• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

Հայերն ընտրելու են գործող նախագահին

Անուշ Թրվանց 17:30 | 26.05.2021
Անուշ Թրվանց 17:30 | 26.05.2021
2021 Syrian presidential election

Այսօր Սիրիայի Արաբական Հանրապետությունում նախագահական ընտրություններ են անցկացվում: 2011-ին Սիրիայում սկիզբ առած ռազմական հակամարտությունից ի վեր այսօրվա նախագահական ընտրությունը երկրորդն է: Ըստ կանխատեսումների՝ նախագահի աթոռը կրկին զբաղեցնելու է երկրի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, որ 2000-ից հոր՝ Սիրիայի երկարամյա նախագահ Հաֆեզ ալ-Ասադի մահից հետո Սիրիայի նախագահն է:

Նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել նաեւ Աբդալահ Սալում Աբդալահը (Սիրիայի միացյալ կոմունիստական կուսակցության քաղաքական գրասենյակի անդամ) եւ Մահմուդ Ահմեդ Մրաաին (ազգային ընդդիմադիր): Կրկին վերլուծաբանների դիտարկմամբ՝ նրանք երկուսն էլ իշխանության հսկողության տակ գտնվող կուսակցություններից են եւ հիմնական թեկնածուի համար լուրջ մրցակիցներ չեն: Հրապարակված տեղեկություններով՝ ընտրելու իրավունք ունի շուրջ 18 միլիոն սիրիացի. նրանք ընտրության են գնալու այն շրջաններում, որոնք Սիրիայի հսկողության տակ են: Հակամարտության պատճառով պաշտոնական Դամասկոսի հսկողությունից դուրս մնացած բնակավայրերում ընտրություն չի անցկացվելու:

George BarseghianՍիրիայի Հանրապետության՝ Հայաստանում բնակվող քաղաքացիներն ընտրություններին մասնակցել են ավելի վաղ՝ մայիսի 20-ին: Հայաստանում սիրիական համայնքի ղեկավար Ջորջ Բարսեղյանն «Ալիք մեդիա»-ին հայտնեց, որ Հայաստանի սիրիացիների մասնակցությունը դեսպանատանն անցկացված քվեարկությանը ակտիվ է եղել, նրանք իրենց ձայնը հիմնականում տվել են Բաշար ալ-Ասադին: Գործող նախագահի օգտին է քվեարկելու նաեւ Սիրիայում ապրող հայերի մեծամասնությունը, եւ նրանք սովորաբար չեն թաքցնում իրենց համակրանքը երկրում տասնամյակներ իշխող Ասադ ընտանիքի հանդեպ:

«Մինչեւ այսօր հայերը Սիրիայում վայելում են երկրի ղեկավարության հովանավորությունը: Նրանք Սիրիայում երբեք նեղություն չեն կրել, բավականին լավ կյանք են ունեցել: Այս ղեկավարությունը, առհասարակ Սիրիան, լինելով մուսուլմանական երկիր, ազգային, կրոնական ոչ մի խտրականություն չի դնում երկրում ապրողների միջեւ, քաղաքակիրթ մոտեցում է ցուցաբերում բոլոր փոքրամասնություններին, իսկ հայերի հանդեպ հատուկ վերաբերմունք ունի: Հայերն էլ փոխադարձ դրական վերաբերմունք ունեն ղեկավարության հանդեպ, տեսել են, որ թե՛ Բաշար ալ-Ասադը, թե՛ նրա հայրը կարողացել են Սիրիայի սոցիալական, տնտեսական, հասարակական կյանքը բարձրացնել ամենաբարձր մակարդակի: Երկիրը շենացնելու ծրագրերը ավելի լայն թափ են ստացել պատերազմի հարվածներից հետո: Ասադների 50-ամյա կառավարությունը գուցե նաեւ թերություններ է ունեցել, ունեցել է եւ ունի ընդդիմադիրներ, կառավարությունից դժգոհներ, բայց միշտ պահել է ի շահ Սիրիայի իր քաղաքականությունը: Ընտրության ժամանակ հայերի մեջ էլ եղած կլինեն նրան դեմ քվեարկողներ, բայց նրանց թիվը շատ չէ եւ ընդհանուր իրավիճակի վրա ազդեցություն չունի»,- սիրիահայերի՝ նախագահի հանդեպ համակրանքի մասին ասում է մեր զրուցակիցը:

Հայաստանյան քվեարկությանը մասնակցել են նաեւ Հայաստանում բնակվող արաբ սիրիացիները, որոնք պատերազմից հետո հաստատվել են Հայաստանում կամ գործի բերումով են այստեղ, բայց նրանց թիվը շատ չէ, Հայաստանում սիրիական համայնքը հիմնականում հայերից է կազմված: Տեղեկացանք, որ այսօր մոտ վեց հազար սիրիահայ է բնակվում Հայաստանում, ընտրության իրավունք ունեցող գրեթե բոլորն էլ մասնակցել են քվեարկությանը:

Ընտրություններից առաջ ընտրությունների վավերականությունն ու ակնկալվող արդյունքը կասկածի ենթարկող հայտարարությամբ էին հանդես եկել մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան: Միջազգային հանրության այս կեցվածքի մասին Ջորջ Բարսեղյանն ասում է. «Ո՞ր միջազգային հանրության մասին է խոսքը: Այն, որ վեց-յոթ ամիս առաջ լռո՞ւմ էր Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցածի մասին, եւ այսօր էլ, երբ ոտնձգություններ կան մեր սահմաններին, «մատը մատին չի կպցնում»: Այն երկրները, որոնք չեն ճանաչելու Սիրիայի ընտրությունների արդյունքները, բոլորն էլ քաղաքական շահեր ունեցող երկրներ են, եւ դա իրենց խնդիրն է, Սիրիայի խնդիրը չէ: Իսկ ընտրություններից հետո եւ ընդհանրապես Սիրիան ծաղկելու է, ես հավատում եմ: Այնտեղ ապրում է աշխատասեր ժողովուրդ, եւ կարճ ժամանակում կառավարության հետ միասին ոտքի են հանելու երկիրը: Որեւէ պատերազմ հավերժական չէ, վերջնական խաղաղության օրը պիտի գա: Հուսամ՝ Հայաստանում էլ այդպես կլինի: Ես իմ ցանկությունները Սիրիայի հետ հավասար նաեւ Հայաստանին եմ ուղղում, որովհետեւ մենք՝ սիրիահայերս, ունենք երկու հայրենիք, երկու տուն»:

«Խաղաղությունից հետո կվերադառնա՞ն հայերը Սիրիա» հարցին Հայաստանում ճանաչված բժիշկ-սրտաբան Ջորջ Բարսեղյանը պատասխանում է. «Վերադարձողներ էլ կլինեն, մնացողներ էլ կլինեն: Անձամբ ես արդեն հաստատվել եմ Հայաստանում եւ նաեւ ՀՀ քաղաքացի եմ»:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանը դեռ սպասում է
հաջորդը
Ավտոբուսների նոր հավաքակայաններ Երեւանում
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել....

    19:06 | 27.05.2023
  • ՌԴ-ից Ֆինլանդիա ռեկորդային ներգաղթ է արձանագրվել

    15:47 | 27.05.2023
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

    13:41 | 27.05.2023
  • Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի մեքենան....

    12:52 | 27.05.2023
  • 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ

    12:00 | 27.05.2023

ընտրանի

  • 1

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

  • 2

    Հայ-ռուսական համալսարանը կաթվածահար է

  • 3

    Իշխանության լկտիությունն այլեւս չափ ու սահման չունի. Լեւոն...

  • 4

    Աղտոտված ջուր՝ վտանգավոր սնունդ

  • 5

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա