• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Իրականության դեմ

Վահրամ Աթանեսյան 11:30 | 09.03.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 09.03.2021
Artsakh

Раздайте патроны, поручик Голицын,
Корнет Оболенский, седлайте коня…
Անանուն հեղինակ

Բջջային իմ հեռախոսը «նախնադարյան» է, բայց հարկավոր համարներ կարողանում է հիշել: Պատերազմից հետո մի քանի անգամ զանգեցի՝ կապի օպերատորը ցուրտ ձայնով պատասխանեց.«Բաժանորդն անհասանելի է»: Բաժանորդն իմ մի քանի տարվա վարսավիրն էր, որին զանգում, պայմանավորվում էի, թե որ ժամին է հարդարելու արդեն վաղուց ճաղատացող գլուխս:

Նա ինձ ամեն անգամ դժգոհում էր, որ Հադրութ «գործ չկար» եւ տեղափոխվել է Ստեփանակերտ: Իսկ առհասարակ իրենց քաղաքը Թուրքմենստանի Կրասնովոդսկն է, որ տեղի «նացիոնալիստները վերանվանել են Թուրքմենբաշի»: Իր նախնիները ե՞րբ են Դիզակից տեղափոխվել Թուրքեստան՝ նա չէր հիշում: Միայն գիտեր, որ ծնվել է Կրասնովոդսկում, որտեղ ամառները քառասուն աստիճանից բարձր տոթ է, եւ Բաքվի կենցաղային կոնդեսատորների գործարանի արտադրության օդորակիչներն «անպետք բան էին», ինչպես խորհրդային արտադրության ցանկացած տեխնիկա, եթե անգամ դա մազ կտրելու մի սովորական մեքենա կամ վարսահարդար սարք էր:

Պատերազմի մի օր Երեւանի Մաշտոցի պողոտայի վրա, որտեղ կոնյակի ֆիրմային խանութ է, ցուցանակը հուշեց, որ նկուղային հարկում վարսավիրանոց է, որտեղ ձեւականություններն ավելի շատ վանում, քան հաճախորդ են հրավիրում: Եւ ես հիշեցի Ստեփանակերտի իմ վարսավիրին, որ առհասարակ ռուսերեն է խոսում, երբեմն՝ Հադրութի քաղցր բարբառով եւ ում Հադրութից գիտեի՝ բոլորին ճանաչում էր:

Պատերազմից հետո Ստեփանակերտում վարսավիրի նրա արհեստանոցը փակ տեսա, եւ սիրտս մի տեսակ ճմլվեց: «Իսկ գուցե չկա՞»: Երեւի տասը-տասնհինգ տարի վարսահարդարի նույն արհեստանոցում իմ մազ կտրողը Վլադիկը կամ Սեյրանն էր: Թուրքմենստանից՝ Հադրութ, հետո Ստեփանակերտ տեղափոխված Արթուրի մոտ ես մտա պատահաբար, երբ ծանոթ վարպետներն զբաղված էին իրենց թղթախաղով: Եւ մենք միանգամից մտերմացանք:

Եւ հնաոճ իմ բջջային հեռախոսը մեկ-երկու տարի պահում էր Արթուրի համարը: Զանգում, պայմանավորվում, մի տասը-տասնհինգ րոպե լսում էի նրա սիրուն պատմությունները Թուրքմենստանի, քաղցրությունից պայթող ձմերուկների, սեխի չրի եւ խոշորահատ չամիչի, իսկական թառափաձկան, խավիարի եւ այն մասին, որ Թուրքմենբաշին եւ նրա հաջորդը, ճիշտ է՝ «նացիոնալիստ են, բայց ժողովրդին լավ են նայում»:

Պատերազմից հետո վարսավիրի նրա արհեստանոցը մի քանի ամիս փակ էր: Այսօր տեսա՝ ներսում լույս է վառվում, ապակիները լվացած են: Մի կին էր նստած: Երեւի կարի կամ շորի վերաձեւման արհեստանոց է: Դուռը երկյուղած բացեցի, ասացի՝ բարեւ ձեզ: Կինը քաղաքավարի արձագանքեց: «Ներեցեք,-ասացի,- այստեղ մի ժամանակ վարսավիրոնոց էր, Արթուրն էր աշխատում»:
-Այո,- ժպտաց կինը,- իսկ ձեզ ի՞նչ է պետք:
-Ոչինչ,-ասացի,- նա իմ վարսահարդարն է, պատերազմից հետո չեմ տեսել:
-Նա վաղուց տեղափոխվել է,- հայացքում դժգոհություն ցուցադրեց կինը:

Եւ ես ուրախացա, որ իմ վարսահարդարը, որ Ստեփանակերտում ապրում էր վարձով եւ հաստատ զինվորական հաշվառման մեջ չէր, հրթիռակոծության զոհ չի դարձել: Փրկվել է: Կին-երեխա վերցրել՝ գնացել է: Կամ՝ Կրասնովոդսկ, կամ՝ Ռուսաստանի հարավի ինչ-որ մի քաղաք, նախկին կազակական ստանիցա կամ չերքեզական աուլ, որտեղ հայերն իրենց անվտանգ են զգում…

Մեկ-երկու ժամ առաջ գյուղի մեր տանն էի: Գինի էի խմում: Հետո եկավ Խաչիկը: Նա տղայիս հետ կարգին խրախճացել էր: Եւ ուզում էր ինձնից մի խրոխտ խոսք լսել: Պատերազմի քառասունչորս օրերին Խաչիկը հոր, կնոջ, չորս երեխայի հետ գյուղում էր: Խաչիկը փրկարար ծառայության աշխատակից է եղել, ՊԲ հատուկ հանձնարարություններով սպա: Բաց ասած՝ թշնամու թիկունքում գործող հետախույզ: Ապրիլյան քառօրյայից հետո ծանր վիրավորվել է:

Խաչիկը երկրորդ կարգի հաշմանդամության կարգը վերահաստատելու համար պատերազմից մի երկու-երեք ամիս առաջ համապատասխան հանձնաժողովի հետ լուրջ խնդիրներ ուներ, որ այսօր էլ չի բացահայտում: Խաչիկի կինը ղարաբաղյան առաջին պատերազմում զոհվածի աղջիկ է: Շիտակ գրել է, որ ամուսնու հաշմանդամության կարգը չեն հաստատում: Միջամտել է Արցախի ՄԻՊ-ը: Միջամտել ենք բոլորով՝ ում խոսքն ինչ-որ նշանակություն կունենար:

Խաչիկը հիմա գյուղում է: Հոր, կնոջ եւ չորս երեխաների հետ: Եւ իմ թոռնիկները շատ են ուզում ամեն շաբաթ-կիրակի գյուղում Խաչիկի Վլադիկ տղայի հետ խաղալ: Իմ տղայի ընկեր Խաչիկ Գրիգորյանը մարտի 7-ին աքլոր է մորթել, բաժակ է բարձրացրել եւ եկել է ինձ ասելու, որ «գինի ժենգյալով հացի հետ պիտի խմել»:

Եկող շաբաթ կամ տասը-տասնհինգ օր հետո գյուղի մեր ու իրենց ցանցակապատի տակ կարմրավուն գլուխը բարձրացնելու է առաջին եղինջը, երկչոտ բացվելու է կնձմնձուկը: Եւ գալու է ժենգյալով հացի պապենական ժամանակը: Մեր ժամանակը վերադառնալու է: Խաչիկի ժամանակը: Նրա Վլադիկ տղայի եւ իմ Վահրամ, Գոռ, Հայկ թոռների ժամանակը…

Իմ Արթուր վարսահարդարի համար ուրախ եմ՝ որտեղ էլ որ այսօր կա: Անցյալ ամռանը գյուղի բոստանի մեր տասը-քսան քառակուսի մետր հատվածում ձմերուկ էր հասունացել: Այսօր հարեւանի հետ խմեցինք եւ որոշեցինք, որ «կարտոլ ցանելու համար դեռ ցուրտ է»: Օրերը տաքանան՝ հետո: Բայց երկու թթենի տնկեցինք:

Իսկ մազ Սեյրանի տղան էլ կկտրի: Գեղեցկության ժամանակները մնացել են անցյալում: Խաչիկի հետ մենք դեռ խմելու ենք…

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

Ղարաբաղյան էսքիզներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամրապնդել կանանց առաջնորդությունը
հաջորդը
Հռոմի պապը՝ հայկական եւ սիրիական եկեղեցիներում

Նման հոդվածներ

Փետրվարի 23

11:30 | 27.02.2021

Էհ, Միշա, Միշա

11:30 | 23.02.2021

Բան չասեք Երեւանիս

11:30 | 16.02.2021

Փետրվարի տաք օր

11:30 | 09.02.2021

Խնջույք ժանտախտի ժամին

11:30 | 06.02.2021

Զատկական խորոված

11:30 | 02.02.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն