• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Գյումրիում աշունը թեժ է լինելու

Աննման Մինասյան 17:45 | 16.07.2021
Աննման Մինասյան 17:45 | 16.07.2021
Gyumri municipality

«Աշունը բավականին հետաքրքիր է լինելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության առումով»,- օրերս Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

2021 թվականի հոկտեմբերին Գյումրին նոր քաղաքապետ է ընտրելու։ Քաղաքական ուժերը չեն շտապում թեկնածուների անուններ տալ, բայց ժողովրդի մեջ կանխատեսումներն ու տրամադրությունները բազմազան են, երբեմն էլ՝ իրարամերժ։
Գյումրեցիներն իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի թեկնածուների անուններ են նշում։ Ըստ հարցվողների՝ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է լինելու ՔՊ-ի թեկնածուն։ Ոմանք էլ նշում են «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանի անունը։

Կուսակցության թեկնածուի անուն հնչեցնելու խնդրանքը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը մերժեց։ Այս պահին կուսակցությունը չունի թեկնածու, այդ ուղղությամբ աշխատելու են օգոստոս-սեպտեմբերին։ Իսկ թե գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատանքը գոհացնո՞ւմ է իշխանություններին, Պապիկյանը պատասխանեց․ «Մեր համատեղ աշխատանքի արդյունքը տեսանելի է, ես բարձր եմ գնահատում Սամվել Բալասանյանի աշխատանքը»։

Գործող քաղաքապետին թեկնածու առաջադրելու հարցում էլ ՔՊ-ի քաղաքական թիմը պատրաստի որոշում չունի։
Ընդդիմադիր դաշտի թեկնածուների անունները նույնպես բազմաթիվ են։ «Պատիվ ունեմ» դաշինքից նշվում է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի անունը։ «Հայաստան» դաշինքի թեկնածուն, ասում են, կարող է լինել «Վերածնվող Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի համակարգող Կարապետ Պողոսյանը։ Խոսում են նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին «Հայաստան» դաշինքից առաջադրելու հնարավորության մասին։

Լուրերի իսկությունը հերքելու կամ հաստատելու համար դիմեցինք կառույցի Շիրակի մարզի պատասխանատու Կարապետ Պողոսյանին։ Նա նշեց, որ վաղ է դրա մասին խոսելը․ «Մենք չգիտենք՝ Սյունիքում վաղն ինչ կլինի, նոր պատերազմի վտանգը կախված է հանրապետության գլխին, աթոռի համար պայքարելու ժամանակը չէ: Երբ պահը հասունանա, մենք թիմով կհայտարարենք մեր դիրքորոշման մասին»,-վստահեցրեց Պողոսյանը։

Հայ ազգային կոնգրեսից գյումրեցիները որպես քաղաքապետի թեկնածու նշում են «Շրջապատ» շաբաթաթերթի սեփականատեր Եպրաքսյա Մեխակյանի անունը, սակայն նա ասաց, որ Կոնգրեսից նման առաջարկ չի ստացել։

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություներում անցողիկ շեմը չհաղթահարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի անուն եւս շրջանառվում է քաղաքում։ Հարցվածների մեծամասնությունը նշում է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին երկարամյա ռեկտոր, ԲՀԿ խմբակցության 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի անունը։ Իր թեկնածությունն առաջադրելը Գրիգորյանը չբացառեց, բայց նշեց, որ դա կուսակցության խորհրդի որոշումից է կախված. «Դա ոչ թե անհատի, այլ կուսակցության ընտրություն է»։

Թե ինչ է ենթադրում Սուրեն Պապիկյանի խոստացած հետաքրքիր աշունը, եւ թե ով առաջինը կհայտարարի իր թեկնածուի անունը, դեռ հայտնի չէ, բայց արդեն ակնհայտ է, որ բնակչության ճնշող մեծամասնությունը կրկին չի պատրաստվում մասնակցելու ընտրություններին։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սկուտեղի վրա՝ առանց քաղաքական դեմարշների
հաջորդը
Թալիշյան բուրմունք

խմբագրական

Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Կանադան դեսպանատուն կբացի Հայաստանում

    22:42 | 29.06.2022
  • Սիրիան ճանաչել է ինքնահռչակ ԴԺԿ-ի եւ ԼԺԿ-ի անկախությունը

    21:30 | 29.06.2022
  • ԵՄ-ն ինքը պետք է հոգա սեփական անվտանգության հարցերը

    19:48 | 29.06.2022
  • Մանրամասներ հայ եւ ադրբեջանցի փորձագետների հանդիպումից

    19:04 | 29.06.2022
  • Երեւանը շահագրգռված է լարվածության ստեղծմամբ․ Ադրբեջանի ԱԳՆ

    18:32 | 29.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    ԱՊՊԱ-ն թանկանում է, վթարների թիվը չի նվազում

  • 3

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 4

    Անպտղությունը դատավճիռ չէ

  • 5

    Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա