• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Չկայացած թեկնածուի նախընտրական մենախոսություն

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 07.05.2021
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 07.05.2021
geese

Ուրեմն՝ որոշել եմ, թողնում եմ ամեն ինչ՝ ֆեյսբուք-մեյսբուք, գրականություն, լրագրություն, դասախոսական ու փորձագիտական աշխատանք, եւ մտնում եմ քաղաքականություն։

Բազմաթիվ կուսակցություններից առաջարկներ ունեմ՝ ընդգրկվելու նախընտրական ցուցակներում։ Եվ քանի որ, ֆուտբոլային տերմինաբանությամբ ասած, «ազատ գործակալի» կարգավիճակում եմ, այսինքն՝ չունեմ պայմանագիր որեւէ քաղաքական ուժի հետ, ուստի հիմա հանգիստ ու անկաշկանդ քննարկում եմ ինձ անպայման իրենց ցուցակներում տեսնելու բոլոր առաջարկները։

Ես, իբրեւ իսկական ժողովրդի ծառա, իմ ժողովրդից, իմ ապագա ընտրողներից թաքցնելու բան չունեմ, դրա համար էլ հրապարակային կդիտարկեմ այդ առաջարկներից մի քանիսը՝ առանց կուսակցությունների անունները տալու։

Նախապես ասեմ, որ քննարկում եմ միայն ցուցակում առաջին, նվազագույնը՝ երկրորդ համարը լինելու հարցը։ Այլ տարբերակներ չեմ էլ դիտարկում։ Ես հո դեն ընկածի մեկը չեմ, որ համաձայնեմ ինչ-որ երրորդ… Վայ, չէ, երրորդ չեմ կարող, դա պետք է անպայման կին լինի։ Մի խոսքով, հո դուրս ընկածի մեկը չեմ, որ համաձայնեմ երկրորդից ցածր ինչ-որ տեղի։ Բա ե՜ս, բա իմ կշի՜ռը, բա իմ հեղինակությո՜ւնը, բա 62 տարի՜ն, որ ապրում եմ էս աշխարհում։

Տես, է, ասացի «դուրս ընկածի մեկը» ու հիշեցի, որ պիտի քննարկեմ էն խավարասերների խիստ բարոյական կուսակցության առաջարկը։ Ասում եք՝ բարոյականը չակերտների մեջ առնե՞մ։ Ինչո՞ւ, չե՞ք տեսել էն խիստ առաքինի կանանց, որ ցերեկները ազնվության տիպար են, գիշերները օրվա իշխանության տղերքի հետ քեֆ են անում, իսկ երեկոներն էլ իրենց երրորդ ճանապարհն է, որ դեռ ոչ մեկը չի տեսել։

Էդ խավարասերների (մեր լեզվով ասած՝ թախտաբիթիների) առաջարկը սկի լուրջ չեմ ընդունել։ Դրանց ակնոցավոր «մոզգին» (որ Մեղրու մասին «դուռակ-մուռակ» դուրս էր տվել) հենց տեսնում եմ, ոնց որ «Վոզնեսենսկին դեմս դուրս գա»։ Էս պատմությունը չգիտե՞ք։ Ավագ Եփրեմյանն է ինձ պատմել։ Ուրեմն, ԽՍՀՄ գրողների միությունում Անդրեյ Բիտովին ընկերական դատ են անում, թե ինչու է ծեծել Վոզնեսենսկուն։ Բիտովը պատմում է. «Տանն ինձ համար աշխատում էի, որոշեցի գնամ, ЦДЛ-ի (գրողների կենտրոնական տուն) ռեստորանում մի բաժակ բան խմեմ։ Հենց ռեստորանի դուռը բացեցի, Վոզնեսենսկին դեմս ելավ։ Բա դրա մռթին ո՞նց մի հատ չտաս»։
Բայց ես դեմ եմ ցանկացած բռնության, անգամ խավարասեր «մոզգին» մի ընենց չափալախ տալուն, որ իր հերոսական ազգանունը մտահան անի։ Դրա համար էլ թախտաբիթիների կուսակցությանը միանգամից մերժեմ։

Առաջնահերթ բացառում եմ նաեւ իշխող ուժի ցուցակում ընդգրկվելը, թեպետ առաջարկը գայթակղիչ է՝ էլ նոր տուն, էլ ավտո, էլ առանձնատուն Մեղրիում կամ նվազագույնը՝ Աղվերանում։ Ու էդ բոլորը անծանոթ բարերարից նվեր ես ստանում, ուրիշ բան չկարծեք։ Չէ՛, հանուն դրա չարժե արժանանալ «հողատուի վկա» պիտակին։

Բայց ի՜նչ լավ բանաստեղծական տող ստացվեց՝ «չարժե արժանանալ». կարելի է թանկ գնով ծախել որեւէ ժամանակակից պոետի։

Արա, բայց էն «ընդդիմադիր» երկրորդ մեծ ուժն էլ է կայֆ, ձեզ ասեմ։ Կարող եմ դա ընտրել։ Բայց երկու վտանգ կա. նախ՝ միանգամից «ղազագիր» ես գրում, որը ցանկացած պահի կարող է հանրայնացվել։ Երկրորդը բխում է էս առաջինից. եթե դու «ղազագիրը» չես կատարում, սոված առյուծները լրացուցիչ կեր են ստանում։

Այ, էս անարդարությունը չեմ կարող հանդուրժել. «ղազագիրը» դո՛ւ ես գրում, լրացուցիչ կերը առյուծնե՛րն են ստանում։ Իսկը մեղրեցի Երվանդ Ափու ասածը. երբ իմացավ, որ 9 երեխա ծնած իր կնոջը «Հերոսուհի Մայր» կոչում են տվել, ասաց. «Հո՛վ չարչարվի, հո՛ւմ մեդալ տան»։ Թեև էս կուսակցության էն կարկառուն ներկայացուցիչը, որ խոշոր սեփականատեր է ու ձեռի հետ էլ դոկտոր-պրոֆեսոր, պնդում է, որ իրենց «թագավոր-ախպերը» դառնալու է վարչապետ, բայց մենք հո գիտենք՝ նա դա ասում է ոչ թե հարգանքից դրդված, այլ որովհետեւ մի անգամ արդեն ականատես է եղել, որ իր կուսակից նախկին ընկերոջը «սխալ բալամուտի» հԸմար «բախտ է վիճակվել» դեմ առ դեմ տեսնելու «թագավոր-ախպոր» առյուծներին։ Չար լեզուներն ասում են՝ դրանից հետո այդ նախկին ընկերը երեք օր բաղնիքից դուրս չէր գալիս, որ առյուծների հետ հանդիպման հետեւանքի հոտերը անցնեն վրայից։ Ուֆ, սրանց էլ մերժեմ։

Առաջարկ արած 65 մանր-մունր կուսակցություններին նաղդ մերժում եմ։ Ինձ ո՞ւմ տեղն են դրել։ Դրանցից յուրաքանչյուրի ընտրողները մի սովետական «տռտռիկ» զապի «պասաժիր» են։ Դրանց սկի իրենց ամուսինները/կանայք ձայն չեն տալու։

Գանք փողոցներում ցույցեր անող ընդդիմությանը… Բայց ես բարոյական մարդ եմ, չէ՞։ Էն մի առյուծասերին մերժելուց հետո «Սիմբայի» բաշի՞ց բռնեմ, նրա մաուզերիստների ցուցա՞կ մտնեմ։

Պարբերաբար քաղաքականության մեջ եւ Բադեն-Բադենի կազինոներում «սխալվողի» ցուցակի հետ էլ գործ չունեմ։ Մանավանդ դրանց կարկառուն կուսակցականների մասին էնքան անեկդոտ եմ «բստրել», որ նույնիսկ զարմացել եմ, որ ինձ ուզում են իրենց ցուցակի 2-րդ համար տեսնել։ Իսկ ցուցակի առաջինը հակահետախուզական կուսակցության առաջնորդն է։

Մնաց մի կուսակցություն, էն էլ ճիշտ կանի, որ չմասնակցի էս բեմադրությանը։

Էհ, երեւում է, որ ես տենց էլ պատգամավոր չեմ դառնա։

Մնաս բարով, մանդատ ու «ախրանա», մնաս բարով, նոր տուն, ավտո ու Մեղրու առանձնատուն։

Ինձ կմնան իմ հոնորարներն ու իմ ազատությունը։

Հ. Գ. Սույն մենախոսության մեջ մատնանշված կուսակցությունների եւ դրանց անդամների նկարագրությունները մտացածին են, հնարավոր համընկնումների համար խիստ անաչառ հեղինակը ոչ մի պատասխանատվություն չի կրում։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դատապարտել է Արցախի վրա հարձակումը
հաջորդը
Ամերիկացի գեներալի վերջին չինական նախազգուշացումը

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Կրակ են բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

    18:42 | 24.03.2023
  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրվել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 3

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա