• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Եթե սահմանազատում լինի

Տաթեւիկ Ճուղուրյան 15:00 | 29.09.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 15:00 | 29.09.2022
Koti village

Տավուշի մարզի Կոթի գյուղն ադրբեջանական ութ գյուղերի հետ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունի։ Արդեն երեք տասնամյակ եւ ավելի այստեղի մարդիկ լիարժեք չեն կարողանում զբաղվել ո՛չ անասնապահությամբ եւ ո՛չ էլ հողագործությամբ․ բնակավայրը երեք կողմից թշնամու դիտակետում է։

Տարիներ շարունակ ադրբեջանցիները գողացել են կոթեցիների՝ սահմանագոտում հայտնված անասունները։ «Տեղն են պահել» նաեւ կրակոցները, որ մարդիկ իրենց դաշտերում վարուցանք անելու հնարավորություն չունենան։

Koti village«Առաջներում շատ էր ըլում, որ անասունը անց էր կենում, էլ կարում չէինք հետ բերենք։ Ո՞վ էր տվողը։ Բայց որ մեր պոստին ա հասնում, ընդիան զանգում են, որ ապրանքը անց ա կենում, հետ ենք տվել, էկեք, տարեք»,- պատմում է Կոթիի բնակիչ Նազիկ Եգանյանը։

Անասնապահ Կամո Բեջանյանն էլ հիշում է՝ տարիներ առաջ, երբ անասուններին սահմանին մոտ արածելու է տարել, կրակել են։

«Գուլլեն անցել ա վիրովս»,- ասում է գյուղացին։

Վերջերս խոշորացված Նոյեմբերյան համայնքի կազմ մտած Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը, որ հինգ ամիս առաջ է անցել պաշտոնի, նշում է՝  վերջին տարիներին անասուններին աշնանը սարից իջեցնելուց հետո գյուղացիները մոտիկ դաշտերում են արոտի գործը կազմակերպում։

Հայ-ադրբեջանական սահմանի միջանկյալ հատվածն, ըստ Հախվերդյանի, Կոթի գյուղի վարչական տարածքում գտնվող հողերի հաշվին է։

Andranik Hakhverdyan«Սահմանազատման աշխատանքները եթե ռեալ ու ճիշտ կատարվեն, 90-ականներին մերը եղած հողերը պետք է որ կարողանանք մշակել։ Դրանք 600-700 հա վարելահողեր են, արոտավայրեր, որ էս պահին չենք կարողանում տնօրինել եւ օգտագործել․ ականապատված են։ Սահմանազատումից հետո էլ պետք է ականազերծման աշխատանքներ արվեն»,- հավելում է գյուղի վարչական ղեկավարը։

Չնայած աշխատատեղերի բացակայությանը, գյուղատնտեսությամբ զբաղվելու սահմանափակ հնարավորություններին ու սահմաններում տիրող լարվածությանը՝ գյուղից արտագաղթի ալիք չկա։

Միայն 2015-2016 թվականներին է դեպի Ռուսաստան մեծ հոսք եղել։ Միանգամից 150 մարդ է հեռացել Կոթիից, ինչի հետեւանքով դպրոցում աշակերտների թիվը 250-ից  հասել է 200-ի։

Koti villageԳյուղի մանկապարտեզում էլ նախկին 52-ի փոխարեն հիմա 41 երեխա կա։ Ասում են՝ լավ թիվ է, հունվարին այն կմեծանա․ նոր երեխաներ են գալու։

Diana Veranyan«Հաճախումները միշտ լավ են եղել։ 2010-2012-ից հետո՝ ինտենսիվ կրակոցների տարիներին անգամ երեխաների թիվը չի նվազել։ Հենց կրակոցները դադարում էին, տեսնում էինք՝ ծնողը ձեռքից բռնել, երեխային բերել է մանկապարտեզ։ Զարմանում էինք, թե ոնց են ռիսկի դիմում»,- պատմում է մանկապարտեզի տնօրեն Դիանա Վերանյանը, ապա նշում՝ հիմա այն օրերի ապահովության զգացողությունը չկա, բայց երբ երեխաները հաճախում են մանկապարտեզ, կյանքի շարունակություն են ներշնչում։

Կոթիում մի քանի տասնյակ տղամարդկանց համար աշխատանք ասվածը պայմանագրային զինծառայությունն է, ոմանց համար էլ՝ սեզոնային արտագնա աշխատանքը։ Մեկ-երկու շատ փոքր արտադրամաս էլ մի քանի աշխատատեղի հարց են կարողանում լուծել։

«Մտածում ենք, որ սահմանազատման աշխատանքներից հետո գուցե ներդրողներ գան գյուղ,- ասում է Անդրանիկ Հախվերդյանը, ապա թերահավատորեն եզրափակում,- դուք էլ եք տեսնում՝ թշնամու դիտակետում է ամբողջ գյուղը։ Մեկ չորրորդ մասն է մենակ մի քիչ ապահով։ Ինձ թվում է՝ ոչ մի ներդրող էլ մեծ ռիսկի չի գնա ու էստեղ գումար դնի»։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սեպտեմբերի 13-15-ի հրետակոծության հետեւանքները՝ թվերով
հաջորդը
Ալիեւը շտապում է. «Միջազգային ճգնաժամային խմբի» զեկույցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն