• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական

Աննման Մինասյան 12:45 | 26.10.2022
Աննման Մինասյան 12:45 | 26.10.2022

Արցախի Հանրապետության արհեստագործական կրթական հաստատությունների չորս տասնյակ ուսանողներ եւ դասախոսներ մեկ շաբաթ Գյումրիում էին։ Հանրապետության երկրորդ քաղաքում նրանց էին միացել 44-օրյա պատերազմի ժամանակ Գյումրի եկած եւ հաստատված արցախցի ընտանիքների բազմաթիվ ուսանողներ։

Այցը «Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական» կրթական ծրագրի շրջանակում էր։ Օրակարգը հագեցած էր․ մասնագիտական եւ վարպետաց դասեր Գյումրու միջին եւ բարձրագույն կրթական հաստատություններում եւ արտադրամասերում, մանկավարժների վերապատրաստում, սեմինարներ, ճանաչողական այցեր մարզի պատմամշակութային վայրեր, բազմաբնույթ հանդիպումների շարք։

Ծրագիրն իրականացրել է «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ֆինանսավորել է Ֆրանսիայի «Œuvre d’Orient» (Արեւելքի մեծ գործը) կազմակերպությունը։ Ծրագրի հետ համագործակցել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը, Արցախի Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամը, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը եւ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:

«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Քնարիկ Ահարոնյանը արցախահայությանն աջակցելու ամենագործուն միջոցը մշտական համագործակցությունն է համարում։ Տնտեսությունը զարգացնելու համար էլ խիստ կարեւորում է միջին եւ արհեստագործական մասնագիտական կրթության դերի բարձրացումը։ «Պետք է արժեւորել մասնագիտական կրթության ընձեռած հնարավորությունները, նպաստել, որ արհեստը դառնա արդիական ու պահանջված»։

Gayane MinasyanՇուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի դասախոս Գայանե Մինասյանն իր սաների հետ նույնպես Գյումրիում էր։ Ասում է՝ մի քանի օրվա ընթացքում շատ բան հասցրին տեսնել, սովորել, վայելել։ «Կարճ ժամանակում մասնագետ չեն դառնում, բայց տեսած ու սովորած ամեն մի նոր թվացյալ մանրուք անգամ գիտելիք է հարստացնում»։ Հուզմունքով է հիշում Շուշիի նյութատեխնիկական հարուստ բազայով քոլեջը, որն այժմ տեղակայվել է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի փոքր հատվածում։ Մանկավարժն ասում է՝ չեն ընկճվում. որքան էլ դժվար է, նորից են սկսում։

Կարինա Գալստյանը Շուշիի քոլեջի դիզայնի բաժնի ուսանողուհի է։ Գյումրիում անցկացրած մեկ շաբաթը ոչ միայն հաճելի, այլեւ արդյունավետ է համարում մասնագիտական առումով։ «Տպավորված ենք բոլոր դասընթացներով, բայց նկարչականն ինձ համար իսկական բացահայտում էր։ Երբեք չեմ մոռանա այս օրերը»։

Artak SargsyanՄարտունու արհեստագործական ուսումնարանը քսանհոգանոց պատվիրակությամբ էր Գյումրիում։ Ուսումնարանի տնօրեն Արտակ Սարգսյանն ասում է՝ իրենց ուսումնարանը թեեւ նույն տեղում է, բայց իրենք էլ բավականին լուրջ նյութատեխնիկական բազայի կորուստ են ունեցել։ Նման նախաձեռնությունները կօգնեն, որ ուսանողն արժեւորի իր դերը տնտեսության արագ վերականգնման գործում։

«Այսօր յուրաքանչյուր սովորող պետք է իր առաջ ունենա հստակ տեսլական, թե ինչ կարող է ունենալ լավ սովորելու դեպքում։ Այստեղ մեր ուսանողները տեսան մասնագիտական լուրջ աշխատանքներ։ Ոգեւորված են, ապագայի լուրջ ծրագրեր են մշակում, որ Մարտունիում ունենան նման գործեր»,- ասում է Արտակ Սարգսյանը։

German SargsyanՄարտունու արհեստագործական ուսումնարանի վարսավիրական բաժնի ուսանող Գերման Սարգսյանը ե՛ւ սովորել, ե՛ւ իր իմացած վարսահարդարման գաղտնիքներն է ներկայացրել գյումրեցի հասակակիցներին։ Շատ է տպավորվել էքսկուրսիաներից․ «Այնքա՜ն մոտիկից տեսանք Անիի մայր տաճարը, թվում էր՝ մի քայլ, ու կհասնենք այնտեղ»։ Գերմանը նաեւ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանից էր տպավորված, ասում է՝ չէր հավատում, որ դերասանի շոշափած իրերն իր աչքով է տեսնում։

Bella HarutyunyanԱրցախից Գյումրի եկած խմբի ղեկավար, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության ԿԳ վարչության գլխավոր մասնագետ Բելլա Հարությունյանը այցի հիմնական ձեռքբերումներից առանձնացնում է ուսանողների եւ վարպետների փորձի փոխանակումը։

Տիկին Հարությունյանն առաջարկում է այցը դարձնել ամենամյա, շարունակակական։ «Մեզ հետ տանում ենք Գյումրու փոքր կտոր։ Հրաշք մշակույթ ունեք, հուսով ենք՝ հաջորդ տարի նույնպես կգանք»։

Նշենք, որ ֆրանսիական «Œuvre d’Orient»-ը 2020 թվականից է աջակցում արցախահայությանը։ Ֆրանսիացի բարերարները հոգում էին Շիրակի մարզում ապաստանած շուրջ երկու հարյուր արցախահայերի կացարանի, սննդի, կոմունալ, կենցաղային, կրթական եւ այլ ծախսերը։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան եւս անցանկալի է
հաջորդը
Քննարկել են Իրանի միջուկային զենք ստանալը կանխելու թեման

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն