• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կարգապահությո՞ւն, թե՞ վախկոտություն

Աննման Մինասյան 13:15 | 15.10.2022
Աննման Մինասյան 13:15 | 15.10.2022
speakers

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ անվտանգության պահպանման եւ բնակչության վարվեցողության կանոնները: Հայտարարության հանրամատչելի տարբերակը փակցված է տեսանելի վայրերում, տեղադրված է տարբեր գերատեսչությունների եւ անհատների սոցիալական էջերում:

Տեղյա՞կ են բնակիչները արագ արձագանքման կանոններին: Հայտարարության տեքստը կարդո՞ւմ են, թե՞ ուղղակի հերթական տառաշար են համարում. շենքերի դիմաց հարցախույզով պարզեցինք, որ ճնշող մեծամասնությունը չի կարդում: Պատսպարման համար նախատեսված վայրերով նույնպես հետաքրքրվողներ չկան: «Ինչ որ եղավ: Ինչպես բոլորը, այնպես էլ մենք…Մարդու ճակատին ինչ գրված է, այն էլ կլինի: Որ պատրաստվեցինք, ի՞նչ է փոխվելու»,- ասում են բնակիչները:

Levon HovsepyanԱԻՆ փրկարարական ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Լեւոն Հովսեփյանն աում է՝ օդային տագնապի ազդանշանը տրվում է թշնամու հանկարծակի հարձակման դեպքում։

Էլեկտրաշչակների միջոցով տրվում է ձայնային երեք ազդանշան՝ 2-3 րոպե տեւողությամբ: Շիրակի մարզում այս պահին գործում են 65 շչակներ, որոնք քիչ են: Հովսեփյանը վստահեցնում է՝ եղածները սարքին պահելու համար վարչությունը մշտապես ուսումնասիրում ու վերանորոգում է չաշխատող շչակները:

Ձայնը լսելուն պես բնակիչներն առանց խուճապի մատնվելու պետք է իջնեն թաքստոցներ: Իսկ թե որքանով են պատրաստ մարզի բնակիչների պատսպարման համար նախատեսված վայրերը, այլ հարց է:

Գյումրիի «Կարին» համատիրության նախագահ Սենիկ Եսայանն ասում է՝ ամենախիտ բնակեցված նորակառույց Մուշ թաղամասի բազմաբնակարանները չունեն թաքստոցներ:

Gyumri Mush dist.Հարկ եղած դեպքում նախատեսել են մարդկանց ուղղորդել մոտակա դպրոցի կամ մանկապարտեզի նկուղ, որոնք բավարար չեն մեծ թվով բնակիչների պատսպարելու համար:

Խիտ բնակեցված մեկ այլ՝ «Անի» թաղամասում խնդրի լուծումն ավելի հեշտ է. բոլոր բազմաբնակարաններն ունեն նկուղներ: Ասել, որ բոլոր նկուղները ենթակա են լիարժեք պատսպարան դառնալու, չափազանցված է: Նկուղները լցված են կենցաղային աղբով, մի քանիսն էլ՝ կեղտաջրերով: Եսայանն ասում է՝ բնակիչը միայն պահանջում է, թող մաքրի: Բնակիչն էլ թե՝ որ ամեն ինչ ես եմ անելու, էլ Կառավարությունն ինչի՞ համար է: Թողե՛ք մենք կազմակերպվենք, ձեզ էլ աշխատավարձ չտանք:

Zohrab HunanyanԽնդիրն ավելի մեղմ է գյուղական համայնքներում, քանի որ գրեթե բոլորն ունեն իրենց նկուղները: Շիրակի մարզի ամենամեծ խոշորացված համայնքի Ախուրյանի համայնքապետարանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Զոհրաբ Հունոյանը մշտապես շրջայցեր է կատարում բնակավայրերում:

35 բնակավայրերում ընդամենը 26 բազմաբնակարան շենքեր կան, որոնց նկուղները կարգի բերելու աշխատանքներն ընթացքի մեջ են: Հունոյանն ասում է՝ ցանկացած զարգացած երկրում, որտեղ եթե անգամ չկա պատերազմի լուրջ վտանգ, մարդիկ գիտեն, որ իրենց նկուղը պատրաստ պետք է լինի ապաստարան ծառայելու համար: Մասնագետը վստահեցնում է, որ մեզ մոտ գրեթե անհնար է գտնել մի ընտանիք, որտեղ պատրաստ պահում են փաստաթղթերի, բուժօգնության պարագաների, ջրի ու պահպանվող սննդի անհրաժեշտ պաշարի կապոց: «Կարգապահ լինելը շփոթում ենք վախկոտ լինելու հետ»:

Arsen VardanyanԳյումրիում գործող երիտասարդական նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը հետաքրքրվում է՝ հայտարարությունները որ փակցրել են, մարդկանց բացատրե՞լ են բուն էությունը:

«Լրջացնել է պետք հանրության հետ աշխատանքը, սա խուճապ չէ, խուճապը լինում է անիրազեկության դեպքում»: Արսենն իր շուրջն է հավաքել երիտասարդական խմբերի ու «կենացի մակարդակից անցել են գործնական քայլերի»: Երիտասարդները մաքրում ու կարգի են բերում քաղաքի ապաստարաններն ու իրազեկում մարդկանց, եւ բնակիչներն իրենք էլ են ներգրավվում աշխատանքներում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստան ժամանող յոթ կոնգրեսականները հայամետ դիրքորոշում չունեն
հաջորդը
Մեծ Բրիտանիայի վարչապետը նոյեմբերին հրաժարակա՞ն կտա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն