• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Պաղեստինյան համերը քո ափսեում

Սեդա Շեկոյան 13:23 | 28.12.2020
Սեդա Շեկոյան 13:23 | 28.12.2020

«Խաղաղությունը սկսվում է քո ափսեում»։ Այսպես է կարծում պաղեստինցի սննդի մասնագետ եւ խոհարար, «Սրբազան խոհանոց» նախագծի հեղինակ Իզելդին Բուխարին, որի նախաձեռնած մի միջոցառմանը բախտ վիճակվեց մասնակցել անցյալ տարվա հոկտեմբերին՝ Երուսաղեմի Ալ-Մամալ ժամանակակից արվեստի հիմնադրամ այցելության ժամանակ:

Ալ-Մամալ ժամանակակից արվեստի հիմնադրամ

Այս հիմնադրամը, որի դերը առանցքային է ոչ միայն Պաղեստինում, այլեւ որպես կապող միավոր պաղեստինյան արվեստի համաշխարհային քարտեզում, ռեզիդենտներին եւ այցելուներին առաջարկում է ընկղմվել Երուսաղեմի եւ հարեւան քաղաքների՝ Ռամալայի, Բեթլեհեմի, Բիրզեյթի առօրյա եւ մասնագիտական կյանքում։

Ալ-Մամալը՝ ծագումով հայ, պաղեստինցի հայտնի համադրող Ջեք Պերսեկյանի տնօրինությամբ, կարեւորում է տեղացի եւ միջազգային համախոհների հետ իմաստալից համագործակցությունների կառուցումը՝ Պաղեստինի արվեստի պատմության, այն ներկայացնող ինստիտուտների (Քաթան հիմնադրամ, Խալիլ Սաքակինի մշակութային կենտրոն, Ալ Հոաշ), մասնավոր եւ թանգարանային հավաքածուների (Բիրզեյթի համալսարանական թանգարան, Պաղեստինի թանգարան) հետ աշխատանքի, դրանց մասին գիտելիքը զարգացնելու եւ տարածելու նպատակով։

Հաստատությունն արվեստի տարբեր պրակտիկաներով եւ կրթական նախաձեռնություններով այցելուին ներգրավում է պաղեստինյան համայնքների կյանքի եւ գործունեության ամենաբազմազան դրսեւորումների մեջ: Իզելդին Բուխարիի «Սրբազան խոհանոց» ծրագիրը, որ պարբերաբար իրականացնում է սննդի թեմատիկ շրջայցեր տարբեր պաղեստինյան քաղաքներում, դրանցից մեկն է։

Իզելդինը, որի նախնիները շատ վաղուց Երուսաղեմ են եկել Ուզբեկստանի Բուխարա քաղաքից, զբաղվում է սննդի պատրաստմամբ, խոհանոցների եւ բաղադրատոմսերի՝ որպես «մշակութային արխիվ» հետազոտությամբ՝ համոզված լինելով, որ սնունդը չի սահմանափակվում միայն պարզ խոհարարությամբ, պահպանությամբ եւ շրջապատին վերջինիս ներկայացմամբ։ Այս ամենից բացի՝ Իզելդինի համար սնունդը գործիք է խոսելու ավելի լայն հարցերի մասին՝ իսրայելական շրջափակման մեջ պաղեստինյան խոհանոցի գոյության, պատկանելիության, քաղաքային միջավայրի կազմակերպման, տեղաշարժման ու տեղափոխությունների, փիլիսոփայության, ազգագրության եւ արվեստի մասին։

Իզելդինի գլխավորած շրջայցը մեզ տարավ Երուսաղեմի նեղ փողոցներով եւ լաբիրինթ-արահետներով, Դամասկոսի դարպասի ներսում եւ դրսում գտնվող շուկայի եռուզեռի միջով, համեմունքների ու հումուսի խանութներով, թահինի գործարանով՝ ներկայացնելով նաեւ պաղեստինյան խոհանոցին բնորոշ ուտեստները (սոմի, մուսախան, մաքլուբա, ֆալաֆել եւ այլն) ու սննդարար բաղադրիչները, դրանց պատրաստման պրոցեսները եւ ուղեկցող պատմությունները` շատ ժամանակ ի հակադրություն Իսրայելի կողմից պաղեստինյան խոհարարական մշակույթի հարմարեցման փորձերի։ Եթե մինչ այդ Պաղեստինի խոհանոցի մասին գիտեի հիմնականում ֆալաֆելի շնորհիվ, ապա Իզելդինից իմացա, որ պաղեստինյան խոհանոցը բուսահենք է, քանի որ նախկինում միսն ամենօրյա ուտելիք չէր եւ համարվել է շքեղություն։

Զարմանալի չէ՝ առաջին բանը, որ գրավեց ուշադրությունս Երուսաղեմում, հին քաղաքում հսկող տեսախցիկների առատությունն է: Լինելով մի մարդ, ով անընդհատ հետաքրքրված է ուշադրության քաղաքականությամբ, այս ֆենոմենը վստահաբար նոր չափում էր հաղորդում՝ ընդծելով ինչպես քաղաքի ընդհանուր ապահովությունը, այնպես էլ վերջինիս հակամարտությունների գոտի եւ լարվածության կենտրոն լինելու հանգամանքը։ Ե´ւ Իզելդինի «Սրբազան խոհանոց»-ը, ե՛ւ պաղեստինցի արվեստագետների գործերի հետ առաջին ծանոթությունները ցույց են տալիս փոփոխվող տեղանքների, համայնքների տարանջատման, հողի հետ կապվածության, դրա տիրապետման կամ հակառակը՝ դրանից զրկված լինելու թեմաների առատությունը տեղական արվեստում։ Առանձնանում էին բնական նյութերով ստեղծված աշխատանքները՝ հող, ձիթապտղի տերեւներ եւ ձեթ, կավ, խոտաբույսեր, նարինջներ, ջուր, մգեցված փայտ:

Իսրայել/Պաղեստին այցելությանս ընթացքում ես հասցրի զբոսնել քաղաքի հրեական, մահմեդական, հայկական եւ քրիստոնեական թաղամասերում, հայտնաբերեցի «Կրթական գրախանութը», որը, չնայած փոքր չափերին, Պաղեստինի եւ արաբ-իսրայելական հակամարտության մասին տեսական գրականությամբ ամենահարուստ խանութներից է: Ալ-Մամալի մոտ է գտնվում հայկական հայտնի կերամիկական երկու կենտրոններից մեկը, որը բրենդ է դարձել հայկական համայնքի եւ ամբողջ Երուսաղեմի համար. 1983 թվականից գործող “George & Dorin Sandrouni”՝ արվեստի եւ արհեստների խանութներից երկրորդն էլ գտնվում է քաղաքի հայկական թաղամասում։

Հանրային կարծիքն Իսրայելում եւ Պաղեստինում դեռ սեւեռված է մեկ կամ երկու պետություն ունենալու հարցի շուրջ, բայց երբ խոսում ես երիտասարդ պաղեստինցիների հետ, իհարկե ոչ բոլորի, բայց շատերի համար առաջնայինը ոչ այնքան այդ երկընտրանքն է, որքան ազատություններից օգտվելն ու ամբողջական իրավունքներ ունենալը՝ կեցության, տեղաշարժի, կրթության եւ այլն։ Իսկ խոհանոցը, ինչքան էլ մարդկային գործունեության մյուս բնագավառների նման պատկանելիություն ենթադրող, ներհատուկ բաղադրիչներ եւ պատրաստման տեխնոլոգիաներ ունեցող դաշտ է, նաեւ յուրացումների եւ փոխառությունների ամենամեծ տիրույթն է, որտեղ ինչ-որ պահից սկսած հարմարեցումների երկկողմանի արգելքները կարող են դառնալ իմաստազուրկ եւ տեղ բացել հրեաների հետ պաղեստինցիների ինչպես համատեղ կյանքի, այնպես էլ համատեղ դիմադրության նոր հնարավորությունների։

Seda Shekoyan
Սեդա Շեկոյան

Համադրող է եւ արվեստի տեսաբան։ Գրում է կուրատորական հետազոտությունների, թանգարանագիտության, արխիվի եւ արվեստի ինստիտուցիոնալ հարցերի մասին։ Համադրել է մի շարք նախագծեր Հայաստանում եւ Գերմանիայում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկ ազգ, երկու լեզո՞ւ
հաջորդը
Սյունիք: Պատրաստ չէինք այս տարբերակին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն