• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Էլեկտրամոբիլների շքերթ

Մարի Չաքրյան 19:00 | 10.09.2022
Մարի Չաքրյան 19:00 | 10.09.2022
electric cars Yerevan

Էլեկտրական մեքենաների սիրահարներին այսօր մեկտեղել էր «Էլեկտրամոբիլների շքերթ» միջոցառումը։ Արդեն երրորդ տարին է, ինչ կամավորական սկզբունքով էլեկտրական մեքենաների բազմաթիվ սիրահարներ շքերթի են դուրս գալիս: Այս տարի միջոցառումը նվիրված էր էլեկտրամոբիլների միջազգային օրվան` հանուն էկոլոգիապես մաքուր Հայաստան ունենալու, նպաստելու երկրի տեխնոլոգիական ու կայուն զարգացմանը։

Այս տարի միջոցառումն առավել բազմաբնույթ էր: Մեկնարկելով Շահումյան հրապարակից՝ էլեկտրամոբիլների վարորդները կանգառել են Եռաբլուրի մոտ, ծառատունկ, ապա՝ էլեկտրամոբիլների մրցույթ անցկացրել, որն ավարտել են TESLA ENERGY էլեկտրամոբիլների ավտոսրահում՝ քննարկելու էլեկտրամոբիլների խնդիրներն ու համատեղ լուծումներ գտնելու:

Ինչպես տեղեկացանք միջոցառման համակազմակերպիչ, «Chargers.am» էլեկտրամոբիլների լիցքավորման լուծումների հարթակի հիմնադիր Կարեն Դերձյանից, 5 տասնյակ էլեկտրամոբիլ է մասնակցել միջոցառմանը:

electric cars YerevanՀայաստանում էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը շարունակաբար ավելանում է: 2021 թվականին բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող 6645 փոխադրամիջոց է ներկրվել, 2020 թվականին՝ 2155, այդ թվում՝ մոտոցիկլետ, հեծանիվ, սկուտեր, ավտոմեքենա, բեռնատար եւ այլն։

Մեծ հետաքրքրություն է առաջացել հատկապես էլեկտրամոբիլների նկատմամբ, զգալի ավելացել են ներկրումն ու շահագործումը: Եթե մի քանի տարի առաջ տարեկան մի քանի տասնյակ էլեկտրամոբիլ էր ներկրվում, ապա նախորդ տարի՝ 1900, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 1041:

«Էլեկտրամոբիլը տնտեսապես շահավետ է ու հարմար»,- ասում են վարորդները: Ըստ հաշվարկների՝ էլեկտրամոբիլները բենզինով աշխատող մեքենաների համեմատ խնայում են 10 անգամ, գազով մեքենաների դեպքում՝ 3 անգամ ավելի։ Դրանք չեն պահանջում նաեւ յուղի փոխարինում որոշակի պարբերականությամբ։ Ընդամենը 2000 դրամ արժողության լիցքավորումը բավականացնում է շուրջ 300 կմ վարելու համար:

Էլեկտրամոբիլների քանակի ավելացմանը նպաստել են նաեւ պետության խրախուսման մեխանիզմները: Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով մինչեւ արտոնությունների տրամադրումը հանրապետություն ներկրվել է 42, իսկ դրանից հետո՝ 3 484 էլեկտրամոբիլ:

Էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցներն ազատված են ԱԱՀ-ից, իսկ էլեկտրամոբիլները՝ նաեւ մաքսատուրքից: 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների առանձին տեսակներ ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելու առնչությամբ: Առանց ներմուծման մաքսատուրքերի վճարի ՀՀ տարածք ներմուծման համար սահմանել են քվոտա, որով 2022 թվականին արտոնյալ պայմաններով կարելի է ներմուծել 7000 հատ, 2023-ին՝ 8000 (սակագնային արտոնությունը նախատեսված է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ):

Լուծված է նաեւ լիցքավորման կայանների հարցը: Երկրով մեկ արդեն 100-ից ավելի լիցքավորման կայան կա:

electric cars Yerevan«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը ՄԱԶԾ ու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում 2018 թվականից ի վեր գործընկեր համայնքներին նվիրաբերել է էլեկտրական մեքենաների 25 լիցքավորման կայան: Ծրագրի նպատակը ոչ միայն անհրաժեշտ ենթակառուցվածքների ընդլայնումն էր, այլեւ համայնքների կայուն զարգացմանն աջակցելը։ Լիցքավորումը դրանցում անվճար է: Ընթացիկ սպասարկման ծախսերը հոգում են համայնքները:

Կայաններից երեքը Երեւանում են՝ Օպերայի ստորգետնյա կայանատեղում:

Լիցքավորման կայանների տեղորոշումը հեշտացնելու համար ծրագրի շրջանակում մշակել են նաեւ Հայաստանում կայանների մասին բջջային հավելված։

electric cars YerevanԷլեկտրամոբիլների շահագործմանն առնչվող որոշ խնդիրներ կան: «Օրինակ՝ լիցքավորման կետերի մոտ կայանում են այլ մեքենաներ, եւ ոստիկանները չեն կարող տարհանել դրանք, քանի որ հիմք չունեն»,- ասում է Կարեն Դերձյանը:

Խնդիրն արդիական է հատկապես Երեւանում: Էլեկտրամոբիլների սիրահարները միջոցառման շրջանակում քննարկել են հարցը: Կարծում են, որ անհրաժեշտ է փոփոխություններ անել ճանապարհային երթեւեկության կանոններում: Օրինակ՝ էլեկտրամոբիլների կայանատեղերը կարող են համապատասխան կահավորում ունենալ, ինչպես, օրինակ, հաշմանդամություն ունեցող մարդկանց ավտոմեքենաների դեպքում, եւ հատուկ տարբերանշան:

Խնդիրներ կան նաեւ գույքահարկի առումով: Նույն չափսի ու գնային նույն միջակայքով էլեկտրամոբիլների գույքահարկը բենզինով կամ գազով աշխատող մեքենաների համեմատ կրկնակի բարձր է: Սա եւս խոչընդոտ է, որպեսզի վարորդները նախընտրեն էլեկտրամոբիլը:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը կաջակցի համապարփակ եւ խաղաղ կարգավորմանը. Ֆիլիպ Ռիքեր
հաջորդը
2 միլիոն դոլար՝ ականազերծման համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն