• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

ԱՄՆ-ը կարող է կանխել Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր հարձակումը

Թաթուլ Հակոբյան 18:00 | 19.09.2022
Թաթուլ Հակոբյան 18:00 | 19.09.2022
Nensy Pelosi

Միացյալ Նահանգներն այսօր փաստացի միակ պետությունն է, որ կարող է կանխել Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր հարձակումն ու նոր ներխուժումները: Վերջին օրերի հայ-ամերիկյան բարձր մակարդակի հեռախոսազրույցներն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եռօրյա այցը Երեւան պետք է դիտարկել նաեւ այդ ենթատեքստում:

Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունները եւ Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի նոր ներխուժումները դադարեցվեցին խոշոր տերությունների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների կոշտ հայտարարություններից եւ հորդորներից հետո: Ավելին՝ կրակը դադարեցնելու եւ լայնածավալ նոր պատերազմը կանխելու գործում Վաշինգտոնի դերակատարությունն առանցքային էր:

Արյունալի բախումներից հետո Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երեւանում Կոնգրեսի անունից «խստորեն դատապարտեց Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ»:

Նենսի Փելոսիի Հայաստանում գտնվելու ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց ունեցավ Ալիեւի հետ՝ նրան կոչ անելով «հավատարիմ մնալ հրադադարին, դուրս բերել զինուժը եւ աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս չլուծված հարցերը խաղաղ բանակցություններով կարգավորելու ուղղությամբ»: Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել էր Փելոսիի` Երեւանում «Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն ու անարդար մեղադրանքները»՝ դրանք որակելով լուրջ հարված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին:

Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար կարեւոր դաշնակից է Հարավային Կովկասում: Միացյալ Նահանգները զենք չի տրամադրում Հայաստանին, քանի դեռ վերջինս մաս է կազմում Ռուսաստանի ղեկավարած ՀԱՊԿ-ին: Միացյալ Նահանգները նաեւ անընդունելի է համարում Հայաստանի՝ Իրանից զենք-զինամթերք գնելու հնարավորությունը՝ զգուշացնելով, որ Հայաստանի բանկային համակարգը կարող է խնդիրներ ունենալ: Մյուս կողմից, սակայն, Վաշինգտոնի համար Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանը կարմիր գիծ է, եւ Ադրբեջանի ոտնձգություններն անընդունելի են ամերիկյան կողմի համար:

Վաշինգտոնը հասկացնել է տալիս, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում զենքի վաճառք հնարավոր է: Ամբողջ ռիսկն այն է, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը նման զարգացումների դեպքում, եւ ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե նման գործընթաց սկսվի: Ակնհայտ է, որ Հայաստանի որեւէ կառավարություն չի դիմել նման ռիսկի՝ նկատի ունենալով հենց Ռուսաստանի անկանխատեսելի վարքագիծը:

Քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում է եւ ռուսական ազդեցության ոլորտում, ԱՄՆ-ից ռազմական օգնություն ակնկալելն արդարացված չէ: Վաշինգտնը, սակայն, կարող է Ադրբեջանի եւ Իլհամ Ալիեւի ընտանիքի դեմ կիրառել ֆինանսական, տնտեսական եւ ռազմական սահմանափակումներ, ինչը եղել է 1992-ից մինչեւ 1998-ը՝ Ազատության ազակցության ակտի 907 ուղղումը: Ըստ 907-ի՝ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չէր զինում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ մղող Ադրբեջանին:

Հայաստանը պետք է նաեւ զերծ մնա Նենսի Փելոսիի այցը հակառուսական հուն տեղափոխելու գայթակղությունից:

Վերջին օրերին, շաբաթներին եւ տարիներին Ռուսաստանի կեցվածքից դժգոհ են ե՛ւ Հայաստանի իշխանությունները, ե՛ւ հանրության լայն շրջանակներ: Անկախ նրանից՝ Ռուսաստանը չի կարողանում կամ չի ցանկանում կանխել Ադրբեջանի ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք, Հայաստանում խիստ դժգոհ են Մոսկվայի կեցվածքից՝ լինի ՀԱՊԿ-ի անգործության, թե 1997 թվականի հայ-ռուսական պայմանագրից բխող պարտավորությունները Մոսկվայի կողմից չկատարելու հարցում:

ԱՄՆ-ը չափազանց կարեւոր գործընկեր է Հայաստանի համար, սակայն Ռուսաստանը, անգամ թույլ Ռուսաստանը, առաջին հերթին՝ թույլ Ռուսաստանը, խիստ վտանգավոր կարող է լինել, եթե Երեւանը չկարողանա պահել հավասարակշռությունը: Մեր տարածաշրջանում, երբ խոսքը ուժային եւ անվտանգային հարցերի մասին է, պետք է հիշել, որ հիմնական խաղացողներն են Ռուսաստանը, Թուրքիան/Ադրբեջանը եւ Իրանը:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արարատ Միրզոյանը կհանդիպի Բլինքենի ու Բայրամովի հետ
հաջորդը
Զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ. ՀՀ Անվտանգության խորհուրդ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 4

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն