Չինական «Սինհուա» գործակալության համաձայն՝ Պեկինում, Շանհայում եւ Շանդունի արեւելյան նահանգում հայտնաբերվել է կեղծ պատվաստանյութ վաճառողների ցանց, որը գործել է անցյալ տարվա սեպտեմբերից:
Չինաստանի ոստիկանությունն ավելի քան 80 մարդ է ձերբակալել եւ առգրավել 3000 չափաբաժին պատրաստուկ, որը նրանք առաջարկում էին որպես COVID-19-ի դեմ կիրառվող պատվաստանյութ։
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ կասկածյալները ներարկիչները լցրել են սովորական ֆիզլուծույթով եւ պատվաստանյութի անվան տակ վաճառել բարձր գնով:
Օգտվելով աշխարհում պատվաստանյութերի անբավարար քանակից՝ կեղծարարները մտադրվել էին դուրս գալու նաեւ միջազգային շուկա: