• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դսեղ բերողը Թումանյանն է

Տաթեւիկ Ճուղուրյան 19:33 | 27.06.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 19:33 | 27.06.2022
Hovhannes Tumanyan museum

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը հունիսին բազմամարդ է եղել։ Հատկապես հանգստյան օրերին հանրապետության տարբեր անկյուններից մեծ լոռեցու ծննդավայր են եկել հարյուրավոր աշակերտներ։ Թանգարանում պարզաբանում են՝ նման ակտիվությունը նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրով էր պայմանավորված։

Նշված ծրագրով հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն է ստանում մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։

Hovhannes Tumanyan museumԻսկ ընդհանրապես թանգարանի մուտքի արժեքը դպրոցականների եւ ուսանողների համար 300 դրամ է, մյուսների համար՝ 500 դրամ։ Բացատրությամբ շրջայցի համար հարկավոր է եւս 1500 դրամ վճարել, ինչն օտարերկրացիների դեպքում 500 դրամով ավելի է։

Թանգարանի երկարամյա տնօրեն Ռոզա Ղազումյանն ասում է՝ մեկ էքսկուրսավար ունեն, բայց ծանրաբեռնված օրերին, որպեսզի այցելուները գոհ հեռանան Դսեղից, ինքն ու ֆոնդապահն էլ են օգնության հասնում։ Ամենայն հայոց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ռուս այցելուներին տնօրենն ինքն է պատմում․ օտար լեզուների իմացությամբ էքսկուրսավար չունեն։ Այլ դեպքերում էլ իրավիճակը զբոսավարներն են փրկում՝ թարգմանելով։

Roza Ghazumyan«Մենք համագործակցում ենք տուրիստական գործակալությունների հետ, գիտեն, որ պիտի հետները բերեն բացատրող, էքսկուրսավար»,- ասում է Ռոզա Ղազումյանը։

Թումանյանի տուն-թանգարանում այցելուներին ցանկության դեպքում ճախարակ, սանդերք գործածել են սովորեցնում։ Իսկ բանաստեղծի կազմած խաղ-հանելուկներով զբաղեցնում են երեխաներին։ My Armenia ծրագրի աջակցությամբ դրանք նաեւ անգլերեն են թարգմանվել։

Ամեն տարի Թումանյանի հայրական տան իրերը համալրվում են․ նրա թոռները, ըստ Ռոզա Ղազումյանի, ավանդաբար նոր ցուցանմուշներ են տրամադրում թանգարանին։

Հյուրերի պակաս էլ այստեղ չկա։ Հատկապես գերմանացի զբոսաշրջիկներ են շատ գալիս, իսկ այս տարի ռուս այցելուների հոսքն է մեծացել։

Hovhannes Tumanyan museum«Զբոսաշրջության զարգացմանը նպաստելու համար պիտի հարմարավետություն ստեղծել ոչ միայն թանգարանում, այլեւ ամբողջ գյուղում»,- ասում է Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը՝ նշելով ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը, ինչպես, օրինակ, գյուղի ջրի խնդրի լուծումը կամ լիճ տանող քարքարոտ ճանապարհի բարեկարգումը։ Թանգարանում նույնպես անելիքներ կան։

«Բակի սալահատակն է խախտվել, մատուռ գնացող մասում անհրաժեշտ է որեւէ կերպ լուծել այդ խնդիրը։ Ժամանակ առ ժամանակ հովանավորներ հայտնվում են, նաեւ պետական միջոցներով է լինում վերանորոգում։ Գրականության, արվեստի թանգարանի մասնաճյուղն ենք, դիմում ենք, օգնում են, ընդառաջում»,- եզրափակում է Ռոզա Ղազումյանը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հաղթել մինչեւ ձմեռնամուտ․ Զելենսկի
հաջորդը
ՀՀ-ում կստեղծվի միջազգային ստանդարտացման «Հալալ» կենտրոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն