• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գոնե քո՛ ընտրողին տեր կանգնիր

Աննման Մինասյան 17:30 | 22.09.2022
Աննման Մինասյան 17:30 | 22.09.2022

Շիրակի մարզի Հովիտ գյուղի 35-ամյա բնակիչ Համլետ Մկրտչյանի առողջությունն օր օրի վատթարանում է: Հույս չկա, որ մի օր ավելի լավ կլինի: Բժիշկներն ասում են՝ բուժում չկա. դիմային հեմիսպասզմ է, ամբողջ կյանքն ապրելու է այս հիվանդության հետ: Արտահայտվում է դեմքի մի կեսին հանկարծակի ծագող ուժեղ, շոկային ցավերով, ուղեկցվում մշտական այրող զգացումով: «Սկզբում միայն աչքն էր, հետո տարածվեց դեմքին, հիմա արդեն ամբողջ ձախ կողմն է ախտահարվել»,- ասում է Համլետի մայրը՝ Երազիկ Մկրտչյանը:

Գյումրիում երկարատեւ, թանկարժեք բուժում ստանալուց հետո առողջությունը վերագտնելու փորձերը մայրաքաղաքում նույնպես ապարդյուն են եղել: Վիճակը ժամանակավորապես թեթեւացնող, նյարդերը հանգստացնող դեղեր են նշանակել: Տիկին Երազիկն ասում է՝ առաջարկել են, որ վիրահատեն, գոնե դեմքի շարունակվող ծռվելը կանխվի, բայց բժիշկներն ասել են՝ իմաստ չկա:

Անցած տարի Համլետին եռամսյա զորահավաքի են կանչել: Տիկին Երազիկն ասում է՝ հիվանդության պատմությունը տեսնելուն պես զինկոմիսարիատից տուն են ուղարկել, ասել են՝ զինծառայության պիտանի չէ:

Hamlet MkrtchyanԴրանից հետո, ինչպես սովորաբար է լինում, ընտանիքը դիմել է պետությանը հաշմանդամության թոշակի համար: «Ասացին՝ ձեռքդ ու ոտքդ տեղն է, աշխատի՛ր: Ասացի՝ եթե ոչ այս տղան, բա ո՞վ պետք է թոշակ ստանա: Պատասխանեցին, որ միայն վերջին ստադիայի հիվանդները»: Չեն մոռացել տիկին Երազիկին ուղղորդել. «Եթե դժգոհ եք, բողոքարկեք ում ուզում եք. ձեզ թոշակ չի հասնում»:

«Բողոքարկե՞լ եք» հարցին մայրը բացասական պատասխան է տալիս. «Չեմ հավատում, որ բան փոխվի: Եթե «վերեւում» ուզենային, կանեին, էլ ի՞նչ բողոքարկում: Մեծ պահանջ չէր. անաշխատունակ է, թոշակավորեք, գոնե իր օրվա դեղի գումարն ունենա»:

Համլետն անասնապահությամբ է զբաղվում, սիրում է աշխատել ու իր արդար քրտինքով զավակին ապահովել ապրուստով: Հիվանդանալուց հետո անասնագլխաքանակը ստիպված պակասեցրել է: «Օրական երկու անգամ դեղ եմ խմելու: Այդ դեղն առանձնահատկություն ունի. հենց խմեցի, մի քանի ժամ անջատվում ու քնում եմ՝ անկախ գտնվելու վայրից: Եթե չխմեմ, աչքս լարվածությունից չի փակվի: Ստիպված առավոտվանը չեմ խմում: Որ քնեմ, բա իմ գործերն ո՞վ է անելու, դեղերս ինչո՞վ եմ գնելու»,- ասում է Համլետը:

Նա այլ հարցեր նույնպես ունի. «Երբ որ ընտրություն է լինում, գալիս, ասում եք՝ քաղաքացիական պարտքդ կատարի՛ր: Քանի կար, գնում, ՀՀԿ էինք ընտրում, հիմա էլ գնացինք, ընտանիքով երկու անգամ ՔՊ-ին ձայն տվեցինք, որ մեր կողքին լինեք, տեր կանգնեք: Հարկ ու տուրք ենք տալու. պարտավոր ենք, տալիս ենք: Երբ առողջ էի, երկու տարի ծառայեցի հայրենիքիս. իմ պարտքն էր: Հիմա, երբ ես ունեմ պետության կարիքը, ինչո՞ւ եք երես թեքում: Թող ես առողջ լինեի, այդ երկու կոպեկի համար չգայի ձեր դուռը»:

Նշենք, որ հաշմանդամության կարգ ստանալն անհաղթահարելի ռուբիկոն է դարձել: Խնդիրն առկա է նաեւ 44-օրյա պատերազմում առողջությունը կորցրած բազմաթիվ զինծառայողների շրջանում. թոշակ չեն տալիս, քանի դեռ ձեռք ու ոտք ունես:

Օրերս մի արտահայտություն է տարածվել. ասում են՝ ապրուստը թանկացել է, կյանքն՝ էժանացել… Աթոռն ու պաշտոնը, սակայն, մարդուց էլ, կյանքից էլ վեր ու թանկ են դարձել:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարեւոր է ունենալ փաստարկված տվյալներ. ՀՀ-ում ԵՄ դեսպան
հաջորդը
9-օրյա շրջափակումից հետո 2 զինծառառողի հաջողվել է դուրս գալ. ՀՀ ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն