• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հայկ Մարության․ պոպուլիզմ եւ դեմագոգիա թատրոնի բեմից

Կարպիս Փաշոյան 19:45 | 12.10.2022
Կարպիս Փաշոյան 19:45 | 12.10.2022
Hayk Marutyan

Նայեցի Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնոներկայացումը։ Իհարկե, ծանոթ լինելով նախկին քաղաքապետի ստեղծագործական փորձառությանը («Կարգին հաղորդում»,«Կարգին սերիալ», «7.5», «No comment», «Ազիզյաններ», «Ալաբալանիցա», «Սուպեր Մամա», «Սիրո գործակից»), առանձնապես մեծ ակնկալիքներ ունենալ չէի կարող, բայց ինչ-որ թարմության սպասումներ, այնուամենայնիվ, կային։

Բնականաբար բեմականացումը ծիծաղելի էր, որոշ դեպքերում՝ նույնիսկ չափազանց սրամիտ եւ անկեղծ։ Միայն այսքանը, ոչ ավելին։ Այն չուներ ո՛չ կուռ կառույց ու համակարգված միտք, ո՛չ էլ նպատակ եւ առաքելություն։ Ավելի շուտ նպատակը ծիծաղն էր հենց հանուն ծիծաղի՝ խարսխված կենցաղային, վուլգար սրամտությունների եւ քաղաքական խոհանոցի զավեշտալի միջադեպերի վրա։

«Քաղաքապետը» մոնոներկայացումն իր բնույթով եւ բովանդակությամբ Ուրախների եւ հնարամիտների ակումբի (КВН) տրամաբանական շարունակությունն է, սպառողական այդ մշակույթի եւս մեկ արդիականացված ժառանգորդը։ Դրա հիմքում ինտելեկտուալ թվացող դեմագոգիան է եւ դիպուկ ձեւացող պոպուլիզմը, իսկ վերջնարդյունքը՝ ծնվող եւ նույն պահին մահացող կեղծ արժեքների բնազդային սպառումը։

Մարդկանց արատավոր վարքագծի եւ բարքերի բեմականացված վերարտադրությունը, Փաշինյանի, Քոչարյանի, Սարգսյանի եւ տարատեսակ այլ չինովնիկների վերաբերյալ հումորներ անելը վստահաբար երաշխավորում են դահլիճի գոհունակությունն ու բավարարվածությունը, ծափերն ու անզուսպ քրքիջը։ Բայց, ցավոք, ներկայացումը մեխանիկական այդ աշխատանքից այն կողմ չէր անցել։

Նույնիսկ քաղաքապետ լինելու երեք տարվա փորձառությունը հնարավորություն չտվեց Մարությանին մի փոքր հասունացնելու ու քաղաքականացնելու թեման, կենցաղային հանաքը փոխարինելու քաղաքական սատիրայով, բարքերի ժարգոնային վերարտադրությունը՝ համակարգի մերժումով եւ այսպես շարունակ։

Ի վերջո Մարությանի ասելիքը ո՞րն էր․ իրենից առաջ Երեւանում հարյուրավոր խնդիրներ են կուտակված եղել, քաղաքացիներն անփույթ են, փնթի եւ անկիրթ, ինքը գլուխը կախ իր գործն էր անում, բայց անհասկանալի պատճառներով իրեն հեռացրին։ Եվ վերջում՝ Երեւանը կին է, որին մենք պարտավոր ենք սիրել ու խնամել։ Իհարկե, էլ ի՞նչ կենաց առանց սահմանին կանգնած զինվորների հիշատակության։ Մեծ հաշվով այսքանը, ահա սա էր մոնոներկայացման կմախքը։

Ի դեպ, ներկայացումը հիշեցնում էր ժամանակին մեծ աղմուկ հանած «Mea culpa»-ն։ Այդ ներկայացման մեջ էլ հայերը ներկայացվում էին որպես տգետ, անփույթ, անդաստիարակ, երեսպաշտ մարդկանց բազմություն, որի դժբախտությունների եւ տառապանքների հիմնական պատճառը մարդկային հիմարությունն է եւ հայրենիքի նկատմամբ իրական սիրո բացակայությունը։

Առաջին հայացքից ե՛ւ «Քաղաքապետը», ե՛ւ «Mea culpa»-ն քաղաքական ներկայացումներ են, բայց իրականում դրանք երկուսն էլ քաղաքականությանը մոտենում են ապաքաղաքական ամորֆ դիրքերից՝ հայտնվելով իմաստային փակուղու մեջ։ Իսկ այդ դեպքում էլ ստիպված դիմում են կենցաղային սրամտության, հայրենասիրական բնազդների եւ պարզունակ հույզերի արթնացման օգնությանը։

Ես շատ ցածր եմ գնահատում Հայկ Մարությանի ներկայացումը, քանի որ դրանում բացակայում էին քաղաքական միտքը, փիլիսոփայությունը եւ համակարգված ասելիքը։ Այն կտրված էր հայ իրականության մշակութային եւ սոցիալ-տնտեսական իրողություններից եւ անմասն էր հայ մարդու խնդիրներից ու մտածմունքներից։ Իսկապես չարժեր այդքան մարդու խառնել իրար զուտ Ալեն Սիմոնյանին ու Արայիկ Հարությունյանին կսմթելու կամ էլ տեղեկացնելու համար, որ ինքը չի հանդիպել Քոչարյանի հետ։ Դա կարելի էր անել նաեւ հարցազրույցով։

Ընդհանրապես տպավորությունն այնպիսին էր, թե այդ մարդը քաղաքապետ է դարձել ու իմպիչմենտի ենթարկվել ընդամենը թատրոնի բեմից այդ դերը խաղալու համար եւ ոչ ավելին։

Karpis Pashoyan
Կարպիս Փաշոյան

Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանական ԶՈՒ-ն կրկին ակամա փաստագրել է իր պատերազմական հանցագործությունը
հաջորդը
Բաքուն Երեւանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն