• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մշակույթ

    «Փոխանցել իմ իմացածը երեխաներին եւ իրենցմէ սովորել»․ Շահան Արծրունի

    Տաթեւիկ Ճուղուրյան 12:17 | 20.06.2025
    Տաթեւիկ Ճուղուրյան

    Բարեգործական համերգներով ու վարպետաց դասերով կրկին Հայաստանում էր ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունին։ Մոտ մեկ ամիս տեւած համերգային շրջագայությունը նա սկսել է Թբիլիսիից եւ շարունակել Հայաստանի Արմավիր, Վայք, Եղեգնաձոր, Գավառ, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Թալին եւ Ապարան քաղաքներում։

    «Երաժշտության հմայքը» խորագրի ներքո դաշնակահարը ոչ միայն ելույթներ է ունենում արվեստասեր հանրության համար, այլեւ իր բազմամյա փորձն է փոխանցում երաժշտական դպրոցներում սովորող երեխաներին։

    Արծրունի«Երբ ես կնվագեմ, աշակերտները առիթը կունենան լսելու, թե ինչ ձեւով կարելի է դաշնամուրը գործածել եւ այդ երաժշտությունը ներկայացնել ժողովրդին։ Իմ նպատակը դա է՝ գնալ քաղաքներ, ուր կկարողանամ տղոց հետ հարաբերություն մը ստեղծել եւ իրենց փոխանցել իմ իմացածը։ Ես էլ իրենցմէ կսովորեմ», — «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Շահան Արծրունին։

    Դաշնակահարն իր համերգային ամենամյա շրջագայությունները սկսել է 2017-ից։ Հայ եւ արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները Արծրունու կատարմամբ Հայաստանի եւ Վրաստանի մարզերում ու համայնքներում հնչում են ՀՕՖ-ի աջակցության շնորհիվ։

    Շահան ԱրծրունիՄոտ տասը տարի այս ծրագրով Հայաստան այցելող արվեստագետը նկատում է՝ յուրաքանչյուր համայնքում երաժշտական կրթության պատկերը տարբեր է՝ կախված համայնքի մեծության եւ անգամ այն հանգամանքից, թե որտեղ են կրթվել երեխաներին դասավանդող ուսուցիչները՝ Երեւանո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, թե՞ Եվրոպայում։

    Բայց, ըստ դաշնակահարի, սա մեծ խնդիր չէ, որովհետեւ «արվեստի հանդեպ, եթե որոշ մշակում ըլլա, այն ատեն քու հոգեկան եւ մտային մակարդակդ կբարձրանա»։ Հիմնական խնդիրը դպրոցներում երաժշտական գործիքների պակասն է, դրանց անխնամ վիճակը եւ անսարքությունը։

    Շահան Արծրունի«Ես ատոր համար շատ կզարմանամ, կըսեն, որ լարողներ, նորոգողներ չիկան, եւ իբր թե կառավարությունը խոստացած է 300 դաշնամուր նվիրել երաժշտական դպրոցներուն եւ ուսումնարաններուն։ Ես իրապես պիտի խնդրեի Հայաստանի կառավարությանը, որպեսզի այդ 300 դաշնամուրները շուտ հասնին դպրոցներ։ Եթե նույնիսկ ես երբեմն դժվարություն ունիմ այդպիսի դաշնամուրներին «խոսեցնելու», հասկանալի է, որ երեխաները երբեք չեն կարողանա»,- իր մտահոգությունն է հայտնում Շահան Արծրունին։

    «Երաժշտության հմայքը» խորագրով համերգային շրջագայության ընթացքում երաժշտական դպրոցներում անցկացված վարպետության դասերից հետո սովորողներից մի քանիսը հնարավորություն են ստանում նույն բեմում նվագելու Շահան Արծրունու հետ։

     

    Tatevik Tshughurian
    Տաթեւիկ Ճուղուրյան

    Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

    36 դիտում
    0 FacebookTwitterWhatsappTelegramEmail
  • Իրանական միջավայրը՝ գրքում, գիրքը՝ Գյումրիում

    Աննման Մինասյան 12:31 | 26.02.2025
    Աննման Մինասյան 12:31 | 26.02.2025 407 դիտում

    Հայ-իրանական համակեցությունը, 20-րդ դարակեսի իրանահայերի միջավայրը եւ ապրելակերպը ներկայացնող «Առանց ինձ ո՞նց ես մնալու»…

  • Վերադարձը Գյումրի՝ ասելիքով լի

    Աննման Մինասյան 18:10 | 04.12.2024
    Աննման Մինասյան 18:10 | 04.12.2024 772 դիտում

    Գյումրու «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» բացվել է «Վերադարձի կետ՝ Հայրենիք» խորագրով լուսանկարների…

  • Ախուրյանը պարեց եւ պարեցրեց

    Աննման Մինասյան 18:58 | 14.10.2024
    Աննման Մինասյան 18:58 | 14.10.2024 2021 դիտում

    Ուղիղ 1000 տարի առաջ Վահրամ Պահլավունու կառուցած «Մարմաշեն» վանական համալիրի տարածքը վերածվել էր պարողների…

  • «Թատերական Լոռի». խնդիրները՝ ետնաբեմում

    Տաթեւիկ Ճուղուրյան 19:02 | 09.10.2024
    Տաթեւիկ Ճուղուրյան 19:02 | 09.10.2024 182 դիտում

    «Թատերական Լոռի» միջազգային 30-րդ փառատոնին սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Ալավերդի, Վանաձոր եւ Տաշիր քաղաքներում…

  • «Տունս քաղցր ա»․ պատերազմը երեխայի աչքերով

    aliq 19:30 | 08.08.2024
    aliq 19:30 | 08.08.2024 253 դիտում

    «My Sweet Land»-ը 11-ամյա Վրեժի հասունացման պատմությունն է։ Վրեժը մեծանում է Արցախում՝ երազելով ատամնաբույժ…

  • Արվեստը միայն անցյալ չէ, ներկա՛ է. «Gyumri Art Week»-ը մեկնարկել է

    Աննման Մինասյան 15:30 | 07.08.2024
    Աննման Մինասյան 15:30 | 07.08.2024 469 դիտում

    Գյումրիում օգոստոսը մեկնարկել է մշակութային թեժ իրադարձությամբ. «Gyumri Art Week 2024» ժամանակակից արվեստի ամենամյա…

  • Գյումրին ջինսի վրա

    Աննման Մինասյան 15:30 | 31.07.2024
    Աննման Մինասյան 15:30 | 31.07.2024 488 դիտում

    Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է «Քաղաքը ջինսի վրա» ցուցադրությունը: Աննման…

  • Արվեստների սիներգիա․ զարդերից՝ նկարներ

    aliq 20:00 | 29.07.2024
    aliq 20:00 | 29.07.2024 197 դիտում

    Կարիշոկ Դուլյանը եւ Լիլիա Նազարյանը մանկության ընկերուհիներ են։ Փոքրուց ամեն ինչ կիսելով՝ ավելի ուշ…

  • Որտե՞ղ են կանգնած միջին տարիքի հայ կանայք

    Աննման Մինասյան 15:30 | 20.07.2024
    Աննման Մինասյան 15:30 | 20.07.2024 414 դիտում

    Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է Նազիկ Արմենակյանի «Որտե՞ղ ես կանգնած» լուսանկարչական…

  • 1
  • 2
  • 3
  • …
  • 20

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Լոր՝ Սահյանի ծննդավայրը

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Սպտ    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն