• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պատերազմական դրվագներ: Վահե Սաֆարյան

Լիանա Մարկոսյան 11:30 | 18.01.2021
Լիանա Մարկոսյան 11:30 | 18.01.2021

«Լավ հիշում եմ սեպտեմբերի 27-ի առավոտը․ սովորականից վաղ էի արթնացել եւ ֆեյսբուքյան էջումս նորություններն էի թերթում, երբ տեսա, որ հարձակում է սկսվել, անկեղծ ասած՝ չէի պատկերացնում, որ այսպիսի մեծածավալ պատերազմի մասին էր խոսքը։ Օրվա ընթացքում անհամբեր սպասում էի, որ ավարտի մասին լուրը կստանանք, սակայն իրավիճակը ժամ առ ժամ ավելի էր բարդանում։ Սառը ցնցուղ էր ինձ համար պատերազմի լուրը, շոկային էր, անսպասելի»,- պատմում է մեր զրուցակիցը։

Վահեն, որը մասնագիտությամբ հաշվապահ է եւ զբաղվում է «Աթենք» ընկերության խանութների ցանցի զարգացմամբ եւ ղեկավարմամբ, հենց առաջին օրերին կամավորագրվել է, սակայն առաջնագիծ մեկնել է հոկտեմբերի 21-ին, եղել է Որոտան-Դավիթ Բեկ հատվածում։ Ընտանիքը չի իմացել նրա մեկնելու մասին․ մինչ առաջնագծում հայտնվելը փորձել է թիկունքում էլ հնարավորինս օգտակար լինել եւ ծնողներին ասել է, որ շատ զբաղված է լինելու ու հնարավոր է մի քանի օր կապ չկարողանա հաստատել։

«Վահեն դեռ մանկուց հայրենասիրական ոգով է դաստիարակվել, հայրենիքի հանդեպ սերը անսահման էր: Երբ իմացա, որ արդեն առաջնագծում է, չզարմացա, սակայն անհանգստությունը մեծ էր, ամեն րոպե նորության էի սպասում։ Միաժամանակ պետք է այնպես անեինք, որ մեր ընտանիքները չիմանան, եւ եղբորս հետ որոշեցինք Վահեի մասին խոսելիս օգտագործել Գուրգեն անունը՝ ասելով, թե մեր ընկերներից մեկն է։ Հիմա էլ երբեմն այդպես ենք դիմում նրան»,- պատմում է Վահեի զարմիկը՝ Արմանը։

Մեր զրուցակիցը փորձում է հնարավորինս քիչ խոսել պատերազմի մասին, դրանից ավելի վատ բան չի պատկերացնում եւ չի ցանկանում՝ որեւէ մեկը անցնի այդ թոհուբոհի միջով։

«Երբ ստացանք պատերազմի ավարտի այդքան սպասված լուրը, թվում էր՝ պետք է երջանկանայինք, բայց անասելի մեծ ցավ էր, երբեք չէին եղել այդպիսի զգացողություններ, եւ հույս ունեմ՝ այլեւս չեն լինի։ Իրականում բոլորս ունենք մեղքի մեր չափաբաժինը եւ այսուհետ պետք է լինենք ավելի կազմակերպված, պատրաստված, կարգապահ եւ միասնական։ Հիմա ամենադժվար պահն է, երբ ամենաշատն են հարկավոր լավատեսությունը, ապրելու, ստեղծելու, զարգացնելու, սխալները շտկելու, փլատակների տակից դուրս գալու եւ նորն ու հզորը կառուցելու մեծ ցանկությունը։ Պետք է շտապ կարողանանք միավորվել մի դրոշակի շուրջ։ Առհասարակ ցանկացած կռվի մեջ մտնելուց առաջ պետք է կարողանալ մտովի հաղթել, հետո կռվել․ ունենալ մի քանի պլան, շարժվել ըստ պլանի, պետք է միշտ պատրաստ լինել»,- ասում է Վահեն։

Ըստ մեր զրուցակցի՝ զորքի տրամադրվածությունը եղել է մարտական, պատրաստ գործելու, միասնական եւ միահամուռ։ Որեւէ բանի պակաս չեն զգացել, իսկ ուղարկված սնունդը, հագուստը, գրությունները, հոգատարությունը ուժ եւ ջերմություն են տվել, հաճելի զգացողություններ եւ ժպիտ պարգեւել։

«Ուղարկված մի հագուստի գրպանից գրություն էր ընկել. գրված էր հեռախոսահամար եւ «բան պետք լինի, զանգի»: Երբ եկա տուն, նկարեցի այդ թերթիկը, ուղարկեցի ու գրեցի «շնորհակալություն»։ Պարզվեց՝ արտասահմանից մի աղջիկ էր ուղարկել, շատ ուրախացավ եւ զարմացավ, որ օգնությունը տեղ է հասել, ու ասաց՝ որեւէ բան հարկավոր լինելու դեպքում անպայման զանգեմ»,- պատմում է մեր հերոսը։

Վահեն ունի մի հետաքրքիր եւ օգտակար սովորություն, որը դաստիարակում է կարգապահություն ու ոգեշնչում ավելի շատ գումար վաստակելու․ ունի երեք խնայատուփ՝ յուրաքանչյուրը մեկ նպատակի համար նախատեսված, ամեն օր նույն քանակությամբ դրամ է գցում դրանց մեջ, եւ տարեվերջին խնայատուփերը ծառայում են բացառապես իրենց նպատակներին։ Դրանցից մեկը նախատեսված է բարեգործության համար, եւ 2020 թվականին դրա պարունակությունը ուղղվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին». մեր զրուցակիցը դա համարում է ոչ թե բարեգործություն, այլ պարտականություն։

«Կարծում եմ՝ այսուհետ յուրաքանչյուրս պետք է աշխատենք կրկնակի՝ մեր ընտանիքի եւ մեր բանակի, մեր պետության համար։ Օրվա մի մասը ուղղակի պետք է ապրենք մեր հերոս տղաների, նրանց ընտանիքների համար, ներդնենք պետականաշինության եւ բանակաշինության մեջ․ օրինակ՝ խնայատուփերի նման մի բան կարող ենք անել»,- ասում է մեր զրուցակից կամավորը։

Վահեն զորացրվել է դեկտեմբերի 17-ին, համարում է, որ նախկին կյանքին այլեւս հնարավոր չէ վերադառնալ։ Պատերազմից հետո սկսել է ավելի արժեւորել ունեցածը, ավելի սիրել հայրենիքը։ Հիմա է հասկանում, թե ինչքան է սիրում իր հայրենակիցներին, եւ կարծում է, որ այդ սերը պետք է վերածել գործողությունների․ պետք է հոգ տանենք միմյանց մասին, օգնենք իրար, միավորվենք եւ հաղթահարենք բոլոր դժվարությունները։

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան գործում է ինքնուրույն
հաջորդը
Վերանայել «ԼՂ-ն Ադրբեջանի մաս է» մանտրան

Նման հոդվածներ

Գեւորգը կա

12:30 | 11.09.2021

Խրամատում ծառ ջրող Մեծ Սեպասարցի Կարոն

12:30 | 10.09.2021

Պատերազմական դրվագներ։ Սամվել Գեւորգյան

15:30 | 29.06.2021

Պատերազմական դրվագներ։ Էրիկ Միքայելյան

14:30 | 18.05.2021

Պատերազմական դրվագներ: Մովսես Դավթյան

17:00 | 17.05.2021

Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան

14:00 | 13.05.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն