• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Անպտղությունը դատավճիռ չէ

Տաթեւեր Լազարյան 15:45 | 29.06.2022
Տաթեւեր Լազարյան 15:45 | 29.06.2022
pregnancy

Անպտղությունը խնդիր է, որն առաջ է բերում տառապանք, վախ, անհանգստություն, բարկություն, մեղքի զգացում եւ անկախ ամեն ինչից՝ հույս: Այն խորապես ազդում է զույգերի փոխհարաբերությունների վրա եւ կարող է շատ գումար ու ժամանակ խլել:

Ըստ տարբեր հետազոտությունների՝ աշխարհում վերարտադրողական տարիքի զույգերի 15 տոկոսն անպտղություն ունի:
Հայաստանում անպտղության մասին հետազոտություններ հաճախ չեն անցկացվում։

1992 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բազմաթիվ ուսումնասիրություններ է արել՝ ճշտելու աշխարհում անպտղության ցուցանիշը: Առաջին ուսումնասիրության արդյունքներով Հայաստանում ամուսնական զույգերի շրջանում անպտղության ցուցանիշը 23,4 տոկոս էր: Երկրորդ ուսումնասիրությունն իրականացվել է 2004 թվականին, գրանցվել է 31,8 տոկոս անպտղություն: 2010-ին անցկացված երրորդ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում անպտղության ցուցանիշը նվազել է մինչեւ 16,8 տոկոս: 2014-ին անպտղության ցուցանիշը կազմել է 14,9 տոկոս, որը ԱՀԿ-ի չափանիշներով մոտ է ճգնաժամային մակարդակին։ Նույն 2014-ի հետազոտության համաձայն` տղամարդկանց անպտղությունը 9,5 տոկոս է, կանանցը՝ 14,9 տոկոս:

Անպտղության հաղթահարման լավագույն միջոցներից մեկը իրազեկվածությունն է: Շատ հաճախ զույգերն ամաչում են դիմել բժիշկներին, ամուսնալուծվում են կամ հրաժարվում խնդրի լուծման այլընտրանքային ճանապարհներից:

Անպտղությունը դատավճիռ չէ, եթե կա պայքարելու ցանկություն

«Ութ տարի ա՝ երեխա չեմ ունենում: Էլ բժիշկ չի մնացել, որ դիմեմ: Բայց ամուսինս ստուգվելու մասին չի էլ մտածում,- պատմում է 34 ամյա Վարդուհին եւ մեջբերում  սկեսուրի խոսքերը,- իմ տղան հիվանդ չէ, դու բուժվի կամ հետ գնա հորդ տուն»:

Sevada HakobyanՀՀ առողջապահության նախարարության սեքսոպաթոլոգիայի գծով գլխավոր խորհրդատու Սեւադա Հակոբյանը, պատմելով անպտղության մասին, ասում է. «Անպտղության բուժումը պետք է սկսել որքան հնարավոր է վաղ։ Եթե իրավիճակը չի փոխվում, զույգը պետք է դիմի կա՛մ արհեստական բեղմնավորման, կա՛մ փոխնակ մոր օգնությանը»:

Լսելով այս խորհուրդները՝ մեր հերոսուհին՝ Վարդուհին, ծանր հոգոց է հանում: Փոխնակ մոր համար գումարը բավարար չէ, արհեստական բեղմնավորումը սկեսուրը համարում է թանկ ու խայտառակ բան ընտանիքի համար, նաեւ կարծում, որ այդ ճանապարհով ծնված երեխան իր տղայինը չէ:

Վարդուհին նաեւ մտավախություն ունի, որ արհեստական բեղմնավորման հետեւանքով օրգանիզմում կակտիվանան ուռուցքածին բջիջները, եւ կմեծանա քաղցկեղի առաջացման հավանականությունը: Բժիշկ Սեւադա Հարությունյանը ժխտում է այդ վարկածը եւ հավատացնում, որ դա պարզապես միֆ է:

Անպտղության դեմ պայքարի ճանապարհը երկար է, բայց ունի լուսավոր ավարտ

Ի տարբերություն Վարդուհու, որն արդեն կորցրել է մայրանալու հույսը, «Հայ» ասոցիացիայի «Հայ մանուկ» ծրագրի շահառու Մելինե Սարգսյանը 13 տարի երազելուց ու պայքարելուց հետո արտամարմնային բեղմնավորմամբ լույս աշխարհ է բերել իր առաջնեկին:

Meline Sargsyan«Երբ իմացա, որ հղի եմ, սկսեցի դողալ, չէի կարողանում խոսել, արդեն բոլոր դժվարությունները, անհաջողությունները, ծախսված գումարները մոռացա: Այդ օրվանից կյանքս փոխվեց»,- երջանկության արցունքների միջից պատմում է Մելինեն:

Մինչեւ «Հայ մանուկ» ծրագրի շահառու դառնալը Մելինեն եւ ամուսինը, որոնք աշխատում են դպրոցում նվազագույն աշխատավարձով, գրեթե 3 միլիոն դրամ են ծախսել հիվանդանոցներում:

Armen SargsyanՄելինեի երեխան արդեն 3 տարեկան է, բայց մինչ օրս նրանք մարում են 13 տարվա ընթացքում վերցրած վարկերը:

«Մեկիս աշխատավարձով ապրում ենք, մյուսի աշխատավարձով փակում պարտքերը: Ինչ ունենք, ծախել ենք, բայց աղջկաս հենց տեսնում եմ, մոռանում եմ ամեն ինչի մասին»,- պատմում է Մելինեի ամուսինը՝ Արմենը:

Մելինեն հիշում է, թե որքան էր կոտրված ու հիասթափված առաջին էկոյի անհաջող ելքից: Նա այդ դժվարությունների միջով կարողացել է անցնել ամուսնու անսահման հոգատարության ու սիրո շնորհիվ:

«Եթե չլիներ «Հայ» ասոցիացիան, երեւի թե մեր կյանքում այդպես էլ հրաշք չկատարվեր, որովհետեւ հիվանդանոցներում ծախսվող գումարները շատ-շատ մեծ են: Բացի այդ՝ մենք մարզից ամեն օր հասնում էինք Երեւան տրանսպորտով, ինչը շատ դժվար էր»,- հիշում է նա։  Մելինեն երազանք ունի դստեր համար քույր կամ եղբայր լույս աշխարհ բերելու։ Ինքն այժմ 40 տարեկան է, ամուսինը՝ 54:Չնայած պարտքերին, ցածր աշխատավարձին՝ նա ամեն ամիս նվիրատվություն է անում «Հայ» ասոցիացիային:

Lilit AdibekyanՉորս տարի առաջ հիմնադրված Հայ ասոցիացիայի հիմնական ծրագիրը «Հայ մանուկն» է, որի նպատակն է խթանել Հայաստանում ծնելիությունը՝ օգնելով անպտուղ զույգերին: Ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լիլիթ Ադիբեկյանն ասում է, որ Հայաստանն ունի լուրջ դեմոգրաֆիկ խնդիր, եւ ամեն յոթերորդ ընտանիքը տառապում է անպտղությամբ:
«Եթե աշխարհում ամեն հայ ամսական հինգ եվրո նվիրաբերի, մի քանի տարուց մենք կկարողանանք աջակցել անպտղությամբ տառապող բոլոր ընտանիքներին »,- ասում է Լիլիթը

Աննա Միրզոյանի կյանքում «Հայ» ասոցիացիան նույնպես կարեւոր տեղ է զբաղեցնում: «Հենց այդ ծրագրի շնորհիվ մեզ համար լույս բացվեց. 12 տարվա սպասումից հետո ծնվեց աղջիկս»,- պատմում է Աննան ու հավելում, որ անպտղության բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանում նման ծրագրերը պետք է շատ լինեն:

Anna MirzoyanԱննան ամուսնու հետ 12 տարում բավականին մեծ գումար է ծախսել, այժմ կարծում է՝ լավ կլիներ ավելի շուտ էկոյի դիմել, ու խորհուրդ է տալիս բոլոր զույգերին չվախենալ, չուշացնել: «Հիմա ես հասկանում եմ, թե որքան անիմաստ է եղել իմ կյանքը մինչեւ աղջկաս ծնունդը»,- ասում է Աննան, որ նույնպես ամեն ամիս նվիրատվություն է անում ասոցիացիային:

Թե՛ Մելինեն, թե՛ Աննան բոլոր այն կանանց, որոնք երազում են մայրանալու մասին, խորհուրդ են տալիս հավատալ ու գնալ երազանքի հետեւից՝ չվախենալով երկար ու դժվար ճանապարհից:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը Լորա Հոքլան է
հաջորդը
Նախազգուշացրել է Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակը չստեղծել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն