• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
ՆերքինՔաղաքականություն

Եվ հասարակության մի «լայն շերտ» ասաց…

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 12.02.2021
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 12.02.2021
© McCord Museum

… Ես հարցրեցի հասարակության մի «լայն շերտի».
— Դու ի՞նչ կարծիքի ես, օրինակ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մասին։
«Լայն շերտը» նայեց ինձ՝ իր լայնության չափ չռված աչքերով ու…

Պատասխանը կասեմ վերջում։

2021 թվականի փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»։

Իմ համեստ կարծիքով, եթե հանրաքվե չեն անցկացնում, ապա «հասարակության լայն շերտերի» տրամադրությունն իմանալու համար պետք է գոնե հարցում անցկացրած լինեն։ Այսինքն՝ աչքաչափով հնարավոր չէ որոշել, թե հասարակության քանի «լայն շերտ» է աջակցում իրենց։ Իսկ եթե հարցում են անցկացրել, ապա պարտավոր են հրապարակել պատվիրատուի եւ անցկացնողի տվյալներն ու հարցման արդյունքները։

Քանի որ դա չեն արել, ես էլ որոշեցի մի շարք հարցեր տալ սույն հայտարարությունը կազմած խմբակցությանը:

1. Ո՞րն է «հասարակության լայն շերտերի» չափանիշը։
2. Քանի՞ մարդն է համարվում «հասարակության լայն շերտ» եւ քանիսը՝ «հասարակության նեղ շերտ»։ Օրինակ՝ 100 մարդուց կազմված խումբը, պայմանականորեն համարել եք «լա՞յն շերտ»։ Եթե այո, ապա՝ 99 հոգին դեռ լայն շերտ չի՞։ Մի խոսքով՝ «շերտերի լայնությունը» ինչպե՞ս եք որոշել, ի՞նչ մեթոդաբանությամբ։ Օրինակ, տարբեր հրուշակագործներ «Միկադո» թխվածքի տարբեր լայնության ու հաստության շերտեր են սարքում։ Ո՞րն է եղել ձե՛ր «հրուշակագործի» մեթոդը։
3. Հասարակության քանի՞ «լայն շերտ» է ընդգրկվել այդ հարցման մեջ։
4. Ի՞նչ սոցիալական խմբեր են ներկայացնում այդ «լայն շերտերը»։
5. Նիկոլ Փաշինյանի ամեն փռշտոցի տակ «duxov, varchapet jan» գրող, հիմնականում անանուն օգտատերերը (ականջը կանչի Ալեն Սիմոնյանի եւ տխրահռչակ օրինագծերի մյուս հեղինակների) ընդգրկվա՞ծ են եղել հարցումում, եւ մոտավորապես քանի՞ «լայն շերտ» են կազմել նրանք։
6. Այդ «լայն շեշտերը» բաժանվե՞լ են ենթաշերտերի, օրինակ՝ լայն, ավելի լայն, ամենալայն, «բեսամթ» լայն, «ընենց ոչինչ» լայն, «կուտվի» լայն…
7. Իսկ, օրինակ, փողոցում ցույցեր կազմակերպողների կողմնակիցները կարո՞ղ են համարվել «լայն շերտեր», թե՞ նրանց լայնությունը իսկի «Միկադոյի» լիստի չափ չկա եւ ձեզ հետաքրքիր չի։
8. «Լայն շերտը» միայն մարդկաց թվաքանակո՞վ է որոշվել, թե՞ նաեւ քաշով. ասենք՝ մինչեւ 40 կիլոգրամանոցների «լայն շերտ», միջին քաշայինների «լայն շերտ», ծանր եւ գերծանր քաշայինների «լայն շերտ»։ Եվ արդյո՞ք ինչքան քաշային կարգը բարձր է, այնքան այդ շերտում ընդգրկված մարդկանց քանակը, համապատասխանաբար, քիչ է։

Մի խոսքով, նման լիքը հարցեր են առաջանում։ Եվ եթե նրանք այս հարցերին չեն պատասխանում, այսինքն հասարակության «լայն շերտերի» տրամադրություների փաստական հիմքը չեն բացահայտում, նշանակում է պարզապես, մեղրեցու ասած, «գյոլում պղպջակ են հանում» (մեղմագույն տարբերակը գրեցի), հաշվում պղպջակների քանակը եւ դա ներկայացնում իբրեւ «հասարակության լայն շերտերի» թիվ։

Եթե կարելի է հիմնվել «հասարակության լայն շերտերի» վրա՝ առանց որոշակի մեթոդաբանության կոնկրետ հարցումների արդյունք ունենալու, ապա ես էլ նրանց նման իրավունք ունեմ ասելու, օրինակ, որ ըստ «հասարակության լայն շերտերի», երբ Նիկոլ Փաշինյանը խմբակցության հետ հանդիպումների ժամանակ հիստերիկ ճիչեր է արձակում, ԻՔ-ական պատգամավորներն ու պատգամավորուհիները «մկան ծակին 1000 թուման են տալիս»։ Բայց քանի որ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ-ից հեռանալուց հետո մկան ծակերի մեծ մասը փակվել է համապատասխան թունանյութով, ապա մնացած ծակերի գինը «բեսամթ» բարձրացել է։ Սակայն առավել ճարպիկ ԻՔ-ականներ մատչելի մկան ծակ, համենայն դեպս, գտնում են եւ որոշ ժամանակ տազ անում այնտեղ։

Ե՛ս չեմ ասում, «հասարակության լայն շերտերի» ասա՛ծն եմ փոխանցում…

Իսկ հիմա վերադառնանք այս հոդվածի սկիզբը.

…Ես հարցրեցի հասարակության մի «լայն շերտի».
— Դու ի՞նչ կարծիքի ես, օրինակ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մասին։
«Լայն շերտը» նայեց ինձ՝ իր շերտի լայնության չափ չռված աչքերով ու…

… Հայերեն մի դարձվածք կա՝ «Շներին կապիր, նրան բաց թող»։ «Հասարակության լայն շերտը» սկսեց հրապարակման ոչ ենթակա բառերով մեկնաբանել այդ ութսունչգիտեմքանիսի ծագումնաբանությունը, ապա՝ նույն տիպի բառերով անդրադարձավ նրանց կողմնորոշումներին։ Երբ ես վախվորած փորձեցի առարկել` ասելով, որ նրանք կարծես նորմալ մարդիկ են, եւ եթե անգամ իր ասածը ճիշտ է, հարկ է հանդուրժողականություն դրսեւորել։ «Լայն շերտն» ինձ ասաց.

— Երիտասա՛րդ (դիմակով էի, հավանաբար էդ պատճառով ճերմակ մորուքս չէր տեսել), այդ բառը (նա նորից արտաբերեց այն բնորոշումը, որ ես չեմ կարող էստեղ գրել) բնավ ֆիզիոլոգիական հակումների գնահատական չէ, այլ բնութագրում է նրանց խմբակցային հոգեկերտվածքը եւ, ընդհանրապես, ցանկացած երկրի ցանկացած բռնապետիկ տիրոջն անվերապահորեն ենթարկվողների կարգավիճակը…

Ես առարկելիք չունեի եւ լքեցի «հասարակության լայն շերտի» տարածքը։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Այսօր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է
հաջորդը
Զախարովան արցախցիների վերադարձի մասին

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Ում վախճանն է գուժում պուրակը

    19:42 | 16.04.2021
  • Լեհաստանն՝ արցախցիներին

    18:12 | 16.04.2021
  • Ֆրանսերենով գիրք՝ Բալյանների մասին

    17:40 | 16.04.2021
  • Լարվածության թուլացման եւ հակազդման քաղաքականության միջեւ

    17:18 | 16.04.2021
  • Որոնումների ժամանակ փրկարար է վիրավորվել

    16:45 | 16.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 4

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Փետրվարի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա