• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱրտաքինՔաղաքականություն

Ռուսական արջի երեք նապաստակները

aliq 18:10 | 19.01.2021
aliq 18:10 | 19.01.2021

«ՀարավայինԿովկասի վերաձեւումը, որը ավելի քան հինգ հազար մարդու կյանք արժեցավ, դարձավ փոփոխվող աշխարհակարգի  յուրօրինակ խորհրդանիշ»,-գրում է շվեյցարական «Neue Zürcher Zeitung» պարբերականն՝ ընդգծելով, թե Թուրքիան այժմ բոլոր հնարավոր ուղղություններով վարում է ամբարտավան քաղաքականություն:

Սիրիա եւ Լիբիա կատարած  ռազմական ներխուժումներից, ինչպես նաեւ Միջեկրական ծովի արեւելքում ուժի ցուցադրումից հետո Թուրքիան հիշել է իր «օսմանյան» վաղնջական շահերն ու արդեն քիթը խոթում է Կովկաս: Սակայն Անկարան բախվում է Ռուսաստանի նկրտումներին, որի հաշվարկները վերջին ժամանակներս նույնպես փոխվել են:
Դեռ մի քանի տարի առաջ Կրեմլը Թուրքիայի սանձը տեղնուտեղը կքաշեր ու թույլ չէր տա «իր սեփական բակում»՝ այսինքն՝ հետխորհրդային տարածքում տնօրինություն անել: Ընդսմին Ռուսաստանը հաշտվել է այն հակասական իրողության հետ, երբ որոշ բնագավառներում Թուրքիան իր աշխարհաքաղաքական հակառակորդն է, այլ ոլորտներում՝ իր կարեւոր գործընկերը: Երբ անհրաժեշտ է Թուրքիային դուրս մղել արեւմտյան ռազմական դաշինքից, օրինակ՝ նրան ռուսական ՀՕՊ համակարգեր վաճառելով կամ նոր գազամուղեր կառուցելով, Ռուսաստանն Անկարայի հետ ձգտում է մերձեցման: Լեռնային Ղարաբաղում (Արցախում) էլ Մոսկվան օգտապաշտական դիրքերից էր գործում:

Ռուսաստանը միանգամայն կարող էր աջակցել իր ռազմական դաշնակից Հայաստանին, սակայն Կրեմլը հասկանում էր, որ «ստատուս քվոյի» փոփոխությունը Կովկասում իր համար նոր, լայն հնարավորություններ է բացում: Ի վերջո նախագահ Պուտինը եռակողմ համաձայայնագրի ստորագրման միջնորդ հանդես գալով՝ մի փամփուշտով միանգամից երեք նապաստակ խփեց:

Նախ, նա ամրապնդեց տարածաշրջանում ուժի կարեւոր գործոն լինելու իր դիրքերը: Միայն Ռուսաստանի շնորհիվ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցին դադարեցնել ռազմական գործողություններն ու ժամանակավոր նոր պայմանավորվածություն ձեռք բերել: Արեւմուտքն ու Թուրքիան այդ բանակցություններին չէին մասնակցում՝ բավարարվելով սոսկ վիճակագրի դերով: Ռազմական առումով նկատելի առավելություն ունեցող Ադրբեջանը, սակայն, պատահաբար ռուսական ուղղաթիռ խոցելով՝ վրեժի սպառնալիքի տակ ընդունեց կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկը:

Երկրորդ, Ռուսաստանը համաձայնագրի ստորագրման պահից նոյեմբերի 10-ին առաջին անգամ հնարավորություն ունեցավ Լեռնային Ղարաբաղ (Արցախ) զորքեր մտցնել: Ադրբեջանական տարածքում հայկական անկլավը վերածվեց ռուսական պրոտեկտորատի՝ վրացական Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կամ մոլդովական Մերձդնեստրի նման մի բանի: Ռուս խաղաղապահներն այժմ հսկում են Լեռնային Ղարաբաղի տարածքը, ինչպես նաեւ Հայաստանի հետ կապող միակ միջանցքը:

Ասյպիսով՝ Մոսկվան փոխեց ԼՂ-ի հայերի անվտանգությունն ապահովող Երեւանի նկատմամբ իր մոտեցումը եւ հիմա կարող է միանձնյա որոշել. «ո՞ղջ թողնել» արդյոք ինքն իրեն անկախ հռչակած Արցախի Հանրապետությանը, թե՞ ոչ:
Ադրբեջանը իհարկե, «մեծն հաղթող» դուրս եկավ այս պատերազմում, բայց նրա բերանում մի տեակ դառնահամ մնաց. իր տարածքում այժմ տեղակայված են ռուս խաղաղապահներ: Խորհրդանշական է, որ Մոսկվան խոչընդոտեց Լեռնային Ղարաբաղում (Արցախում) թուրքական խաղաղապահ ուժեր տեղակայելու գաղափարի իրականացումը:  Հիմա Թուրքիան կարող է այնտեղ միայն դիտորներ ուղարկել, որոնք անմիջականորեն հակամարտության տարածք մուտք չունեն:

Երրորդ, Կրեմլը լավ դաս տվեց իր «կրտսեր հայ գործընկերներին»: Հայաստանը ռազմական դաշինք էր կապել հետխորհրդային տարածքում, բայց իբրեւ կամակատար պետություն նա իրեն լավ չէր պահում. 2018-ին երկիրը մոլեգնում էր փողոցային բողոքներից, որի արդյունքում իշխանության եկավ «ժողովրդական տրիբուն» Նիկոլ Փաշինյանը: Կրեմլը դա գնահատեց իբրեւ իր համար սարսափելի «գունավոր հեղափոխություն», իսկ Փաշինյանին՝ Արեւմուտքի համակրանքը վայելող «անպատասխանատու ամբոխավարի»: Փաստը, որ Մոսկվան երկար ժամանակ սպասում էր՝ հետեւելով Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ծավալված պատերազմին, մասամբ կապված է Երեւանի հետ փչացած հարաբերությունների հետ:

Պուտինը Փաշինյանին ստիպեց դողալ եւ հարկադրեց համաձայնել կրակի դադարեցման պայմաններին, որոնք ստորացուցիչ կապիտուլյացիայից չէին տարբերվում: Դա չափազանց թուլացրեց Փաշինյանի դիրքերը, ընդ որում՝ միանգամայն անդառնալիորեն:

Հայկական վերնախավի գերակշիռ հատվածը պահանջում է նրա հրաժարականը, եւ նրա անկումը Կրեմլի համար լրացուցիչ  բավարարություն կլիներ: Ռուսաստանը հայերին հիշեցրեց, որ ինքն «ավագ եղբայր» է, եւ որ իր կամքից է կախված նրանց բարեկեցությունը: Ռուսական դաշնային անվտանգության ծառայության զորքերը վերջերս սկսել են վերահսկել ոչ միայն  Իրանի ու Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի հետ սահանները: Ի թիվս այլեւայլի, նրանք վերահսկում են հայկական անկլավի միջով Ադրբեջանն ու Թուրքիան կապող ցամաքային միջանցքը, ինչին պատերազմում պարտված հայերը ստիպված էին համաձայնել:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

NZZ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրացիները Նավալնիին չեն սիրում
հաջորդը
Թուրքիայի ազատությունը կրճատվում է

Նման հոդվածներ

Արցախյան պատերազմի դասերը

11:00 | 19.01.2021

Վերանայել «ԼՂ-ն Ադրբեջանի մաս է» մանտրան

12:06 | 18.01.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն