• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Մայր Հայաստանի առնական դեմքը

Մարիամ Սարգսյան 13:45 | 09.08.2021
Մարիամ Սարգսյան 13:45 | 09.08.2021
Mother Armenia Yerevan

Մայր Հայաստանում ձեւավորվում են հայրիշխանական օրենսդիր ու գործադիր մարմիններ: 8-րդ գումարման խորհրդարանում մի քանի օր քննարկում էին ԱԺ նախագահության հարցը։ Չորս «բարձր» աթոռներից որեւէ մեկին կին պատգամավոր չէր էլ հավակնում, թեեւ 2007-ից ի վեր ԱԺ մի քանի գումարումներում անընդմեջ կին փոխնախագահ եղել է:

Կառավարությունը «մի քայլ» առաջ է։ Տասներկու նախարարություններից մեկի ղեկավարումը կին գործչի են վստահել. «անշառ» գերատեսչություն է՝ առողջապահականը (թեեւ կորոնավիրուսից ու պատերազմից հետո «ան» նախածանցը կարելի է հանել):

Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ ԱԺ այս նախագահությունը գենդերային պատկերով զիջում է նախորդներին՝ ցույց տալով հասարակությունում առկա այն նախապաշարմունքներն ու կարծրատիպերը, թե քաղաքականությունը կնոջ տեղը չէ:

Թեեւ նախագահության աթոռներին կանայք չկան, բայց նախորդ գումարումների համեմատ նրանց ներկայացվածությունն ԱԺ-ում ավելի մեծ է։ 107 պատգամավորներից 36-ը կանայք են, այսինքն՝ մոտ 33,6 %-ը։ Սա ավելին է, քան օրենքի պարտադրանքը՝ երկու սեռերի պատգամավորների առնվազն 30/70 տոկոս հարաբերակցություն։
Զարուհի Հովհաննիսյանը կարեւորում է քվոտայի մեխանիզմը՝ նշելով, թե արհեստական այդ խթանիչն օգնում է հաղթահարելու հսկայական անարդարությունը, որը պայմանավորված է Հայաստանում առկա կարծրատիպերով, տնտեսական, սոցիալական, ընտանեկան հանգամանքներով։

Առանց քվոտայի «տարածքներում» կանայք գրեթե ներկայացված չեն: Հանրային քաղաքականությունը, կուսակցական համակարգը տղամարդկային ակումբներ են, որոնք իրենց համար ձեւավորում են օրակարգ եւ օրենքի պահանջը կատարելու համար դրանցում ինչ-որ կերպ «տեղավորում» կանանց։

«Կանանց հստակ մասնակցություն չենք տեսնում: Դրա ապացույցն են նաեւ այն տարածքները, որտեղ քվոտան չի գործում։ Օրինակ՝ 502 համայնքից ընդամենը 9-ում կին ղեկավարներ ունենք»,- ասում է նա:

Հովհաննիսյանը ներկայացնում է ՄԱԿ-ի՝ «Կանայք քաղաքականության մեջ» զեկույցից մի հատված, որում Հայաստանը դասված է Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի, Թաիլանդի, Վիետնամի շարքում։ 2021-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կին նախարար չի եղել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2019-ին ժողովրդավարության կարեւոր ձեռքբերում էր համարում կանանց մասնակցությունը հանրային կառավարմանը։ Այդ ժամանակ ընդամենը մեկ կին նախարար կար:

«Իրականում ՀՀ Կառավարություններից մեկում միաժամանակ երեք կին նախարար է եղել (Հրանուշ Հակոբյան, Հասմիկ Պողոսյան, Արփինե Հովհաննիսյան)։ Արդարադատության նախարարությունը, որը «տղամարդկային» գերատեսչություն էր դիտարկվում, եւս կին էր ղեկավարում այդ պահին: Ուստի անտեղի էր մեկ կին նախարարով պարծենալը»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Ընդհանրապես, Հայաստանի կին նախարարներին հաշվելիս երկու ձեռքի մատներից մի քանիսը չծալված են մնում:
Զարուհի Բաթոյանը, որը 2019-2020 թվականներին զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, այժմ էլ պատգամավոր է, նշում է, որ կառավարման համակարգում կանանց ներկայացվածության խնդիրն իրականում շատ ավելի խորքային է։ Միայն Կառավարությունում եւ ԱԺ-ում քվոտայով այդ հարցը լուծել հնարավոր չէ, թեեւ քվոտավորումն ու նման միջոցները անհավասարությունը որոշ չափով մեղմող խթանիչներ են:

«Քվոտան շատ երկրներում է գործում։ Առանց դրա բնական հավասարություն ապահովելու համար շատ երկար տարիներ եւ աշխատանք են անհրաժեշտ»,- ասում է նախկին նախարարը։

Նրա կարծիքով՝ դա մտակերտվածքի հարց է։ Աղջիկը ծնված օրվանից չի կարեւորվում ընտանիքում։ Հետագայում էլ բավարար չափով չի արժեւորվում նրա դերը մասնագիտական ոլորտներում, չեն ստեղծվում հավասար հնարավորություններ տղամարդկանց եւ կանանց համար։

Բաթոյանը պատմում է, որ երբ փորձել է փոխնախարարների պաշտոններում կանանց ներգրավել, լուրջ մարտահրավերներ են եղել։ Առնվազն 14 կին մերժել է առաջարկը՝ հիմնավորելով, օրինակ, ընտանեկան պարտավորությունների կատարմամբ: Հավակնությունների առումով եւս խնդիր կա. կանայք ոչ միշտ են իրենց տեսնում բարձր պաշտոններում, մինչդեռ, եթե նման առաջարկ արվեր տղամարդկանց, ավելի քիչ կմտածեին:

«Եթե բարձր պաշտոնին կին է, ուրեմն ընտանիքում լուրջ աջակցություն է ստանում, մյուս կողմից էլ ընտանիքի հետ շփումների հաշվին է անում այդ աշխատանքը»,- նշում է Բաթոյանը:

Նա խնդրահարույց է համարում ԱԺ նախագահությունում կին ներկայացուցչի բացակայությունը, բայց կարծում է, որ առաջնահերթը մասնագիտական որակն ու ձեռնհասությունն են. «Եթե մարդը կոմպետենտ չէ, չպետք է պաշտոն ստանձնի միայն այն պատճառով, որ կին է»:

Դիտարկմանը, որ երբ տարբեր ոլորտներում ճգնաժամային իրավիճակ է, իրավունքների եւ, մասնավորապես, կանանց իրավունքների պաշտպանությունը հետին պլան է մղվում, Զարուհի Հովհաննիսյանն արձագանքում է՝ կանանց իրավունքները վերաբերում են Հայաստանի բնակչության կեսից ավելիին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կողմ՝ ինտերգրմանը, դեմ՝ ինքնիշանության կորստին
հաջորդը
Լավրովն ու Բայրամովը քննարկել են սահմանային իրավիճակը

խմբագրական

Հեղինակը Հայաստանն է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թույլ չեն տա դուրս գալ Ուզբեկստանի կազմից 

    20:30 | 02.07.2022
  • Թեհրանը դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը

    19:57 | 02.07.2022
  • ՌԴ-ում կապիկի ծաղիկի բռնկման մեծ վտանգ կա. ԱՀԿ

    17:03 | 02.07.2022
  • Մասկը եւ Հռոմի պապը քննարկել են մարդկության ապագան

    16:32 | 02.07.2022
  • ՌԴ-ն դադարեցրել է մասնակցությունը ԵԽ-ի հետ համաձայնագրերին

    15:36 | 02.07.2022

ընտրանի

  • 1

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

  • 2

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 3

    Ի՞նչ լեզվով են խոսում ներգաղթյալների հետ Երեւանում

  • 4

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 5

    Սոցիոլոգիական հարցում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Հլս   Սպտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա