անել նույնը, ինչ Ղրիմում, բայց ավելի մեծ մասշտաբով։ Պարզվեց՝ ամենեւին էլ այդպես չէ, ինչը շոկ էր նրա համար։

Եթե նույնիսկ Պուտինը հույս ուներ «խելքի բերել» ապստամբած եւ իրենց «տեղը չճանաչող» ուկրաինացիներին, ստացավ ուղիղ հակառակը՝ ուկրաինացիների հայրենական պատերազմ, որոնց գոնե ավագ սերունդը այս կամ այն կերպ ընդհանուր պատմություն, մշակույթ ու փորձառություն էր կիսում Ռուսաստանի հետ։

Այդ փորձառության ամենաառանցքային թեման, իհարկե, Հայրենական պատերազմն էր։ Հայրենական պատերազմը նաեւ Եվրոպան էր կապում Ռուսաստանին ու նրա ժողովրդին։ Հենց Հայրենական պատերազմի հիշողությունն էր, որ շատերին ստիպում էր կարծել, թե Գերմանիան չի միանա պատերազմին ու չեզոքություն կպահպանի այս կոնֆլիկտում։ Պուտինը ձգտում էր փոխելու իրերի ներկայիս վիճակը, աշխարհակարգը։ Նա դրան հասավ, սակայն հակառակ կողմից։ Ստացավ հակառուսական կոնսոլիդացիա, նախկին նարատիվների ու կապերի փլուզում եւ ուկրաինական ազգային զարթոնք։

Փաստ է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում եղել է մի ընդհանուր լեզու, ընդհանուր աշխարհայացք ու արժեհամակարգ, որն այս կամ այն կերպ միավորում էր Եվրոպան, ԱՄՆ-ն ու նախկին Սովետական կայսրության փլատակները։ Երկրորդ համաշխարհայինի՝ միասնության եւ ընդհանուր թշնամու դեմ պայքարի լեզուն բոլորին ինչ-որ կերպ միավորել էր։ Այս լեզուն Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձառության արդյունք էր։ Եվրոպան, ինչ-որ իմաստով, առաջացել է այս փորձից: Բայց այդ լեզուն այլեւս չկա։

Այս պատերազմն, ըստ էության, ոչ թե ԽՍՀՄ վերականգնման մեկնարկն էր, այլ ԽՍՀՄ դագաղի վերջին մեխը։ Եվ, այս առումով, Պուտինը դարձավ ԽՍՀՄ թիվ մեկ գերեզմանափորը եւ, միգուցե, ապակայսերական Ռուսաստանի ակամա սկզբնավորողը։

Պուտինի ագրեսիան ի ցույց դրեց, որ կա կայսերական ամբիցիաներով իշխանություն, երկիր՝ առանց կայսրության քաղաքացիների։ Պասիվությունը, հակապատերազմյան ինտելեկտուալ շարժումն ու շարքային քաղաքացիների չեզոքությունը, վախն ու անձնական անվտանգության առաջնահերթությունը դրա լավագույն ապացույցն էին։ Պուտինը պատերազմի միջոցով քողազերծել է իր հասարակության իրական տրամադրությունները, հասարակություն, որն այլեւս չի հավատում նրա իրավացիությանը, որն արդեն անդառնալիորեն արեւմտյան մոդելի սպառողական հասարակություն է։ Անցել են ժամանակները, երբ հնարավոր էր ժողովրդին պարտադրել կամ միավորել ակտիվ, մոբիլիզացիոն գաղափարներով։

Այդ առումով այն ատելությունն ու հակակրանքը ռուսականի եւ ռուսերենի նկատմամբ, որը երբեմն ծայրահեղական դրսեւորումներով կա ներկայիս Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, դրա հետեւանքն են։ Ռուսերենն այլեւս չի ընկալվում որպես հարգի, կայսերական լեզու եւ այսուհետ ամոթի, ոչ թե բարձր մշակույթի ու ազատության լեզու է։

Պուտինն, ուրեմն, ռմբակոծելով Ուկրաինան, պատերազմում է ընդհանուր պատմության, ընդհանուր անցյալի ու ԽՍՀՄ վերականգնման վերջին հույսերի դեմ։ Ձգտելով իր գլխում եղած կայսրությունը վերականգնելու՝ նա փլուզում է այն անվերադարձ ու անմնացորդ։ Եվ կարող է պարզվել մի օր, որ կայսրության նախկին գաղութներն էլ չեն կիսում ընդհանուր պատմությունն ու նարատիվները։ Դրանով է, կարծում ենք, պայմանավորված Հայաստանին ու նրա նման երկրներին հարկադրելը՝ ավելացնել ռուսական լեզուն ու դպրոցները՝ այդպիսով փորձելով պահել նրանց կայսրության մշակութային հեգեմոնիայի ծիրում եւ երկարաձգել հակակայսերական շարժումների մոտալուտ հեռանկարները։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատրիարք Կիրիլը՝ պատժամիջոցների ենթարկվողների ցանկում
հաջորդը
Եվրոպական 91 կազմակերպությունների նամակը Միշելին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն