• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պատերազմական դրվագներ: Արսեն Դավթյան

Մերի Մնացականյան 19:00 | 14.01.2021
Մերի Մնացականյան 19:00 | 14.01.2021

Դավթյանների տանը նոյեմբերի 15-ից սկսել է մի անծանոթ կատու բնակվել։ Չգիտեն, թե ում կատուն է, կամ որտեղից է եկել, միայն գիտեն, որ իրենց որդու՝ Արսեն Դավթյանի մահվան լուրը իմանալու օրից դարձել է տան նոր բնակիչը։
«Գրեթե միշտ կատուն անթարթ նայում է Արսենի նկարին։ Մի օր էլ, երբ նրա շիրմին այցի էինք գնացել ու նկարը մեզ հետ տարել, բարձրացել էր պահարանի վրա ու հենց նկարի տեղում պառկել»,- պատմում է Ղարաբաղյան պատերազմում զոհված Արսեն Դավթյանի քույրը՝ Լիլիթ Գեւորգյանը:

Հյուր եկած կատվի մեջ Լիլիթը սիմվոլիկ մի բան է տեսնում, պատմում է, որ ամեն երեկո գալիս է իր եւ Արսենի մյուս եղբայրների ձեռքերի վրա դնում իր թաթը ու այդ կերպ, ասես, փորձում սփոփել եւ ուժ տալ ընտանիքին:

Արսենը մեկն էր, այն տղաներից, ովքեր զոհեցին իրենց կյանքը հանուն Շուշիի պաշտպանության:

Տղան ընտանիքի երրորդ արու զավակն էր, դեռ փոքրուց էլ սիրում էր եղբայրների զինվորական համազգեստով նկարվել եւ պատկերացնել, որ մի օր էլ ինքն է գնալու ծառայության: Արսենի մեծ եղբայրը ծառայել էր Արցախում, մինջնեկը՝ Հայաստանում:

Երբ Արսենը խոսում էր միջնեկ եղբոր ծառայությունից, միշտ նշում էր, որ իսկական ծառայությունն Արցախում է, այն էլ՝ սահմանին, որ երբ իր բանակ մեկնելու ժամանակը գա, ինքն ուզում է հենց Արցախում ծառայել, նա ասում էր․ «Ես պիտի գնամ առաջնագիծ, լիքը հերոսություն անեմ, որ ընկերներիս պատմելու բան ունենամ»:

Քույրն ասում է, որ եղբայրն անհամբերությամբ է սպասել իր բանակ զորակոչվելուն:

«Մինչեւ ավագ դպրոց հաճախելը կարճահասակ էր, գալիս դժգոհում էր՝ կարո՞ղ է բոյիս պատճառով բանակ չտանեն: Հետո միագնամից բոյովացավ, արդեն ժպիտը դեմքին ասում էր՝ չէ՛, հիմա հաստատ տանելու են»,-հիշում է Լիլիթը:

Պատանին դպրոցն ավարտելուն պես մեկնել է զինվորական ծառայության: Ապագայի հետ կապված պլանների մասին այդքան էլ չի խոսել, մտածել է, որ հայրենիքի պարտքը կատարելուց հետո, ամեն ինչ էլ կհասցնի անել, առաջնայինը պատվով ծառայությունն ավարտելն է: Քրոջ խոսքերով բանակ մեկնելիս տղայի միակ դժգոհությունը մազերը սափրելն է եղել, երիտասարդը վարսահարդարի մոտ այցերից հիմնականում խուսափում էր։ Արսենն հաճախ կատակում էր, որ երեւի թե մազերը կտրելը ավելի դժվար կլինի, քան երկու տարի ծառայելը:

Երեք ընկերներով նույն օրն էին զինակոչվել բանակ, հույս ունենալով, որ միասին նույն տեղում կծառայեին: Բայց այդպես չեղավ, եւ ընկերները տարբեր ուղղություններով գնացին: Արսենն ուղեւորվեց Հադրութ: Մոտ երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը, սկզբում նրանց տարել էին Մարտունի, իսկ հետո՝ Շուշի: Լիլիթը պատմում է, որ կռվի թեժ օրերին եղել է դեպք, որ վեց օր չի զանգել, իսկ երբ արդեն յոթերորդ օրը ստացել են Արսենի զանգը, քույրը այն անվանել է «ապրեցնող զանգ»:

«Այդ զանգը կյանքում չեմ մոռանա, իրար աչքալուսանք էինք տալիս, որ Արսենիս ձայնը լսեցինք»,- արցունքն աչքերին հիշում է Լիլիթը:

Զանգերի ժամանակ, երբ կրակոցների ձայնն է լսվել, Արսենը տանեցիներին հանգստացրել է՝ ասելով, որ մեր կողմն է կրակում:

Քրոջ խոսքերով, հենց տղայի համարից զանգ էր գալիս, ողջ տնով հավաքում էին, բարձրախոսը միացնում, որ բոլորը լսեին:

«Ասում էինք՝ Արս, էսօր քանի՞ թուրք ես խփել, պատասխանում էր․ «Էհ, դրանից շատ կա, հա էլ խփում ենք, մնա, որ գամ էնքան բաներ կպատմեմ, կմտածեք, թե գժվել եմ»»,- վերհիշում է Լիլիթը:

Արսենը տան ամենաչարաճճի տղան է եղել, դեռ փոքր տարիքից փորձանքների մեջ էր․ բակի բոլոր կռիվներին մասնակցում էր, ընկերներին երբեք մենակ չէր թողնում։

«Շատ ճարպիկ ու աշխույժ էր, գիտեինք, որ ինչ էլ լինի, մի ձեւ տակից դուրս կգա»,- նշում է քույրը:

Սակայն պատանին այս անգամ չկարողացավ շրջանցել վտանգը։ Նոյեմբերի յոթին զանգել է եղբորը եւ շնչակտուր ձայնով ասել. «Վիրավոր եմ, ինձ կներեք, բոլորիդ սիրում եմ»: Հետո մի քանի անգամ փորձել են հետ զանգել, չի ստացվել։ Օրեր շարունակ փնտրել են նրան հիվանդանոցներում եւ մահացածների ցուցակներում։ Ամսի 15-ին գտել են Արսենի անշնչացած մարմինը ու կորցրել վերջին հույսը։

Ընտանիքը չի հաշտվում որդու կորստի հետ։ Անընդհատ նայում են նրա իրերին, հագուստին, նկարներին՝ փորձելով կարոտն առնել։ Պատանին ծաղկավոր վերնաշապիկների մեծ սիրահար է եղել: Երբ նոր վերնաշապիկներ է գնել, ու մայրն ասել է, որ դրանից մի քանի հատ արդեն ունի, Արսենը ժպտալով պատասխանել է՝ նայի՛ր, սրա ծաղիկների գույնն ուրիշ է, ձեւը՝ նույնպես: Հիմա էլ, երբ քույրը եղբոր վերնաշապիկներն է դասավորում, ուշադիր նայում է եւ ասում. «Իրոք որ տարբեր են, իր եւ իր բնավորության պես»:

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը մենակ
հաջորդը
Խայտաբղետ տունդրա

Նման հոդվածներ

Գեւորգը կա

12:30 | 11.09.2021

Խրամատում ծառ ջրող Մեծ Սեպասարցի Կարոն

12:30 | 10.09.2021

Պատերազմական դրվագներ։ Սամվել Գեւորգյան

15:30 | 29.06.2021

Պատերազմական դրվագներ։ Էրիկ Միքայելյան

14:30 | 18.05.2021

Պատերազմական դրվագներ: Մովսես Դավթյան

17:00 | 17.05.2021

Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան

14:00 | 13.05.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն