• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Աննախադեպ արհավիրքի աննախադեպ հետեւանքների վերացումը

Արման Գալոյան 13:30 | 18.06.2022
Արման Գալոյան 13:30 | 18.06.2022
Nagorno-Karabakh war

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ-ում հայտարարեց իր պաշտոնավարման ընթացքում եւս մեկ աննախադեպ իրադարձության մասին՝ Արցախին Հայաստանի կառավարության բյուջետային աջակցությունը հասել է աննախադեպ մեծության:

«Հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել: Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, եւ ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել: ՀՀ աջակցությունը Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոսով»,- 2021-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց Փաշինյանը՝ հակադարձելով ընդդիմության քննադատություններին, թե ՀՀ Կառավարությունը միայնակ է թողել Արցախին։

Նման մի հայտարարություն էլ Փաշինյանն արել էր օրեր առաջ. ներկայացնելով Արցախին ՀՀ պետական բյուջեից հատկացումները՝ նա նշել էր. «Հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, եւ Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել»։

Անհնար է չհամաձայնել Փաշինյանի պնդումների հետ։ Տեղի ունեցածն իսկապես աննախադեպ է ու պատմական։ Ավելին՝ սա Հայաստանի ու Արցախի պատմության «աննախադեպ» իրադարձությունների մեջ ամենաաննախադեպն է։

Բայց այդ աննախադեպ քայլերը հետեւանք են մեկ այլ՝ ավելի աննախադեպ իրադարձության։ Խոսքը 2020-ի 44-օրյա արհավիրքի մասին է։ Եւ բյուջետային այս հատկացումներն արվում են պատերազմի հետեւանքները փոքր-ինչ մեղմելու, Արցախում բնակվող մարդկանց կենսագործունեության համար պայմաններ ստեղծելու համար։ Պատերազմ, որի հետեւանքով հազարավոր զոհեր ունեցանք, տասնյակ հազարավոր մարդիկ հաշմանդամ են դարձել, դեռեւս կան անհայտ կորածներ, Ադրբեջանում պահվող ռազմագերիները դեռ չեն վերադարձվել, այս ամենից զատ ունենք նաեւ անօթեւան մնացած հարյուրավոր ընտանիքներ։

Եվ այդ աղետից հետո թմբկահարել, թե Հայաստանը մեծ չափերի օգնություն է տրամադրում Արցախին, հազիվ, թե կարելի է նորմալ երեւույթ համարել:

Սա նման է իրավիճակի, երբ մեկը վրաերթի ենթարկի քաղաքացուն, հետո նրա կյանքը փրկելու եւ հետագա բուժման համար ահռելի ծախսեր կատարի ու հպարտանա, թե տուժածին աննախադեպ չափերի գումար է տվել, ամենալավ հիվանդանոցում նրա բուժումը կազմակերպել եւ այսպես շարունակ։

ՀՀ իշխանությունները հենց այդպես էլ վարվում են.  փորձում են անգամ այդ ողբերգությունը դարձնել իրենց PR-ի թեմա՝ արհավիրքի հետեւանքները մեղմելուն ուղղված քայլերը ներկայացնել որպես պատմական ձեռքբերում։

Բայց դե ի՞նչ ասես մի իշխանության մասին, որի ղեկավարն ինքն է խոստովանել՝ կարող էր հասարակությանը ներկայացնել ԼՂ խնդրում իրավիճակն ու գնալ հակամարտության կարգավորմանը՝ այդպես փրկելով հազարավոր կյանքեր, բայց չարեց դա, եւ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձավ, որովհետեւ ինքն իրեն չէր կարող համոզել նայել ճշմարտության երեսին՝ իրականությունն ընդունելով այնպիսին, ինչպիսին կա։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր են տարածում. Արցախի ԱԱԾ
հաջորդը
ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը Երեւանում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն